Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Նախաքննությունը «պայքար» է քրեական վարույթն իրականացնող մարմնի և մեղադրվող կողմի միջև. Մուշեղ Բաբայան 10/24/2017   13:19  |  Հարցազրույց

2017թ. 9 ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, ինչպես նաև ոստիկանների և քննիչների դեմ ներկայացող հաղորդումների և այդ փաստով հարուցված քրեական գործերի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրույցել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի հետ:

- 2017թ 9 ամիսների ընթացքում  Հատուկ քննչական ծառայությունում քանի գործ է քննվել և քանիսով է նախաքննության ավարտ հայտարարվել՝ քանի գործ է ուղարկվել դատարան և քանիսը կարճվել։

2017թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 617 քրեական գործ: Դրանցից 511-ի ընթացքն այդ ժամանակահատվածում լուծվել է, արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ անավարտ էին մնացել 106 քրեական գործ: Ընթացքը լուծված քրեական գործերից ավարտվել են 310-ը, որոնցից 96-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ մնացած 214-ի վարույթը կարճվել է: Դատարան ուղարկված քրեական գործերով դատի են տրվել 202 անձինք:

- Քննված քրեական գործերի, որ տոկոսն են կազմում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Խնդրում եմ ասեք՝ թե կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերից քանիսն է դատարան ուղարկվել, քանիսը՝ մերժվել։

Կարող եմ ներկայացնել 2017 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշները, քանի որ Ձեր նշած չափորոշիչներով հաշվառումների վերլուծություններն առավել ամբողջական կատարվում են յուրաքանյուր կիսամյակ:

Այսպես, ծառայության քննիչների վարույթում 2017 թվականի 1-ին կիսամյակում  քննված 398 քրեական գործից 194-ը եղել է պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի: Պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի գործերից այդ ժամանակահատվածում 21-ը` 45 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 96 գործի վարույթ կարճվել է: Կասեցվել են 11-ը, միացվել կամ ըստ ենթակայության են ուղարկվել 25-ը: Մնացած գործերով նախաքննությունը շարունակվել է 2-րդ կիսամյակում:

 - Հատկապես վերջին տարվա ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին մի քանի դատավորներ: Թվով հինգ դատավորներ մեղադրվում են կաշառք ստանալու մեջ այդ գործերից մեկով կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, մյուսները՝ որոնք ևս քննվել են Հատուկ քննչական ծառայությունում, նախաքննությունն ավարտ է հայտարարվել և գործերն արդեն դատարանում են, ինչի մասին են փաստում այդ դեպքերը կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն արդյունավե՞տ է:

Իհարկե, վերջին ժամանակաշրջանում էապես բարձրացել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, ինչի մասին վկայում են ոչ միայն քննված քրեական գործերի և դատի տրված անձանց քանակն ու նրանց ազդեցիկ պաշտոնները, այլև կոռուպցիայի նկատմամբ հանրային անհանդուրժողականության աճը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կազմավորվել է 2007թ. նոյեմբերի 28-ին «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Որպես օրենքով սահմանված անկախ պետական մարմին, Ծառայությունը  նախաքննություն է իրականացնում բացառապես այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնք վերագրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, ինչպես նաև իրականացնում է ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ ոտնձգող հանցագործությունների նախաքննությունը:

Այլ կերպ ասած` Հատուկ քննչական ծառայությունը հանդես է գալիս որպես մասնագիտացված կառույց, որը զբաղվում է վերը թվարկված պաշտոնատար անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության գործառույթի իրականացմամբ:

Կոչմանը համապատասխան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերջին տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել ինչպես կոռուպցիոն հանցագործությունների, այնպես էլ այլ բնույթի քրեական գործերի քննության, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ծառայությունը ձեռնարկել է նաև մի շարք այլ բնույթի միջոցառումներ խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, ծագած խնդիրներին օրենսդրական և համակարգային լուծումներ տալու ուղղությամբ:

Մասնավորապես՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են փոփոխություններ ու լրացումներ, ընդունվել են դրանցից բխող մի շարք ներքին իրավական ակտեր, որոնցով ծառայությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, կազմավորվել են ծառայության մասնագիտացված առանձին ստորաբաժանումներ, քննիչները բաժանվել են ըստ մասնագիտացված վարչությունների: Վարչություններից մեկը հենց Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունն է:

Հիշյալ փոփոխություններն իրականացվել են քննիչների՝ ըստ առանձին խումբ հանցագործությունների մասնագիտական հմտությունների զարգացումը, հետևաբար, նախաքննության որակի էլ ավելի բարձրացումը խթանելու նպատակով:

Հատուկ քննչական ծառայությունում պարբերաբար առանձին հաշվառման են ենթարկվում կոռուպցիայի վերաբերյալ դեպքերը, դրանց քննության ընթացքը: Յուրաքանչյուր կիսամյակ ամփոփվում են այս բնույթի հանցագործությունների քննության արդյունքները, առաջարկներ են ներկայացվում քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` անհրաժեշտության դեպքում միջնորդագրեր են ներկայացվում կոռուպցիայի վերաբերյալ դիմումներում առավել հաճախակի մատնանշված ՀՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներ` հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կոռուպցիայի գործերով քննության որակի բարձրացմանն ուղղված կարևոր քայլերից է նաև Ծառայության գիտական գործունեությունը: Մասնավորապես վերլուծվում է պրակտիկ քննության փորձը և տեսական մոտեցումների համադրմամբ հրատարակվում են համապատասխան գրքեր, որոնք, համոզված ենք, օգտակար են լինելու ոչ միայն Հատուկ քննչական ծառայության քննիչների, այլև նմանատիպ գործեր քննող նախաքննական այլ մարմինների քննիչների համար:

Մեծ ուշադրություն է դարձվել կոռուպցիայի դեմ պայքարում հանրության ներգրավվածությանը, այդ բնույթի քրեական գործերի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլատրելիության սահմաններում թափանցիկ գործունեության և հաշվետվողականության ապահովմանը:

Ապահովվել է օրենքով սահմանված թույլատրելի սահմաններում քրեական գործերի քննության արդյունքների լուսաբանման հրապարակայնությունը: Պարբերաբար հասարակական հնչեղություն ունեցող գործերի ընթացքի վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացվել են տեղեկատվություններ-հաղորդումներ, ԶԼՄ-ներում` հրապարակումներ: Օպերատիվ ու պատշաճ արձագանքվել է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հրապարակումներին, ահազանգերին: Տարբեր լրատվամիջոցների գրավոր հարցումներին տրվել են պատշաճ պատասխաններ, իսկ ծառայության պաշտոնական կայքէջում տարբեր քրեական գործերի լուսաբանման կապակցությամբ տեղադրվել են բազմաթիվ հաղորդագրություններ երեք լեզուներով /հայերեն, ռուսերեն, անգլերեն/:

Արդյունավետության մասին է վկայում այն հանգամանքը, որ եթե նախորդ 2016 թվականին ամբողջ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերով դատի են տրվել 65 պաշտոնատար անձինք, ապա ընթացիկ տարվա միայն առաջին կիսամյակում նրանց թիվն արդեն 43 է:

