Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Իգլա»-ն բերվել էր Պաշտպանության բանակին նվիրաբերելու համար 10/23/2017   17:43  |  Դատական ռեպորտաժներ

Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում պարզվեց, որ «Իգլա»-ն բերվել էր Հայաստան՝ Պաշտպանության բանակին նվիրաբերելու համար: Այդ մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը՝ պնդելով, որ «Իգլա» ձեռք բերելու նախաձեռնությունն իրենն է եղել, ոչ թե՝ Սամվել Բաբայանինը:

Այսօր դատարանում ցուցմունք տվեցին գործով երկու ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը, ընդ որում՝ նրանց կողմից փորձ արվեց տեղի ունեցածը ներկայացնել այնպես իբրև Սամվել Բաբայանը որևէ առնչություն չի ունեցել զինամթերքի պատվիրման և ձեռքբերման գործում:

Այսպիսով, Սանասար Գաբրիելյանին զարմացնում էր, թե ինչպես է եղել, որ լինելով հրամանատար՝ նախկինում բանակին 42 միավոր զենք է բերել և ըստ իրեն վատ բան չի արել, հիմա էլ լավ բան է ցանկացել անել, սակայն «մի տրուբայի համար զնգ-զրնգոց են սարքել»:

Գաբրիելյանն իր ցուցմունքում գրեթե ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չէր տալիս, մանևրում էր, իսկ որոշ հարցերին էլ ուղղակի չպատասխանելու համար հայտարարում էր, որ գործի հետ չի առնչվում:

Ըստ ամբաստանյալի՝ երբ «Իգլա»-ն Հայաստանում է եղել, դրա նկարը ցույց է տվել Սամվել Բաբայանին, որպեսզի հասկանա՝ այն պիտանի՞ է, թե՝ ոչ, Բաբայանն էլ ասել է, որ թերի է, այն ընդամենը մաս է և որ այն մի արկղի մեջ դնի ու թաղի, «սրանք գիտեն կռիվն ավարտվել է, բայց չի ավարտվել»:

Այս ամենը ներկայացնելով՝ ամբաստանյալը ցանկանում էր նշել է, որ Բաբայանը նկատի է ունեցել, որ որպես մաս ևս պետք կգա, սակայն, իր խոսքով, եթե Բաբայանն իմանար, որ դրա դիմաց ինքը 50 000 ԱՄՆ դոլար պետք է վճարեր՝ իրեն թույլ չէր տա այն ձեռք բերել:

Սանասար Գաբրիելյանի պնդմամբ՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը ձեռք բերելուն օգնել է գործով ներկայումս ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Արմեն Պողոսյանը, վերջինս էլ իր հերթին դիմել է իր ծանոթ Հրաչյա Մայիլյանին, ով Վրաստանում լավ կապեր ունի:

Մի օր էլ սրճարանում նստած են եղել ինքը և Արմենը, եկել է Հրաչյան և ասել է, որ զենքը բերել է: Ամբաստանյալի դատաքննական և նախաքննական ցուցմունքներում առկա էական հակասությամբ պայմանավորված՝ մեղադրող Արամ Արամյանի միջնորդությամբ հրապարակվեց նախաքննական ցուցմունքները:

Որպես կասկածյալ հարցաքննվելու ժամանակ Գաբրիելյանը հայտնել էր, որ 2016թ. սկզբներին մեկնել է Արցախ՝ դիրքեր, և այդ ժամանակ միտք է առաջացել զինամթերք հայթայթել և ուղարկել Արցախ, այդ հարցով դիմել է Արմեն Պողոսյանին, սակայն կոնկրետ զենքի անուն չի տվել, որոշ ժամանակ անց Արմենն իրեն ասել է, որ «Իգլա» կա և դրա դիմաց 50 000 դոլար են պահանջում և քանի որ այն թերի է եղել, 3 հրթիռները բացակայել են, Սանասարը հրաժարվել է այն գնելուց:

Արմենն այդ մասին տեղեկացրել է Հրաչյային, վերջինս էլ ասել է թե ծախս է արել ու բերել է Հայաստան և որ իրեն 4000 դոլար գումար տան, սակայն Սանասարը հրաժարվել է այդ գումարը տալուց:

Սամվել Բաբայանի հետ Իգլայի ձեռքբերման մասին չի խոսել, նա տեղյակ չի եղել այդ մասին: Միգուցե ընտրել է սխալ և անլուրջ մարդկանց՝ Արմենին և Հրաչյային, այդ պատվերը տալու համար և այդ հարցում իրեն մեղավոր է զգում, սակայն պնդեց, որ հիմա էլ պատրաստ է բանակին օգնել:

Ամբաստանյալը պնդում էր, որ Հրաչյա Մայիլյանին ինքը չի ճանաչել ինչպես կարող էր նրան պատվեր տալ, վերջինս այդ գործով զբաղվել է Արմենի ասելով:

Գործով մյուս ամբաստանյալ Արմեն Պողոսյանն էլ դատարանում մեղադրանքի վերաբերյալ հրաժարվեց դիրքորոշում հայտնել, այնինչ նախաքննության ընթացքում երկու անգամ իրեն մասնակի էր մեղավոր ճանաչել, երկու անգամ էլ՝ լրիվ:

