ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վկան մինչև բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանությունը գտնվել է գրասենյակում. հրապարակվեց նրա ցուցմունքը 10/19/2017 19:07 | Դատական ռեպորտաժներ
Բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության գործով դատական նիստում այսօր հարցաքննվեց գործով վկա, ընկերության իրավաբան Վ.Սաղաթելյանը:
Պաշտպանական կողմն առարկեց և միջնորդեց վերջինիս որպես վկա չհարցաքննել: Ըստ կողմի, վկան գործով տուժող «Գուդվին Բետ» ՍՊ ընկերության ներկայացուցիչն է եղել և որպես այդպիսին տիրապետում է գործի նյութերի մասին տեղեկատվությանը, ուստի չի կարող հանդես գալ որպես վկա:
Դատարանը պարզաբանեց, որ ավելի վաղ դատարանն որոշում է կայացրել, հիշյալ վկային որպես տուժողի ներկայացուցիչ վարույթից հեռացնելու մասին, քանի որ նա չի կարող երկու դատավարական կարգավիճակ ունենալ: Դատարանը որոշում է կայացրել Սաղաթելյանին հարցաքննել որպես վկա:
Դատարանը պարզաբանեց նաև, որ կողմը զրկված չէ, օրինակ, ապացույցն անթույլատրելի ճանաչելու միջնորդությամբ հանդես գալու հնարավորությունից:
Վկան իր հերթին հայտարարեց, որ ինքը ժամանակին քննիչին հայտարարել է, որ հրաժարվում է գործի նյութերին ծանոթանալ: Դատարանը նույնպես հաստատեց այս հայտարարությունը. գործի նյութերում առկա է գործի նյութերին ծանոթանալու Սաղաթելյանի հրաժարումը:
Վկան հայտնեց, որ դեպքի մասին ինքը տեղեկացել է լրատվամիջոցներից, ապա ընկերության հաշվապահական փաստաթղթերն ուսումնասիրելով՝ կարողացել է վերլուծել և իր նախաքննական ցուցմունքում հիմնավորել, թե ընկերությանն ինչի չափի վնաս է պատճառվել:
Դատարանում հրապարակվեցին նաև քրեակատարողական հիմնարկի նախկին աշխատակցի նախաքննական ցուցմունքները՝ վկան աշխատանքից ազատվել է ու մեկնել Հայաստանից, այդ պատճառով էլ դատարանը չի կարողացել նրա ներկայությունն ապահովել:
Վկան, ով նույնպես հաճախել է բուքմեյքերական գրասենյակ, հայտնել է, որ դեպքից մոտ երեք-չորս ամիս առաջ բուքմեյքերական գրասենյակ է սկսել հաճախել Կարեն անունով մի տղա՝ խոսքը գործով ամբաստանյալի մասին է:
Ըստ վկայի, ինքը հաճախակի նկատել է, որ Կարենը գումար չունենալու դեպքում պարտքով էր խաղում՝ գրասենյակի աշխատակից Արթուրը զանգահարում էր ղեկավարին, նրանից թույլտվություն հարցնում և Կարենի համար պարտքով խաղադրույք էր կատարում: Վկան նշել է, որ այդ հանգամանքից տեղյակ է, քանի որ իր համար էլ երկու անգամ պարտքով խաղադրույք է կատարվել:
Վկան տեսել է, թե ինչպես դեպքից ժամեր առաջ Կարենը եկել է գրասենյակ ու սկսել լոտո խաղալ, հենց սկզբից Կարենը լոտո խաղում էր պարտքով:
Ապա վկան տեսել է, թե ինչպես Արթուրը (գործով տուժողը) հրաժարվել է Կարենի համար խաղադրույքներ անել: Այդ ժամանակ նրանք նորմալ զրուցում էին իրար հետ, սակայն ընթացքում նրանց զրույցը վերածվեց լեզվակռվի և միմյանց հետ խոսում էին հայհոյանքներով: Այդ ժամանակ, ըստ վկայի, բացի Կարենից ու Արթուրից, բուքմեյքերական կետում միայն ինքն է եղել: Ժամը 20.30-ի սահմաններում Կարենը դուրս է եկել գրասենյակից, մոտ մեկուկես ժամ անց վերադարձել է ու գումար տվել Արթուրին: Դրանից հետո Կարենն ուզում էր կրկին լոտո խաղալ, բայց Արթուրը նրան մերժում էր և ասում, որ քսան հազար դրամ դեռ պարտք է մնացել նախկին պարտքից:
2015թ. դեկտեմբերի 24-ին ժամը 01:00-ի սահմաններում էր, երբ Արթուրը Կարենին ասում էր, որ իրեն մեքենայով տուն տանի: Երբ վկան դուրս է եկել գրասենյակից՝ Արթուրն այդ ժամանակ անջատում էր հեռուստացույցները, բուքմեյքերական կետում մնացել էին Արթուրն ու Կարենը:
Առավոտյան, երբ գնացել է աշխատանքի, հարևանն ասել է իրեն, որ ոստիկանությունից իրեն են հարցրել, ապա տեղեկացել է, որ գրասենյակի դիմաց բազմաթիվ ոստիկաններ են կանգնած: Խոսակցություններից վկան լսել է, որ Գուդվինի աշխատակցին են սպանել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Կարեն Շահինյանը 2015թ. դեկտեմբերի 24-ին ժամը 01:00-ի սահմաններում, գտնվելով Երևանի Մայիսի 9 փողոցի 49 հասցեում գործող «Գուդվին Բետ» ՍՊԸ-ին պատկանող բուքմեյքերական գրասենյակում, խաղադրույքներ է կատարել և պարտվելուց հետո շահադիտական դրդումներով, այն է` ՍՊ ընկերության գրասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով սպանել է հիշյալ գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