- Պարոն Բաբայան, Հատուկ քննչական ծառայության կողմից տարածվող հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, որ  մեծ թիվ են կազմում մասնավորապես ոստիկանների, քննիչների դեմ ներկայացված հաղորդումների թիվը, հարուցվում են քրեական գործեր, սակայն դրանք մեծամասամբ հենց նախաքննության փուլում չեն հիմնավորվում, կարճվում են։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Ես հեռու եմ նախաքննության ընթացքում քրեական գործերի կարճման հանգամանքը բացասական տեսանկյունից դիտարկելուց: Իրականում օբյեկտիվ և բազմակողմանի քննության կատարման պահանջը ենթադրում է նախաքննության ընթացքում բացահայտել ինչպես անձին մեղադրող այնպես էլ արդարացնող հանգամանքները: Երբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվում են կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հաղորդումներ և եթե դրանք բավարարում են քրեական գործ հարուցելու համար օրենսդրությամբ նախատեսված հիմքերին ու առիթներին ներկայացվող պահանջներին, ապա ծառայության քննիչներն անհապաղ հարուցում են քրեական գործեր և ձեռնամուխ լինում դատավարական օրենսդրությամբ տրամադրված գործիքակազմով օբյեկտիվ իրականության բացահայտմանը: Մի դեպքում ձեռք բերված ապացույցները բավարար համակցություն են կազմում մեղադրական եզրակացությամբ քրեական գործը դատարան ուղարկելու համար, մյուս դեպքում այդ ապացույցները բավարար համակցություն չեն կազմում, երրորդ դեպքում բացահայտվում է կոռուպցիոն հանցագործության մասին հաղորդում ներկայացնողի կողմից իրավունքի չարաշահման դեպք և սուտ մատնություն կատարելու հանցագործություն: Վերջին երկու դեպքերում քրեական գործերի վարույթները կարճվում են:

Մասնավորապես կարող եմ նշել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում 2017 թվականի ընթացքում սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քննվել են 58 քրեական գործեր, որոնցից 27-ը 28 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել են դատարան, 7 գործի վարույթ 7 անձի վերաբերյալ կարճվել է գործուն զղջալու հիմքով: 

Այսինքն, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչներն իրականացնում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածով իրենց վրա դրված պարտականությունն այն մասին, որ քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության հանգամանքները բացահայտելու համար:

Տեղին է հիշատակել նաև միջազգային մի շարք կոնվենցիաների ուժով հատկապես խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ անմիջապես պատշաճ քննություն նախաձեռնելու պետության պոզիտիվ պարտականությունը, որի իրականացման համատեքստում էլ խոշտանգումների վերաբերյալ ցանկացած հայտարարության դեպքում հարուցվում է քրեական գործ, կատարվում նախաքննություն: Խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների ճնշող մեծամասնությունը ոստիկանության աշխատակիցներին և քննիչներին են առնչվում, ուստի այս սուբյեկտների կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքով հարուցված քրեական գործերի թիվն ավելին է քան մյուսներինը:

Այնուամենայնիվ, 2017 թվականի առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվող քրեական գործերով դատի են տրվել ոստիկանության 23 աշխատակից և 3 քննիչ:

Մի քրեական գործով փաստաբաններից մեկը հայտարարել էր, որ «վտանգավոր վիճակ է ստեղծվում և քննիչները խոցելի են դառնում` թիրախավորվելով իրենց իսկ կողմից քննված գործերով անձանց կողմից»: Դատելով սուտ մատնության համար հարուցվող քրեական գործերի աճից կարող ենք ենթադրել, որ փաստաբանի հայտարարությունն ունի օբյեկտիվ հիմքե՞ր։

Տեղյակ չեմ թե որ փաստաբանն է այդ հայտարարությունն արել և ինչ կոնտեքստում, դրա համար չեմ մեկնաբանի:

Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր քրեական գործի նախաքննությունը «պայքար» է քրեական վարույթն իրականացնող մարմնի և մեղադրվող կողմի միջև: Այս «հակամարտության» ընթացքում քիչ չեն պատահում դեպքերը, երբ հանցանք կատարելու մեջ բացահայտվելուց, մերկացվելուց խուսափելու նպատակով մեղադրվող կողմը թիրախավորում է մյուս կողմի պաշտոնյաներին և ոչ հազվադեպ նաև նրանց մասին ակնհայտ սուտ տեղեկություններ պարունակող հաղորդումներ ներկայացնում ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ծառայության քննիչներն ունեն բավարար փորձ և հմտություն նման դեպքերում հաղորդում տված անձանց սուտ մատնություն կատարելու մեջ մերկացնելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հարցազրույցը՝ Էլեն Առաքելյանի

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]