Ըստ հրապարակված նախաքննական ցուցմունքների՝ Սանասար Գաբրիելյանն Արմեն Պողոսյանին դիմել է Իգլա տեսակի զենիթահրթիռային համալիրը ձեռքբերելու համար, իսկ երբ այդ հարցով ինքը դիմել է Հրաչյա Մայիլյանին, վերջինս ասել է, որ հնարավոր է 50 000 դոլարով ձեռքբերել:

«Իգլա»-ն Հայաստան հասնելուց հետո Սանասարի պահանջով լուսանկարել է այն, վրան էլ դրել է ՕՐՕ դաշինքի բուկլետը որպեսզի չկարծի, թե համացանցից քաշած նկար է:

Սակայն Սանասարը, տեսնելով լուսանկարը հեռախոսով, հրաժարվել է այն գնելուց՝ ասելով, որ ամբողջական չի:

Միևնույն ժամանակ, Արմեն Պողոսյանն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ գործարքը հաջողվելու դեպքում 5000 դոլարը իր և Հրաչյայի միջև կիսվելու էր:

Նախաքննության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ Արմեն Պողոսյանը հայտնել էր նաև, որ Սանասարի հետ Իգլայի ձեռքբերման մասին խոսելիս հասկացել է, որ նա չի պատվիրատուն՝ այլ մարդիկ են նրա թիկունքում կանգնած, և որ Սանասարը չի վճարելու Իգլայի գումարը:

Որպես մեղադրյալ հարցաքննվելու ժամանակ կրկին հայտնել է, որ Սանասարը չէ իրեն պատվեր տվողը, սակայն ինքը իրական պատվիրատուին չի ճանաչում, այդպես է ենթադրել Սանասարի հետ զրույցների ժամանակ և հավելել է, որ հրթիռը պատվիրողը Սամվել Բաբայանն է:

Հրապարակված ցուցմունքներից հետո ամբաստանյալը հայտարարեց, որ Սամվել Բաբայանի մասով նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները ճիշտ չեն. ենթադրությունները, որ այն պատվիրել է Բաբայանը, իրականությանը չի համապատասխանում:

Իսկ թե քննիչի կողմից իր վրա ճնշում եղել է, թե՝ ոչ, ինչու է այդպես գրել նախաքննության ընթացքում, նա հրաժարվեց հարցերին պատասխանել:

Նա նաև պնդեց, որ այդ գործարքից ինքը ոչինչ չի ակնկալել, իսկ նախաքննության ընթացքում հայտնած 5000 դոլարի մասին, որը իր և Հրաչյայի միջև պետք է կիսվեր, Հրաչյայի առաջարկն է եղել:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ, Արմեն Պողոսյանին հարց ուղղելով, ցանկացավ պարզել, թե նախաքննության փուլում, երբ ասել է, որ մասնակի ընդունում է մեղադրանքը, գիտակցո՞ւմ է՝ իրեն ինչում են մեղադրում, այդ ի՞նչ է արել, որ մասնակի էլ ընդունում է:

Ամբաստանյալը մեղադրանքի վերաբերյալ դատարանում դիրքորոշում հայտնել չշտապեց:

Հաջորդ դատական նիստում ցուցմունք կտա Սամվել Բաբայանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:10 16/10/2017  |  Դատական ռեպորտաժներՍամվել Բաբայանի ձայնը, մրսածության պատճառով, կտրվել էր. նրան դատարան չէին բերել
15:15 09/10/2017  |  Դատական ռեպորտաժներՓողերի լվացման դրվագով ամբաստանյալները հրաժարվում են դատարանում ցուցմունք տալիս. Ներկոտված փողերը Սամվել Բաբայանն է տվել գործով ամբաստանյալներից մեկին
14:01 02/10/2017  |  Դատական ռեպորտաժներՍամվել Բաբայանի և մյուսների գործով հետազոտվում են գործի ապացույցները. «Սանոն մի քիչ բերանից թուլ է»
09:00 26/09/2017  |  ՄամուլՍամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել, բայց պայմանով. «Ժամանակ»
16:59 25/09/2017  |  Դատական ռեպորտաժներ«Տրուբայի տերը և տեղափոխողը Քոբուլեթիում են, մենք էլ ստեղ նստած ենք, դա Արարատի պադվալ չի է, ԱԱԾ-ի պադվալ ա». Սամվել Բաբայանի գործով ամբաստանյալ
11:29 25/09/2017  |  Դատական ռեպորտաժներՍամվել Բաբայանի գործով հետազոտվում է ԻԳԼԱ-ի խողովակը
16:23 11/09/2017  |  Դատական ռեպորտաժներ«Իգլա» ձեռքբերելուց հետո այն Ղարաբաղ բանակին պետք է փոխանցվեր որպեսզի պաշտոն տային
14:21 04/09/2017  |  Դատական ռեպորտաժներՍամվել Բաբայանը գտնում է, որ ԱԱԾ քննիչն ուղղորդել է իր գործով բոլոր վկաներին
15:30 28/08/2017  |  Դատական ռեպորտաժներԴատարանը վերացրեց արգելքը. Սամվել Բաբայանը կտեսակցի մերձավոր ազգականների հետ
13:59 28/08/2017  |  Դատական ռեպորտաժներՄեղադրողը չի առարկում, որ Սամվել Բաբայանը տեսակցի ընտանիքի անդամների հետ. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Արխիվ

[]