ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ելք»-ը չգնահատեց իրեն մեկնած ձեռքը. Վիգեն Սարգսյանի կոշտ պատասխանը ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը 10/26/2017 13:36 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներին մեղադրում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը պրիմիտիվացնելու փորձի մեջ՝ նեղացնելով այն մինչև տարկետման տրամադրման հարցը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում Վիգեն Սարգսյանը ցավով ընդգծեց, որ իրականում առաջարկվող օրինագիծն անհամեմատ ավելի լայն է:
«Այն լուծում է տարիների, տասնամյակների ընթացքում լուծում չգտած հարցեր թե սպաների, թե պայմանագրային զինծառայողների, թե ժամկետային ծառայության անձնակազմի համար: Այն տալիս է սոցիալական պաշտպանության լուրջ երաշխիքներ, բովանդակային լիցք է հաղորդում արտոնությունների ինստիտուտին՝ զինված ուժերում ծառայությունը դարձնելով սոցիալական վերելակ տասնյակ հազարավոր մեր երիտասարդների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Նա հավելեց, որ միտումնավոր առաջարկել է օրենքով մինչ այժմ պաշտպանության նախարարին վերապահված մի շարք լիազորություններ բարձրացնել կառավարության որոշուﬓերի մակարդակի՝ ապահովելու համար դրանց քննարկման և ընդունման ավելի մեծ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
«Օրինագծին զուգահեռ՝ հանդես եմ եկել մի շարք հեռու գնացող նախաձեռնություններով, այդ թվում՝ պաշտոնյաների հայտարարագրում նրանց և իրենց ընտանիքի ընտանիքների անդամների զինծառայության նկատմամբ պարտավորությունների հայտարարագրման պահանջ ներառելը և կառավարության որոշմամբ տարկետում ստացող անձանց ցանկի միավորված հրապարակումը բաց աղբյուրներում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա ցավով նկատեց, որ «Ելք» խմբակցությունը չի գնահատել իրեն մեկնած ձեռքը և չփորձեց կառուցողական փոխգործակցության դաշտում լուծել երկրի համար առանցքային նշանակության ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտի խնդիրները:
«Դեստրուկտիվ ոճի ջատագովները չցանկացան ըմբռնել, որ առաջարկվող լուծումներն անհամեմատ ավելի լավն են, քան հնարավոր բազմաթիվ, այդ թվում՝ իրենց առաջարկած տարբերակները: Պարզ է, որ եթե խնդիրը լիներ զուտ թվաբանական, եթե ես փորձեի լուծել զորակոչային ռեսուրսի հարցը, ապա 2018թ. ամռանը, երբ 12-ամյա կրթության անցման 12-րդ տարում ավագ դպրոցների շրջանավարտների թիվը լինելու է անհամեմատ ավելի փոքր նախորդող և հաջորդող բոլոր տարիներից, կառավարությունն առանց Ազգային ժողով դիմելու կարող էր կտրուկ նվազեցնել տարկետմամբ տրվող տեղերի քանակը և բուհերում, բարդացներ ասպիրանտուրայի և մագիստրատուրայի տեղերի հատկացման ընթացակարգերը և կլուծեր զորակոչային ռեսուրսի խնդիրը:
Այն, ինչ դուք առաջարկում եք, այն, ինչի մասին դուք խոսում եք՝ որպես լուծման եղանակ, մանր մեքենայության մեխանիզմ է: Ես դրա փոխարեն առաջարկել եմ շատ ավելի լայն քաղաքականություն, որը թույլ է տալիս, չնայած դպրոցների շրջանավարտների թվի կտրուկ նվազեցմանը, հարյուրավոր տեղեր պահել տարկետման իրավունքով, բուհական կրթությունն անընդհատ ստանալու այն երիտասարդների համար, ովքեր պատրաստ են այնուհետև ծառայել զինված ուժերում որպես սպա: Եթե դուք համարում եք, որ լուրջ գիտնականն առհասարակ չպետք է բանակում ծառայի, ես այդ մոտեցմանը սկզբունքորեն դեմ եմ: Ես՝ որպես պաշտպանության նախարար, առաջարկում եմ լուծում, որը հնարավորություն կտա գիտնականին իր գիտելիքները ծառայեցնել բանակին՝ որպես զինված ուժերի սպա: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա շատ ավելի մեծ ներազդեցություն կունենա ռազմական գիտության և ռազմական արդյունաբերության վրա, քան օրենքում արտոնյալ պայմաններում տարեկան երկու տոկոսով ներքին արտադրողից ապրանք գնելու պոպուլիստական և ոչինչ չլուծող բանաձևը, որովհետև մրցակցությունն է առաջ մղում գիտությունն ու արդյունաբերությունը, ոչ թե պրոտեկցիանիզմը, որը կեղծ հայրենասիրությամբ փորձում է քողարկել իրականում գործ չանելու ցանկությունը»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Նա շեշտեց, որ քննարկման ընթացքում բազմաթիվ զուգահեռներ են անցկացրել 1997թ. առաջարկված օրենքի նախագծի հետ՝ շեշտելով, որ տարբերությունը շատ հստակ է:
