ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ու ամեն ինչ, կարծես, վերադառնում է իր «սովորական» ընթացքի մեջ. Ադրբեջանը շարունակում է խախտել իր իսկ ընդունած պայմանավորվածությունները. «Հայկական ժամանակ» 10/21/2017 09:32 | Մամուլ
«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումմանը, որից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»:
Ուշագրավ է, որ նախագահների հանդիպումից հետո, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում էր Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, անդրադարձել էր հանդիպման ընթացքում քննարկված հարցերին, ու այդ ժամանակ նշել, թե ինքն ու Ալիևը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որ սահմանին ու շփման գծում էլ զոհեր չլինեն՝ նշելով, թե Իլհամ Ալիևն էլ է նույն կարծիքին, որ պետք է խուսափել զոհերից:
Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի ժնևյան ելույթից ու զոհերը բացառելու պայմանավորվածության մասին հայտարարությունից 2-3 օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Ու ամեն ինչ, կարծես, վերադառնում է իր «սովորական» ընթացքի մեջ. Ադրբեջանը շարունակում է խախտել իր իսկ ընդունած պայմանավորվածությունները, ինչը նոր չէ, հայ և ադրբեջանցի գործիչները դիվանագիտական կրակոցներ են արձակում իրար հասցեի, ինչը նույնպես նորություն չէ, ցավոք սրտի՝ Ադրբեջանը շարունակում է կրակել հայ դիրքապահների ուղղությամբ, ու ցավոք սրտի, մենք էլի զոհ ենք ունենում: Ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլի լռում է, ու եթե անգամ որոշի «արտահայտվել», պետք է նորից փորձի հավասարության նշան դնել երկու կողմերի միջև, իսկ մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն էլ հետո կպարզաբանեն, որ Մինսկի խումբը գործում է այն շրջանակներում, ինչի իրավունքն ունի, ինչը նույնպես նորություն չէ: Այս շրջանը, կարծես, երբեք էլ չի վերջանալու:
«Այս խոսքերից հետո, երբ մենք նորից ունենում ենք զոհ, ապա մենք միանգամից պետք է տեսնեինք ոչ միայն կոպիտ հայտարարություններ, այլև հայկական կողմի կտրուկ պատասխանը: Մեր գործողությունների առումով՝ ես պատկերացնում եմ, որ պետք էր անմիջապես այնպիսի պատասխան տային, որ Մինսկի խումբը միանգամից ձեռ ու ոտ ընկներ և հասկանար, որ իր դաշտում է այս հարցը: Ես շատ եմ ասել ու նորից եմ կրկնում, որ ցավոք սրտի, երբ մի կողմն է կրակում, Մինսկի խումբը որևէ արձագանք չի տալիս, իսկ երբ մյուս կողմը պատասխանում է, միանգամից հանդես են գալիս կոչով, ընդ որում՝ ուղղված երկուսին, ու հավասարության նշանի նման բան դնելով: Մենք պետք է այնպիսի պատասխան տայինք, որ այսօրվա դրությամբ Մինսկի խումբը ստիպված տեղից շարժվեր և իրերը կոչեր իրենց անուններով»,- իրավիճակի կապակցությամբ armtimes.com-ին ասաց Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է հասկանանք, որ որևէ մեկն այլևս խաղաղության չի պարտադրելու Ադրբեջանին, բացի մեզանից. հայկական կողմը պետք է ուժեղ լինի ու Ադրբեջանին թույլ չտա նման գործողությունների դիմել:
Այսինքն՝ պետք է այնպես անել, որ Ադրբեջանը իմանա՝ եթե միջազգային հանրությունն էլ լռությամբ հանդուրժի իր ձեռնարկած սադրանքները, ապա հայկական կողմից ինքը շատ ցավոտ պատասխան է ստանալու:
Նման կերպ է վարվում Իսրայելը. օրինակ՝ համաշխարհային լրատվամիջոցները մի անգամ գրեցին, թե Գազայի հատվածից իսրայելական բնակավայրի ուղղությամբ հրթիռ է արձակվել, որի պայթյունի արդյունքում իսրայելցի մի դեռահաս էր զոհվել: Ու այդ ժամանակ Իսրայելը հրապարակային քննարկում էր՝ վերացնի արաբական ամբողջ բնակավա՞յրը, թե՞ պատժիչ այլ գործողությունների դիմի: Այդ միջադեպի ժամանակ Իսրայելը գետնին հավասարեցրեց այն բնակելի շրջանը, որտեղից արձակվել էր հրթիռը: Ու միջազգային հանրությունը, կարծես, Իսրայելին առանձնապես չէր էլ մեղադրում նման պատժիչ գործողությունների համար:
Այս դեպքում, իհարկե, շատ բան պետք է փոխվի հայկական պետություններում՝ առաջինը պոտենցիալ սպառնալիքների գնահատման ու կանխարգելման համակարգի ներդրման առումով: Օրինակ՝ Հայաստանը կարող է հայտարարել, որ եթե սպառնալիքներ նկատեցինք, օրինակ՝ եթե տեսանք, որ հակառակորդը ծանր զինտեխնիկա է մոտեցնում սահմանին, չենք սպասելու, որ մեզ հարվածեն, այլ առաջինը, որպես կանխարգելիչ քայլ, մենք ենք հարվածելու: Այդպիսի պրակտիկա գործում է, օրինակ, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և այլն, ուր առաջին հերթին ոչ թե սպառնալիքի հետևանքները վերացնելու մասին են մտածում, այլ այդ սպառնալիքները կանխելու: Իսկ դրա համար պետք է ունենալ կայացած ու ամուր պետություն, ուժեղ, զարգացած տնտեսություն, ադեկվատ հասարակություն, ռեսուրսներ և այսպես շարունակ»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 21.10.17թ. համարում:
Լուսանկարը՝ Sputnik-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից