ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԲ տեղեկատվական կենտրոնն ապահովված է ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ բոլոր սարքավորումներով. Տիգրան Աբրահամյան 10/27/2017 15:08 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 24-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք ավելի վաղ, բացվել է ԱՀ պաշտպանության բանակի՝ տեխնիկական ժամանակակից սարքավորումներով վերազինված տեղեկատվական կենտրոնը:
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ՊԲ տեղեկատվական կենտրոնը, ի՞նչ աշխատանքներ է այն իրականացնելու խաղաղ և արտակարգ իրավիճակներում. այս և այլ հարցերի մասին «Արցախպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետության Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
- Պարո՛ն Աբրահամյան, ի՞նչ խնդիրներ է լուծելու կենտրոնը: Ինչպիսի՞ առավելություններ է ունենալու, որոնք բացակայում էին նախկինում:
- Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվական կենտրոնը գործելու է ՊԲ մամուլի ծառայության ներքո, որին ճգնաժամային իրավիճակներում աջակցելու են բոլոր պետական մարմինների մամուլի ծառայությունները: Նախկինում առհասարակ նման կենտրոն չենք ունեցել և լրագրողների աշխատանքը ստիպված ենք եղել կազմակերպել տարբեր հասարակական օբյեկտներում՝ ոչ համակարգված ձևով:
Ավելին՝ հնարավորություն չի եղել լրագրողների համար ապահովել պայմաններ՝ մասնագիտական պարտքն իրականացնելու, իրավիճակից բխող պատշաճ տեղեկատվական ապահովում իրականացնելու համար:
Կարող ենք արձանագրել, որ անվտանգության ապահովման և դա մի քանի աստիճանով բարձրացնելու ուղղված մեծ քայլ է կատարվել:
- Կենտրոնի աշխատակիցները որտե՞ղ են անցնելու մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ:
- Կենտրոնը խաղաղ և պատերազմական վիճակում սպասարկվելու է ՊԲ լրատվական ծառայության կողմից, իսկ մասնագիտացված վերապատրաստում կարող է անցնել և Արցախում և Հայաստանում:
- Մեդիակենտրոնը կազմակերպելո՞ւ է ուսումնական, մասնագիտական դասընթացներ Արցախում ռազմական լրագրողներ պատրաստելու գործում:
- Փորձելու ենք օգտագործել տեղեկատվական կենտրոնի բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ մասնագիտական դասընթացներ իրականացնելու համար:
- Ժնևի կոնվենցիան սահմանում է մարտական գործողությունների ժամանակ լրագրողների տեղաշարժը առաջնագծում: Գործնականում լրագրողներն նման իրավիճակում հայտնվեցին 2016 թվականի ապրիլին: Ներկայումս մեդիակենտրոնը սահմանելո՞ւ է կանոնագիր, որով պետք է առաջնորդվեն Արցախում գործող լրագրողները:
- Պատերազմական ժամանակ լրագրողների աշխատանք կարգավորվում է պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով, որն առաջիկայում վերանայվելու է: ՊԲ-ն փորձում է առավելագույնս անվտանգ պայմաններ ստեղծել առաջնագծում աշխատանքներ իրականացնող լրագրողների համար, ինչպես նաև՝ հստակ կանոնակարգել խաղի կանոնները:
- «Պան Արմենիան Մեդիա Գրուպ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել կադրերի վերապատրաստման գործում: Ի՞նչ ձևաչափով է լինելու ընկերության աջակցությունը տեղեկատվական կենտրոնին:
- Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտի հիման վրա ընկերությունը ստանձնելու է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ուսուցման, վերապատրաստման աշխատանքը՝ օպերատորներ, տեխնիկական սպասարկման անձնակազմ, լրագրողներ:
- Պարո՛ն Աբրահամյան, իսկ տեխնիկական ինչպիսի՞ հնարավորություններով է ապահովված կենտրոնը:
- Տեղեկատվական կենտրոնը կարելի է ասել ապահովված է այն բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որոնք ճգնաժամային իրավիճակում կարող են ապահովել տեղեկատվական ապահովման բոլոր անհրաժեշտ գործառույթները: Ներկայումս քննարկվում է կենտրոնի տարածքը ընդլայնելու և կենտրոնի ֆունկցիոնալ կարողությունների ավելացման հարցը, ինչին կանդրադառնանք ավելի ուշ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից