ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյան. Պետք է լինեք համարձակ և երբեք չվախենաք հանդես գալ նոր գաղափարներով և նախաձեռնություններով 10/26/2017 15:02 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Նախագահը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են նաև հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին:
Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 17 աշակերտ 6 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 452 ուսանող և աշակերտ:
Միջոցառման շրջանակներում Նախագահի նստավայրում հյուրընկալվել է նաև 10-18 տարեկան աղջիկների համար աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական մրցույթում՝ «Թեքնովեյշն»-ում հաղթած Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը, որը «Կրթություն» անվանակարգում ստեղծել է «Հայերեն ժեստերի լեզու» բջջային հավելվածը: Հանրապետության Նախագահը նրանց ևս շնորհավորել և խրախուսել է նվերներով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ
Շնորհավորում եմ ձեզ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության Նախագահի կրթական պարգևներին արժանանալու կապակցությամբ:
Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացումն արդեն տարիներ շարունակ մեր ուշադրության կենտրոնում է և մեր առաջնահերթություններից է: Դրա դրսևորումներից մեկը երիտասարդության ուշադրությունն այս ուղղության վրա սևեռող այս լավ մրցանակն է:
Ուրախալի է, որ տարիների այս աշխատանքն արդեն արդյունքներ է տալիս: Մենք տեսնում ենք հայկական նոր ստարտափներ, որոնք ամուր տեղ են սկսում զբաղեցնել համաշխարհային շուկայում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր մասնագետների մշակած ծրագրերը ներբեռնվում են աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկանց ձեռքի հեռախոսներին: Ունենք բազմաթիվ դրական օրինակ, երբ հենց հայաստանցի մասնագետներն են գտել եզակի լուծումներ, որոնք կիրառվում են ողջ աշխարհում:
Այս բնագավառում մենք առաջ ենք ընթանում արագանցիկ տեմպերով: Վստահ եմ, որ հենց այս ձևով կարող ենք ապահովել թռիչքային զարգացում և առաջընթաց արձանագրել Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներում:
Գաղտնիք չէ նաև, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները հեշտությամբ սահմաններ և մաքսակետեր են հաղթահարում, անգամ անբարյացկամ հարևանների կողմից փակված սահմանների դեպքում: Այս փաստարկի իրավացիության մեջ համոզվելու համար բավական է տեսնել, թե ինչ թափով են այդ երկրներում ձեռքի հեռախոսների վրա ներբեռնում և օգտագործում հայ մասնագետների ստեղծած, օրինակ, «ՊիկսԱրտ» հավելվածը: Թող նրանց կառավարությունները որքան ուզում են շարունակեն իրենց հաշվարկած՝ իբր թե մեզ խեղդելու քաղաքականությունը: Նրանց պարտադրած կապանքները մենք կարող ենք հաղթահարել մեր երիտասարդների տաղանդի և մտքի ստեղծագործական թռիչքի միջոցով:
Այս մրցանակը մեր հայրենիքի գիտական և տեխնոլոգիական զարգացման միակ գործիքը չէ: Անցած տարիների ընթացքում մենք հանդես ենք եկել նման բազմաթիվ նախաձեռնություններով: Նրանց անունները ձեզ քաջ հայտնի են՝ «Լույս» հիմնադրամը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և այլն: Դրանց լրացնելու է գալիս Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը, որն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն «ՖԱՍՏ» հապավումով:
Մենք նաև խրախուսում ենք նրանց միջև հորիզոնական կապերը և համագործակցությունը: Նույն «Լույս» հիմնադրամը դուրս եկավ իր ավանդական շրջանակներից և հանդես եկավ որպես «ՖԱՍՏ»-ի՝ զարգացման այդ նոր ծրագրի համահիմնադիր:
Այդ բոլոր գործիքները ստեղծվել են ձեզ համար, սիրելի՛ երիտասարդներ: Դուք պետք է օգտվեք դրանց ընձեռած բոլոր հնարավորություններից: Դուք պետք է լինեք համարձակ և երբեք չվախենաք հանդես գալ նոր գաղափարներով և նախաձեռնություններով:
Դուք պետք է անպայման փորձեք, եթե անգամ մի նախաձեռնությունում ձախողվեք՝ երբեք ու երբեք չհիասթափվեք: Կրկին փորձեք, կրկին ձախողվեք և ևս մեկ քայլով մոտեցեք ձեր հաջողությանը: Փորձեք սովորեք, կատարելագործվեք, և հաջողությունը չի ուշանա: Դա իմ պատգամն է ձեզ և ձեր բոլոր ընկերներին ու հասակակիցներին: Հիշեք՝ շատ եզակի են դեպքերը, երբ գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում միանգամից մարդը հասնում է հաջողության: Այո՛, եզակի դեպքեր լինում են, բայց այդ հաջողություններին կարելի է հասնել միայն ու միայն տքնաջան աշխատանքով և բազմաթիվ փորձերից հետո:
Մենք՝ Հայաստանի պետությունը և մեզ հետ միասին նաև մեր մասնավոր հատվածի ներկայացուցիչները, միշտ լինելու ենք ձեր կողքին, որպեսզի նպաստենք ձեր առաջընթացին և հաջողությանը:
Թող այս մրցանակները լինեն ձեր առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին: Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում լավ, պայծառ ապագա:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