«1997թ. օրենքի նախագծով առաջարկվում էր բոլորին տանել բանակ, իսկ ինքն առաջարկում է լուծում, երբ տարեկան հարյուրավոր երիտասարդներ կարող են բանակ գնալ որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ստանալ ուսման վարձի փոխհատուցում նաև ծառայելուց հետո մագիստրատուրայում սովորելու համար, այդ թվում՝ աշխարհի առաջատար բուհերում: Պարոն Գորգիսյանն այստեղ ոգևորված հարցնում էր, թե մենք ի՞նչ ենք արել: Ես անձամբ ուղիղ մասնակցել եմ նրան, որ մենք ձևավորել ենք հիմնադրամ առանց մի կոպեկ բյուջետային փող դնելու ,որով տարեկան հարյուրավոր երիտասարդներ գնում են առաջատար բուհերում լավագույն կրթությունը ստանալու»,- շեշտեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության պատգամավորների ելույթների ընթացքում հնչած առաջարկներին:
«Ինչո՞ւ երեք օր պահեստազորի մասին քննարկումներից հետո տիկին Թանդիլյանը հրաժարվում է հասկանալ, որ ժամկետային զինծառայությունն առաջին հերթին ոչ թե առաջնագիծը համալրելու միջոց է այլ պահեստազոր պատրաստելու միակ գործուն ճանապարհը: Ինչո՞ւ առաջնագիծը կամավոր ընտրածներին խրախուսելու, այդ թվում՝ լրջագույն նյութական խթան տալու իմ առաջարկին փորձ է արվում հակադրել չծառայելը վճարով փոխհատուցելու անհեթեթ գաղափարը: Տիկին Թանդիլյան, Ձեր երեկվա ելույթում հնչեցրած առաջարկը ոչ այլ ինչ է, քան կոչ մեր բնակչությանը՝ վաճառել իրենց վերջին կացարանը՝ զավակի չծառայելու և ձեր պատկերացրած պայմանագրային բանակին վճարելու անարդար մի գաղափար: Եթե չծառայելու դիմաց հնարավոր լինի վճարել, ո՞ր խավն է առաջինը դրանից օգտվելու ,և ո՞ր հայ ծնողն է նայելու իր երեխայի աչքերի մեջ և ասելու՝ գումար չունեմ, դու պարտավոր ես գնալ ծառայելու: Ես ուրախ եմ, որ այդ աշխարհընկալմամբ դուք փոքրամասնություն կազմող ընդդիմություն եք այս խորհրդարանում»,- նշեց Սարգսյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ելույթին:
Արձագանքելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթին Վիգեն Սարգսյանը հարցրեց՝ ո՞ւր է տրամաբանությունը, երբ մի կողմից օլիգարխների և մեծահարուստների ոսկի զավակների չծառայելու դեմ առերես պայքարողները րոպեներ անց նույն ամբիոնից տարակուսում են, թե ինչո՞ւ եմ ես դեմ ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ քրեական հետապնդումը գումարի դիմաց դադարեցնելու գաղափարին: Անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթին՝ Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ պատգամավորը քննարկման ողջ ընթացքում անձնական օրինակներ էր բերում և իր կոմֆորտի մասին էր հարցնում:
«Նա անընդհատ իմ կոմֆորտից էր հարցնում, ուստի ես իրեն կուզեի հարցնել, թե իր ֆրակցիայի գործընկերներից հարցրե՞լ է՝ իրենք կոմֆորտ են զգում, որ օգտվել են լեգիտիմ տարկետման իրավունքից և բանակում չեն ծառայել: Հասկանում եմ, պարոն Միրզոյան, որ դուք ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, սակայն ցանկանում եմ հասկանալ, թե ի՞նչ խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիրը՝ մի օր անգամ զորամասում չծառայելով: Ձեր ո՞ր արածի համար եք ստացել այդ պատվոգիրը, որ հիմա էլ այս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք կոմֆորտի և դիսկոմֆորտի մեջ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Եզրափակելով խոսքը՝ նախարարը շեշտեց, որ մշտապես եղել և մնալու է կոռեկտ իր ընդդիմախոսների նկատմամբ, սակայն խնդրեց այդ կոռեկտությունը չշփոթել միամտության հետ:
«Եթե փորձելու եք դրա վրա քաղաքական միավորներ հավաքել, պատասխանը լինելու է համարժեք»,- եզրափակեց Սարգսյանը:
Լուսանկարը՝ Azatutyun.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից