Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Հոգեբանները դե՞մ են «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծին. «Հայկական Ժամանակ» 10/26/2017   09:55  |  Մամուլ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Տպավորությունը, թե հայաստանյան հոգեբանների շրջանում բացասական վերաբերմունք կա «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի նկատմամբ, հաստատվում է մեր հարցումների արդյունքում: Ավելին՝ պարզվեց՝ օրենքի այս նախագծին դեմ են անխտիր բոլոր մասնագետները, որոնց մենք դիմեցինք՝ չնայած նրանց մի մասի համար ոլորտում նմանատիպ կարգավորումները սկզբունքորեն անընդունելի չեն:

Ընտանեկան բռնության մասին օրինագծի վերաբերյալ հոգեբանների կարծիքն ու նրանց համառոտ հիմնավորումը թերթը ներկայացնում է:

Կարինե Նալչաջյան – հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա)

Օրինագծին դեմ է

-Ես դեմ եմ եւ ունեմ լուրջ հիմքեր: Իհարկե, մարդը պետք է պաշտպանված լինի ե՛ւ ընտանիքում, ե՛ւ ընտանիքից դուրս. ամեն տեղ, ու եթե տվյալ երկրի Քրեական օրենսգիրքը դա թույլ է տալիս, ուրեմն լրացուցիչ օրենքներ ընդունելու կարիք չկա: Այլ խնդիր է, որ պետք է մարդկանց իրավագիտակցությունը այնպիսին լինի, որ իրենք, եթե սպառնալիքի տակ են, դիմեն իրավապահ մարմիններին: Բայց իրավապահ մարմինների նկատմամբ էլ պետք է վստահություն լինի, որը խնդիր է: Այնուամենայնիվ, մտնել ընտանիք, ընտանիքի ներսում այնպիսի հարցեր բարձրացնել… Կան բաներ, որոնք էթնոսպեցիֆիկ են: Մենք պիտի դա հաշվի առնենք: Շտամպներով ապրել չի կարելի: Չի կարելի ինչ-որ մի շտամպ վերցնել, բերել այստեղ ներդնել:

Այնպես որ ե՛ւ կինը, ե՛ւ երեխան, ե՛ւ տղամարդը, մեծն ու փոքրը պիտի պաշտպանված լինեն ամեն տեղ ու ոչ միայն ընտանիքում, բայց լրացուցիչ օրենքն իրավիճակն ընդամենը կսրի: Ես տեսնում եմ՝ կան գործոններ, որոնք ուղղակի ընտանիքի ներսում բռնություններ առաջացնելու պոտենցիալ ունեն իրենց մեջ:

Սամվել Խուդոյան – հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան)

Օրինագծին դեմ է

Ամենակարեւոր հիմնավորումն այն է, որ այդ օրենքի նախագծով նախատեսվում է, որ ամուսինները կոնֆլիկտ չպիտի ունենան: Բայց ինչպես կարող է կոնֆլիկտ չլինել ընտանիքում: Եվ եթե կոնֆլիկտ եղավ, դա դրսեւորվելու է հենց օրենքում նկարագրված բռնության ձեւերով, ուրիշ ոչ մի այլ կերպ: Ու փաստորեն ամեն մի կոնֆլիկտ կարող է դառնալ ընտանիքի մեջ այլ մարդկանց, կառույցների, ոստիկանության, իրավապահների քիթը խոթելու առիթ: Իսկ ինչպես էլ լինի, ցանկացած ընտանիքում տարվա մեջ մի 20 անգամ կոնֆլիկտային իրավիճակներ կստեղծվեն, ու եթե ասենք կողքի մարդիկ ուզենան վատություն անել, կօգտագործեն այդ կոնֆլիկտները եւ այլն, եւ այլն:

Այս օրենքի ընդունումից հետո ահռելի գումարներ են ծախսվելու, եւ դա՝ պատերազմող երկրում, որն ամեն րոպե կարող է կործանվել. կացարաններ կառուցել, վերանորոգել, սնունդ տրամադրել, այդքան ծառայություններ իրականացնել, թղթաբանություն, դատարաններ, փորձագետներ… Այդ ամենը միլիարդավոր դրամներ, միլիոնավոր դոլարներ են արժենալու, որոնցով մենք կարող ենք զինել մեր բանակը, նորագույն զենքեր առնել: Իսկ ինչքան կաշառակերություն ու թալան կլինի այդ պրոցեսում: Դրա համար էլ մեր կաշառակեր պաշտոնյաները բոլորը կողմ են այդ օրենքի նախագծին: Բոլորը շատ ուրախ են, որովհետեւ իրենց համար  մե՜ծ-մեծ թալանի ոլորտ կբացվի եւ կկարողանան այդ ուղղությամբ իրենց ախորժակը բավարարել: Նածագծին կողմ են նույն այն մարդիկ, որոնց ունեցվածքը իրենց աշխատավարձից միլիարդ անգամ ավելի բարձր է: Որտեղի՞ց այդ փողերը: Հարցնող չկա:

Հրանտ Ավանեսյան – հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Երեւանի պետական համալսարան)

Այս տեսքով օրինագծին դեմ է

Նախ օրինագծի շուրջ առաջացած աղմուկն է շատ զարմանալի եւ միգուցե նույնիսկ հրահրվող: Դեմ ու կողմի հարց չէ այստեղ: Ուրիշ հարց է, որ այդ խնդիրը պետք է տեղացի հոգեբանների, մանկավարժների եւ ընտանիքի մասնագետների հետ մինչ այդ քննարկվեր, գիտաժողովներ կամ սեմինարներ անցկացվեին, ինչից հետո նոր կարելի էր այդպիսի քայլի դիմել: Հիմա դրամաշնորհ են շահել, ինչ են արել, ինչո՞ւ են այդքան արագ գործում, մի քիչ անհասկանալի է, բայց որ ընտանեկան բռնության խնդիրը թաքնված գոյություն ունի, միանշանակ: Օրենքին սկզբունքորեն դեմ չեմ եւ որպես հոգեբան էլ տեղյակ եմ, որ կա ընտանեկան բռնություն: Դա նույնիսկ իմ արտասահմանյան գործընկերներն էին նկատել: Այսինքն՝ ե՛ւ հայաստանցի, ե՛ւ դրսի մասնագետները գիտեն, որ կա խնդիր, բայց այս ձեւով օրինագծին դեմ եմ: Այն չպետք է լինի արտագրված կամ «քոփի-փեսթ» արած տարբերակով: Քննարկումները մինչ այդ պետք է սկսվեին, հետո խնդիրը լուծում ստանար: Միգուցե օրինագիծ ունենալու կարիք էլ չլիներ: Այլ բան է, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի իր իրավունքներին, համապատասխան ինստիտուտները պետք է դրանով զբաղվեն, մենք ունենք սոցիալական աշխատանքի համակարգ, որն ընտանիքների հետ զբաղվում է, այդ պրոֆիլի տարբեր հասարակական կազմակերպություններ կան: Բայց դարձնել պետական ծրագիր, պետության մակարդակով հաթաթա անել ընտանիքներին, չգիտեմ ինչքանով ճիշտ է:

Նարինե Հարությունյան – հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (Երեւանի պետական համալսարան)

Այս տեսքով օրինագծին դեմ է

-Քննարկվող օրենքի նախագծին ես միայն մասնակիորեն եմ կողմ: Դրույթներ կան, որոնք լավ չեն ձեւակերպված: Դրանք լավ չի ընկալվում հասարակության կողմից, եվրոպական երկրների ծանոթ փորձը նրա մեջ վախ է առաջացնում, որովհետեւ հայկական ընտանիքներն իրենց բնույթով երեխայակենտրոն են, ու ցանկացած հայ մարդու մեջ անհանգստություն է առաջանում, որ կարող են գալ, իր երեխային իր ձեռքից տանեն ուղղակի կամ անուղղակի:

Օրինագիծը, երբ փորձում եմ խորքային նայել, ըստ էության, պարունակում է փուլային աշխատանք. սկզբից պիտի պրոֆիլակտիկա, ընդհանուր հարցումներ անցկացվեն, դուրս բերվի վիճակագրություն, բռնության խորքային ձեւեր… Ի վերջո պետք է տարանջատենք, ո՞ր բռնության ձեւի մասին է խոսքը: Ես չգիտեմ՝ ով է աշխատել օրինագծի վրա, բայց ամենաառաջին հերթին ոչ թե սոցաշխատողներ, ոչ թե իրավաբաններ, այլ հոգեբաններ պիտի աշխատեին, որովհետեւ այնտեղ հստակ գրված էլ չէ, թե բռնությունը ո՞ր սահմանից է դառնում բռնություն, հարաբերությունների ո՞ր որակն է կարող համարվել բռնություն:

Ես կարծում եմ, որ օրինագծի վրա հոգեբան չի աշխատել, որովհետեւ այնտեղ ընդհանրապես հոգեբանի ձեռագիր չկա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ»-ի՝ 26.10.17թ. համարում:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:35 20/10/2017  |  ՄամուլԵթե այն, ինչ ժամանակակից Եվրոպան եւ Արեւմուտքը փորձում են ներմուծել Հայաստան, իրոք լավ բան է, ապա ինչո՞ւ են մեզ փող տալիս դրա համար. «Հրապարակ»
16:37 17/10/2017  |  ԼՐԱՀՈՍԸնտանեկան բռնության դեմ օրենքի նոր նախագիծն ընտանիքի ավանդական արժեքների համար որեւէ վտանգ չի ներկայացնում. Վիգեն Քոչարյան
16:21 17/10/2017  |  ԼՐԱՀՈՍ2017 թվականի 9 ամիսներին գրանցվել է անչափահասի նկատմամբ բռնության 146 դեպք
09:54 13/10/2017  |  ՄամուլԿնոջը՝ չէ, բայց երեխային կարելի ապտակե՞լ. «Հայկական ժամանակ»
18:07 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍՈրեւէ օրենսդրական նախաձեռնություն չի կարող խաթարել Հայաստանում ավանդական ընտանեկան արժեքները. Արման Թաթոյան
09:21 11/10/2017  |  Մամուլ«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը լուրջ սթրես է առաջացրել. «Հայկական ժամանակ»
10:37 10/10/2017  |  ԼՐԱՀՈՍ2017թ. 1-ին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվել է ընտանեկան բռության 215 գործ, որոնցից 5-ը՝ սպանության հանցակազմով
17:43 09/10/2017  |  ԼՐԱՀՈՍ«Ընտանեկան բռնության կանխարգելման» օրինագծի հանրային քննարկման ընթացքում տհաճ միջադեպ գրանցվեց
18:44 09/09/2016  |  ԼՐԱՀՈՍՄշակվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Արխիվ

[]