ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ և ՌԴ դաշնակցային հարաբերությունները տարեցտարի զարգանում են. վարչապետներն ամփոփեցին բանակցությունների արդյունքները 10/24/2017 19:27 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:
«Առաջին հերթին մենք ամփոփեցինք վերջին ժամանակներս իրականացված աշխատանքների արդյունքները: Արձանագրել ենք, որ մեր երկրների դաշնակցային հարաբերությունները տարեցտարի դինամիկ կերպով զարգանում են, մենք աճ ենք արձանագրել նաև թվերում և միաժամանակ ընդգծել ենք, որ մենք ունենք աճի մեծ հնարավորություններ: Քննարկել ենք համատեղ և ներդրումային և այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Այսօր ստորագրվել են փաստաթղթեր, որոնք միանշանակ կնպաստեն մեր համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Կարապետյանը:
ՀՀ վարչապետը հավելեց, որ երկկողմ տնտեսական փոխգործակցության բոլոր գործընթացներում ընդգծել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը և փաստել վերջին ժամանակներս շատ հաճախակի և պարբերական ու կառուցողական հանդիպումներ միջգերատեսչական և հորիզոնական մակարդակում, ինչը լրացուցիչ խթան և արագություն է հաղորդում, որպեսզի այն միջոցառումները, որոնք կան՝ արագ կյանքի կոչվեն: «Ավարտելով խոսքս, ցանկանում եմ արձանագրել, որ մենք գոհ ենք կատարված աշխատանքից, և նաև ցանկանում եմ ընդգծել, որ մեր բանակցություններն ինչպես միշտ եղել են շատ կառուցողական, հագեցած և բարեկամական»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդգծեց, որ իրենք համոզվեցին, որ բոլոր ուղղություններով կապերը զարգանում են:
«Ի դեպ, այժմ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն է, իսկ մեր հարաբերությունների պատմության մասին ես չեմ խոսի, քանի որ դրանք ավելի երկար ժամանակահատված են ներկայացնում: Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին տնտեսական առաջատար գործընկերը, երկկողմ առևտրաշրջանառությունն աճում է, և 2016 թվականին, և 2017 թվականին և աճում է բավականին լավ տեմպերով, մենք այդ մասին արդեն ասել ենք: Մեր համատեղ բոլոր ձեռնարկությունները աշխատում են բոլոր ոլորտներում՝ դա և բարձր տեխնոլոգիաներն են, և էներգետիկան, և շինարարությունը, և հեռահաղորդակցությունը»,- ասեց ՌԴ վարչապետը: Նա հավելեց, որ իրենք ուրվագծել են ապագայի ծրագրերը, թե ինչով կարելի է զբաղվել մոտակա տարիներին: Նրա գնահատմամբ՝ համագործակցությունը հումանիտար ոլորտում ևս զարգանում է:
«Մենք պատրաստվում ենք Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերին անցկացմանը, որոնք տեղի կունենան նոյեմբերին: Հույս ունեմ, որ հումանիտար ոլորտում մի շարք նոր ծրագրեր ևս կիրականացվեն»,- եզրափակեց ՌԴ վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