Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

ՀՀ դատախազությունը դիմում է կոշտ միջոցների՝ հետախուզման ոլորտում առկա խնդիրները լուծելու համար 10/28/2017   15:59  |  ԼՐԱՀՈՍ

Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության, ՀՔԾ, Քննչական կոմիտեի, ԱԱԾ և Պետական եկամուտների քննչական մարմինների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:

Քննարկվել է քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:

2017թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն աննախադեպ ծավալով և խորությամբ ուսումնասիրել է 2000-2016թթ. հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության վիճակը:

Նշված 17 տարիների ընթացքում քննությունից խուսափող, ինչպես նաև հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերված անձանց վիճակագրական ցուցանիշների վերլուծությունն արդեն ի հայտ են բերել հետախուզական աշխատանքների արդյունավետության, դրանցում առկա որոշակի բացթողումների օրինաչափություններ՝ այդ թվում նաև կապված այդ աշխատանքների կանոնակարգմանն առնչվող իրավակարգավորումների անհստակությունների հետ: Թվային տվյալները ևս մեկ անգամ ակնհայտ են դարձրել հետախուզվող անձանց հայտնաբերմանն ուղղված փնտրողական աշխատանքների անհապաղ և օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը, աշխատանքների այդ կերպ կազմակերպման արդյունավետության երաշխիք հանդիսանալը:

Մասնավորապես, այն հանգամանքը, որ 2016 թվականի ընթացքում հայտնաբերվել է նույն տարվա ընթացքում հետախուզում հայտարարված մեղադրյալների 49,4%-ը իսկ նախորդ տարիներից հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների ընդամենը 12,6%-ը, հաստատում է, որ որքան օպերատիվ են կազմակերպվել հետախուզական աշխատանքները, այնքան դրանք ավելի արդյունավետ են եղել:

Աշխատանքային խումբը վեր է հանել հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների հետ կապված նախաքննական և օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բոլոր խախտումներն ու թերությունները, դրանց նկատմամբ դատախազական հսկողության բացերը:

Մասնավորապես՝ հայտնաբերվել են այն դեպքերը, երբ հետախուզում հայտարարելու մասին որոշում կայացրած լինելու պայմաններում փաստացի հետախուզում չի իրականացվել, հետախուզական գործեր չեն կազմվել, քրեական գործերում բացակայել են հետախուզումը դադարեցնելու հիմքերի մասին տվյալները, մինչդեռ հետաքննության մարմինների որոշումներով փաստացի անհիմն դադարեցվել են հետախուզումները: Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ հետախուզում իրականացնելու համար պարտադիր համարվող փաստաթղթերը քննիչների կողմից հետաքննության մարմնին չեն ուղարկվել, կամ թեև կազմվել են հետախուզական գործեր, սակայն դրանք չեն հաշվառվել հետախուզության ստորաբաժանման հաշվառման մատյանում:

Բացահայտվել են դեպքեր, երբ անձի վերաբերյալ տարբեր քրեական գործերով կազմված հետախուզական գործերով հանցանքներից միայն մեկով հետախուզումը դադարեցնելու հիմքերի առկայության դեպքում տվյալ անձի նկատմամբ ընդհանրապես դադարեցվել են հետախուզական աշխատանքները, հետախուզման մեջ գտնվող անձը փոխել է անձը հաստատող փաստաթղթերը և հեռացել երկրից կամ տևական ժամանակ հետախուզման մեջ գտնվող անձինք իրենց իսկ բնակավայրերում դարձել են նոր հանցագործություններից տուժողներ և հայտնաբերվել հիվանդանոցներում:

Երբեմն հետաքննության մարմնի կողմից չեն ստուգվել հետախուզվողների վերաբերյալ ՀՀ ՍԷԿՏ համակարգում առկա տվյալները՝ հետախուզվողների կողմից ՀՀ սահմանը հատելու հանգամանքը պարզելու համար: Մի շարք գործերով էլ անձինք շարունակել են մնալ հետախուզման մեջ այնպիսի արարքների համար, որոնք ապաքրեականացվել են, կամ հետախուզվողների մեղադրանքը չի համապատասխանեցվել գործող քրեական օրենսգրքին: Ավելին. պարզվել է նույնիսկ, որ մահացած անձը քրեական գործով անցնում է որպես հետախուզվող: Ի հայտ են բերվել նաև հետախուզվող անձանց անձնական տվյալների անհամապատասխանություններ, որի պայմաններում ևս անձինք փաստացի չեն փնտրվել:

Աշխատանքային խմբի ուսումնասիրություններին զուգահեռ, արձանագրված խախտումները վերացնելու, ուղղելու նպատակով քրեական գործերով հսկողություն իրականացնող դատախազների ցուցումներով վերսկսվել են քրեական գործերի վարույթները, ձեռնարկվել են անհրաժեշտ դատավարական միջոցներ, որոնց արդյունքում ապահովվել է պատշաճ հետախուզական գործերի կազմումը, խախտումների ու անհամապատասխանությունների վերացումը, անհրաժեշտ փնտրողական աշխատանքների իրականացումը, որոնց արդյունքում փաստացի հայտնաբերվել են նաև հետախուզվող անձինք:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անընդունելի համարելով հայտնաբերված խախտումները, հանգամանորեն անդրադարձել է դրանց պատճառների վերլուծմանը, այդպիսիք վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ և շեշտադրել մեղավոր անձանց խիստ պատասխանատվությունն ապահովելու անհրաժեշտությունը: ՀՀ գլխավոր դատախազը, բացահայտված խնդիրների մի մասը պայմանավորելով իրավական ընթացակարգերի անհստակություններով, իսկ մյուս մասը հետախուզական գործերով վարույթ իրականացնող մարմինների անբարեխղճությամբ, անպատասխանատու, անփույթ վերաբերմունքով, դատախազներին հանձնարարել է կոնկրետ մեխանիզմներով խստացնել հսկողությունն իրենց վարույթում գտնվող քրեական գործերով փնտրվող անձաց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննության և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից տարվող աշխատանքների նկատմամբ, դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ակտիվ ներգրավվածություն ունենալ դրանցում:

Դատախազության կոլեգիայի քննարկումներից ելնելով՝ հանձնարարվել է նաև հնարավորինս արագ ձեռնարկել հետախուզման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և արձանագրված խախտումների վերացմանն ուղղված մի շարք կոշտ և խիստ միջոցներ:

Մասնավորապես՝ հանձնարարվել է քրեական և հետախուզական բոլոր այն գործերով, որոնցում հայտնաբերված էական բնույթի խախտումների հետ կապված առկա է վարույթն իրականացրած մարմինների գործողություններին քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտություն, հարուցել քրեական գործեր և նախաքննություն կատարելու համար դրանք ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Իսկ այն խախտումների դեպքում, որոնցով քրեական գործ հարուցելու հիմքերը բացակայում են, վարույթն իրականացրած մարմինների վերադասներին միջնորդել անցկացնել ծառայողական քննություն, լուծել խախտում թույլ տված, ինչպես նաև նրանց վերադաս անձանց պատասխանատվության հարցը և արդյունքների մասին հայտնել դատախազությանը: Հանձնարարվել է նաև տեղերում աշխատանքներ տանել օպերատիվ-հետախուզական աշխատանքներն ավելի ակտիվացնելու ուղղությմաբ:

ՀՀ գլխավոր դատախազը, կարևորելով կատարված ստուգումների և ուսումնասիրությունների պարբերականությունը, դատախազներին տվել է կոնկրետ հանձնարարություններ՝ յուրաքանչյուր կիսամյակ ձեռնարկել դատախազական ներգործության միջոցներ՝ քննությունից խուսափող բոլոր անձանց հայտնաբերմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը ստուգելու , այդպիսիք ակտիվացնելու նպատակով, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքների վերաբերյալ զեկուցագրերում առանձին մասով անդրադառնալ տվյալ ստորաբաժանման հսկողության տակ գտնվող գործերով իրականացված աշխատանքների ընթացքին և արդյունքներին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:25 25/10/2017  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազն առաջարկել է բարեփոխել տնային մահացությունների դեպքերում ախտաբանաանատոմիական հերձումների կազմակերպման գործընթացը 
15:32 28/06/2017  |  ԼՐԱՀՈՍԴատախազության համակարգում կոռուպցիոն երևույթները ունենալու են խիստ իրավական հետևանքներ. Արթուր Դավթյան
17:40 10/02/2016  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազի տեղակալն ընդունել է «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի փորձագետներին
14:35 02/11/2015  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը՝ ՀՔԾ-ում քննվող գործերի նկատմամբ դատախազական վերահսկողության արդյունքում իրականացված գործառույթների մասին
11:52 26/09/2015  |  ԼՐԱՀՈՍԴատախազության աշխատավարձերը կհավասարեցվեն Քննչական կոմիտեի աշխատավարձերին
18:35 17/06/2015  |  ԼՐԱՀՈՍ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով երկու դատախազներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից
15:38 11/06/2015  |  ՎերլուծություններՇիրակի մարզի բոլոր քրեական գործերը բացահայտվե՞լ են. Ինքնահաստատման բարդույթն ու դրա հետևանքները
09:01 26/02/2015  |  ՄամուլԵրկիշխանություն Դատախազության համակարգու՞մ. «Հրապարակ»
17:46 11/05/2013  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազություն. Թրաֆիկինգի դեպքերի աճը բացահայտման ցուցանիշների աճի արդյունք է
17:55 12/04/2013  |  ԼՐԱՀՈՍՀարուցվել է քրեական գործ` «Տաշիրի բժշկական կենտրոն»-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ

Արխիվ

[]