ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախաքննությունը «պայքար» է քրեական վարույթն իրականացնող մարմնի և մեղադրվող կողմի միջև. Մուշեղ Բաբայան 10/24/2017 13:19 | Հարցազրույց
2017թ. 9 ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, ինչպես նաև ոստիկանների և քննիչների դեմ ներկայացող հաղորդումների և այդ փաստով հարուցված քրեական գործերի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրույցել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի հետ:
- 2017թ 9 ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում քանի գործ է քննվել և քանիսով է նախաքննության ավարտ հայտարարվել՝ քանի գործ է ուղարկվել դատարան և քանիսը կարճվել։
2017թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 617 քրեական գործ: Դրանցից 511-ի ընթացքն այդ ժամանակահատվածում լուծվել է, արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ անավարտ էին մնացել 106 քրեական գործ: Ընթացքը լուծված քրեական գործերից ավարտվել են 310-ը, որոնցից 96-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ մնացած 214-ի վարույթը կարճվել է: Դատարան ուղարկված քրեական գործերով դատի են տրվել 202 անձինք:
- Քննված քրեական գործերի, որ տոկոսն են կազմում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Խնդրում եմ ասեք՝ թե կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերից քանիսն է դատարան ուղարկվել, քանիսը՝ մերժվել։
Կարող եմ ներկայացնել 2017 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշները, քանի որ Ձեր նշած չափորոշիչներով հաշվառումների վերլուծություններն առավել ամբողջական կատարվում են յուրաքանյուր կիսամյակ:
Այսպես, ծառայության քննիչների վարույթում 2017 թվականի 1-ին կիսամյակում քննված 398 քրեական գործից 194-ը եղել է պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի: Պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի գործերից այդ ժամանակահատվածում 21-ը` 45 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 96 գործի վարույթ կարճվել է: Կասեցվել են 11-ը, միացվել կամ ըստ ենթակայության են ուղարկվել 25-ը: Մնացած գործերով նախաքննությունը շարունակվել է 2-րդ կիսամյակում:
- Հատկապես վերջին տարվա ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին մի քանի դատավորներ: Թվով հինգ դատավորներ մեղադրվում են կաշառք ստանալու մեջ այդ գործերից մեկով կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, մյուսները՝ որոնք ևս քննվել են Հատուկ քննչական ծառայությունում, նախաքննությունն ավարտ է հայտարարվել և գործերն արդեն դատարանում են, ինչի մասին են փաստում այդ դեպքերը կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն արդյունավե՞տ է:
Իհարկե, վերջին ժամանակաշրջանում էապես բարձրացել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, ինչի մասին վկայում են ոչ միայն քննված քրեական գործերի և դատի տրված անձանց քանակն ու նրանց ազդեցիկ պաշտոնները, այլև կոռուպցիայի նկատմամբ հանրային անհանդուրժողականության աճը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կազմավորվել է 2007թ. նոյեմբերի 28-ին «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Որպես օրենքով սահմանված անկախ պետական մարմին, Ծառայությունը նախաքննություն է իրականացնում բացառապես այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնք վերագրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, ինչպես նաև իրականացնում է ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ ոտնձգող հանցագործությունների նախաքննությունը:
Այլ կերպ ասած` Հատուկ քննչական ծառայությունը հանդես է գալիս որպես մասնագիտացված կառույց, որը զբաղվում է վերը թվարկված պաշտոնատար անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության գործառույթի իրականացմամբ:
Կոչմանը համապատասխան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերջին տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել ինչպես կոռուպցիոն հանցագործությունների, այնպես էլ այլ բնույթի քրեական գործերի քննության, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ծառայությունը ձեռնարկել է նաև մի շարք այլ բնույթի միջոցառումներ խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, ծագած խնդիրներին օրենսդրական և համակարգային լուծումներ տալու ուղղությամբ:
Մասնավորապես՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են փոփոխություններ ու լրացումներ, ընդունվել են դրանցից բխող մի շարք ներքին իրավական ակտեր, որոնցով ծառայությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, կազմավորվել են ծառայության մասնագիտացված առանձին ստորաբաժանումներ, քննիչները բաժանվել են ըստ մասնագիտացված վարչությունների: Վարչություններից մեկը հենց Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունն է:
Հիշյալ փոփոխություններն իրականացվել են քննիչների՝ ըստ առանձին խումբ հանցագործությունների մասնագիտական հմտությունների զարգացումը, հետևաբար, նախաքննության որակի էլ ավելի բարձրացումը խթանելու նպատակով:
Հատուկ քննչական ծառայությունում պարբերաբար առանձին հաշվառման են ենթարկվում կոռուպցիայի վերաբերյալ դեպքերը, դրանց քննության ընթացքը: Յուրաքանչյուր կիսամյակ ամփոփվում են այս բնույթի հանցագործությունների քննության արդյունքները, առաջարկներ են ներկայացվում քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` անհրաժեշտության դեպքում միջնորդագրեր են ներկայացվում կոռուպցիայի վերաբերյալ դիմումներում առավել հաճախակի մատնանշված ՀՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներ` հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կոռուպցիայի գործերով քննության որակի բարձրացմանն ուղղված կարևոր քայլերից է նաև Ծառայության գիտական գործունեությունը: Մասնավորապես վերլուծվում է պրակտիկ քննության փորձը և տեսական մոտեցումների համադրմամբ հրատարակվում են համապատասխան գրքեր, որոնք, համոզված ենք, օգտակար են լինելու ոչ միայն Հատուկ քննչական ծառայության քննիչների, այլև նմանատիպ գործեր քննող նախաքննական այլ մարմինների քննիչների համար:
Մեծ ուշադրություն է դարձվել կոռուպցիայի դեմ պայքարում հանրության ներգրավվածությանը, այդ բնույթի քրեական գործերի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլատրելիության սահմաններում թափանցիկ գործունեության և հաշվետվողականության ապահովմանը:
Ապահովվել է օրենքով սահմանված թույլատրելի սահմաններում քրեական գործերի քննության արդյունքների լուսաբանման հրապարակայնությունը: Պարբերաբար հասարակական հնչեղություն ունեցող գործերի ընթացքի վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացվել են տեղեկատվություններ-հաղորդումներ, ԶԼՄ-ներում` հրապարակումներ: Օպերատիվ ու պատշաճ արձագանքվել է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հրապարակումներին, ահազանգերին: Տարբեր լրատվամիջոցների գրավոր հարցումներին տրվել են պատշաճ պատասխաններ, իսկ ծառայության պաշտոնական կայքէջում տարբեր քրեական գործերի լուսաբանման կապակցությամբ տեղադրվել են բազմաթիվ հաղորդագրություններ երեք լեզուներով /հայերեն, ռուսերեն, անգլերեն/:
Արդյունավետության մասին է վկայում այն հանգամանքը, որ եթե նախորդ 2016 թվականին ամբողջ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերով դատի են տրվել 65 պաշտոնատար անձինք, ապա ընթացիկ տարվա միայն առաջին կիսամյակում նրանց թիվն արդեն 43 է:
- Պարոն Բաբայան, Հատուկ քննչական ծառայության կողմից տարածվող հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, որ մեծ թիվ են կազմում մասնավորապես ոստիկանների, քննիչների դեմ ներկայացված հաղորդումների թիվը, հարուցվում են քրեական գործեր, սակայն դրանք մեծամասամբ հենց նախաքննության փուլում չեն հիմնավորվում, կարճվում են։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
Ես հեռու եմ նախաքննության ընթացքում քրեական գործերի կարճման հանգամանքը բացասական տեսանկյունից դիտարկելուց: Իրականում օբյեկտիվ և բազմակողմանի քննության կատարման պահանջը ենթադրում է նախաքննության ընթացքում բացահայտել ինչպես անձին մեղադրող այնպես էլ արդարացնող հանգամանքները: Երբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվում են կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հաղորդումներ և եթե դրանք բավարարում են քրեական գործ հարուցելու համար օրենսդրությամբ նախատեսված հիմքերին ու առիթներին ներկայացվող պահանջներին, ապա ծառայության քննիչներն անհապաղ հարուցում են քրեական գործեր և ձեռնամուխ լինում դատավարական օրենսդրությամբ տրամադրված գործիքակազմով օբյեկտիվ իրականության բացահայտմանը: Մի դեպքում ձեռք բերված ապացույցները բավարար համակցություն են կազմում մեղադրական եզրակացությամբ քրեական գործը դատարան ուղարկելու համար, մյուս դեպքում այդ ապացույցները բավարար համակցություն չեն կազմում, երրորդ դեպքում բացահայտվում է կոռուպցիոն հանցագործության մասին հաղորդում ներկայացնողի կողմից իրավունքի չարաշահման դեպք և սուտ մատնություն կատարելու հանցագործություն: Վերջին երկու դեպքերում քրեական գործերի վարույթները կարճվում են:
Մասնավորապես կարող եմ նշել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում 2017 թվականի ընթացքում սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քննվել են 58 քրեական գործեր, որոնցից 27-ը 28 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել են դատարան, 7 գործի վարույթ 7 անձի վերաբերյալ կարճվել է գործուն զղջալու հիմքով:
Այսինքն, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչներն իրականացնում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածով իրենց վրա դրված պարտականությունն այն մասին, որ քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության հանգամանքները բացահայտելու համար:
Տեղին է հիշատակել նաև միջազգային մի շարք կոնվենցիաների ուժով հատկապես խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ անմիջապես պատշաճ քննություն նախաձեռնելու պետության պոզիտիվ պարտականությունը, որի իրականացման համատեքստում էլ խոշտանգումների վերաբերյալ ցանկացած հայտարարության դեպքում հարուցվում է քրեական գործ, կատարվում նախաքննություն: Խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների ճնշող մեծամասնությունը ոստիկանության աշխատակիցներին և քննիչներին են առնչվում, ուստի այս սուբյեկտների կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքով հարուցված քրեական գործերի թիվն ավելին է քան մյուսներինը:
Այնուամենայնիվ, 2017 թվականի առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվող քրեական գործերով դատի են տրվել ոստիկանության 23 աշխատակից և 3 քննիչ:
Մի քրեական գործով փաստաբաններից մեկը հայտարարել էր, որ «վտանգավոր վիճակ է ստեղծվում և քննիչները խոցելի են դառնում` թիրախավորվելով իրենց իսկ կողմից քննված գործերով անձանց կողմից»: Դատելով սուտ մատնության համար հարուցվող քրեական գործերի աճից կարող ենք ենթադրել, որ փաստաբանի հայտարարությունն ունի օբյեկտիվ հիմքե՞ր։
Տեղյակ չեմ թե որ փաստաբանն է այդ հայտարարությունն արել և ինչ կոնտեքստում, դրա համար չեմ մեկնաբանի:
Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր քրեական գործի նախաքննությունը «պայքար» է քրեական վարույթն իրականացնող մարմնի և մեղադրվող կողմի միջև: Այս «հակամարտության» ընթացքում քիչ չեն պատահում դեպքերը, երբ հանցանք կատարելու մեջ բացահայտվելուց, մերկացվելուց խուսափելու նպատակով մեղադրվող կողմը թիրախավորում է մյուս կողմի պաշտոնյաներին և ոչ հազվադեպ նաև նրանց մասին ակնհայտ սուտ տեղեկություններ պարունակող հաղորդումներ ներկայացնում ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ծառայության քննիչներն ունեն բավարար փորձ և հմտություն նման դեպքերում հաղորդում տված անձանց սուտ մատնություն կատարելու մեջ մերկացնելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Հարցազրույցը՝ Էլեն Առաքելյանի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից