Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին 10/25/2017   17:34  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: Այնուհետև տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով նիստերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցներին և շնորհավորել Սափար Իսակովին՝ Ղրղըզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու ու խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ: Իր ելույթում Հայաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Նեղ կազմով հանդիպման ժամանակ մենք արդեն հանգամանորեն մտքեր ենք փոխանակել այսօրվա օրակարգի առանցքային հարցերի շուրջ: Կցանկանայի հակիրճ անդրադառնալ Միության համար՝ մեր տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող որոշ արդիական հարցերի:

Այսօր գրեթե անհնար է խոսել տնտեսությունների արդիականացման և մրցունակության բարձրացման մասին առանց թվային օրակարգի: Հասկանալի է, որ այս մասշտաբային խնդրի լուծմանն անհրաժեշտ է հասնել՝ հաշվի առնելով տնտեսությունների՝ այդ փոփոխություններն ընդունելու ունակությունը, առանց բիզնեսի համար ավելորդ ծախսեր առաջացնելու: Միաժամանակ, կկրկնեմ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի  նիստում Հայաստանի Նախագահի հնչեցրած դիրքորոշումը. թվային լուծումների մշակումը կարելի է իրականացնել՝ ունենալով էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչման մեխանիզմը: Այդ հարցի լուծումը կարևոր է ինչպես մի շարք նախաձեռնությունների, այնպես էլ ապրանքների գներին հետևելու առումով:

ԵԱՏՄ անդամ պետությունների համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման «ճանապարհային քարտեզն» ընթանում է  տրանսպորտի և ենթակառուցվածքի մասով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համապատասխան դրույթների զարգացմանը համապատասխան: Մեզ համար, հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը, լոգիստիկ և տրանսպորտային ու կոմունիկացիոն ուղղվածություն ունեցող հարցերն առավել քան արդիական են: Մենք ակնկալում ենք, որ «ճանապարհային քարտեզի» իրագործումը կնպաստի մեր պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը:

Միության ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման շրջանակում մենք շահագրգռված ենք հասնելու տեղեկատվության փոխանակման այնպիսի համակարգի ստեղծմանը, որ կհամապատասխանի էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի աճի խնդրին, կնպաստի մեր երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ռեժիմների պլանավորմանը:

Կցանկանայի առանձնացնել եվս մեկ թեմա: Հաջորդ տարի «Եվրասիական շաբաթը» նախատեսվում է անցկացնել Հայաստանում: Նման նախագծերի իրագործումն ընթանում է ինտեգրացիոն գործընթացներին համահունչ ու նպաստում բիզնեսի և պետությունների միջև ուղիղ երկխոսության զարգացմանը: Ուրախ կլինենք ընդունելու մեր բոլոր երկրների ներկայացուցիչներին Երևանում և համոզված ենք, որ միջոցառումն օգտակար և արդյունավետ կլինի բոլոր մասնակիցների համար»:

ԵԱՏՄ-ում նախագահող երկրի՝ Ղրղըզստանի Հանրապետության վարչապետ Սափար Իսակովը նիստի մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ավանդական ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար: Նա նշել է, որ շուտով կլրանա Միության կազմավորման 3 տարին, ինչը ոչ մեծ, բայց բավարար ժամանակահատված է՝ հետ նայելու և առկա սխալների շտկման ուղղությամբ աշխատելու համար:

ԵԱՏՄ օրակարգի, խնդիրների և զարգացման հետագա հեռանկարների վերաբերյալ իրենց դիտարկումներն են ներկայացրել անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Օրակարգային հարցերի շրջանակում քննարկման առարկա են դարձել ներքին շուկաների, առևտրի, ագրոարդյունաբերության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Նիստի արդյունքում ստորագրվել են տարբեր ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող հետևյալ փաստաթղթերը՝

«ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգի մասին» որոշումը,

«ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թթ. սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) մասին» կարգադրությունը,

«ԵԱՏՄ շաքարի շուկաներում իրավիճակի վերլուծության մասին» հանձնարարականը,

«Ավիավթարների հետաքննության մարմնի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին» կարգադրությունը,

«Նավաշինության մասին համաձայնագրի նախագծի» մասին հանձնարարականը,

«ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորման որոշ հարցերի մասին» հանձնարարականը,

«2018-2020 թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը,

«ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագրի նախագծի մասին» կարգադրությունը,

«2018-2020 թթ. «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի անցկացման մասին» կարգադրությունը,

«ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի գործածության մասին» համաձայնագիրը,

 «Ապրանքների տեղաշարժի վերահսկողության ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների հարցի մասին» հանձնարարականը:

Ղրղըզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում հաստատվել է երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել  2018 թ. հունվար-փետրվար ամիսներին՝ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]