ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բռնություններ մանկապարտեզում՝ 5-ամյա տղայի նկատմամբ. «Հայկական ժամանակ» 10/19/2017 09:29 | Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Երևանի համար 32 մանկապարտեզի վերաբերյալ դժգոհությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պարզվում է՝ այստեղ խմբերն անպատկերացնելի մեծ են՝ ընդհուպ մինչև 56 երեխա: Իսկ ծնողները դաստիարակներին երբեմն համեմատում են ոստիկանի հետ, մանկապարտեզը՝ քրեակատարողական հիմնարկի:
Նախակրթարանում տիրող իրավիճակը սաներից մեկի հոգեկան անդորրն է արժեցել. երեխան լուրջ սթրեսի է ենթարկվել և այժմ հաճախում է հոգեբանի մոտ:
5-ամյա փոքրիկի մայրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մանկապարտեզը և երեխաները» խմբում նկարագրել է, թե ինչպես իր կենսուրախ որդին մասնավոր մանկապարտեզից պետական տեղափոխվելուց ընդամենը օրեր անց անճանաչելիորեն փոխվել է, դարձել ինքնամփոփ, վախեցած ու հրաժարվել մանկապարտեզ գնալ:
«Սեպտեմբերին տղայիս հերթը հասավ պետական պարտեզում, ոչ բարով։ Նրան նկարագրեմ. կենսուրախ, շփվող, միշտ ու բոլորին իր շուրջը համախմբող։ Եթե որևէ մեկին տեսներ մենակ խաղալիս, էնքան կգնար կգար, մինչև այդ երեխան կմիանար իր խաղին։ Սեպտեմբերի 6-ից տեղափոխվեցինք այդ պարտեզ կոչվածը։ Չնայած և ես, և ամուսինս վախենում էինք չհարմարվեր խմբերի բազմաքանակ լինելու պատճառով: Բայց մոտ 10 օր շատ ուրախ և զվարթ գնում էր։ Ու ամեն օր և՛ տրամադրությունից ենք զգացել, և հարցրել ենք. միանշանակ հավանել էր պարտեզը։ Սեպտեմբերի 17-ից սկսած հիմք դրվեց մեր մղձավանջին։ Տղաս առավոտյան արթնանում և չի ուզում տանից դուրս գալ: 2 օր ամուսինս համոզելով տարել է։ 3-րդ օրը ցանկություն հայտնեց, որ ես տանեմ` իր փոքր եղբոր հետ միասին։ Գնացինք։ Մեքենայից նույնիսկ դուրս չեկավ։ Ու վերջ: Իմ շփվող, իմ ակտիվ Արենից բան չի մնացել։ Ամբողջ օրը վախեցածի պես տանն է։ Եթե ստվերս չի տեսնում, չգիտեմ ինչ վիճակի է լինում։ Հայրը չի կարողանում գնալ աշխատանքի, ստիպված իր հետ է տանում` այլ տարբերակ չկա։ Բացի դա` սկսեց ջերմել, ոչ մի կերպ չեմ կարողանում իջեցնել ջերմությունը։ Պարզվեց ապրումներից է։ Դիմեցինք հոգեբանի»,- գրել է երեխայի մայրը՝ Հ.Կ.-ն:
Տղան, որ ծնողներին ոչինչ չի պատմել, հոգեբանին վստահել է:
«Պարզվում է՝ այդ պարտեզ կոչված քրեակատարողականում, եթե երեխաները դանդաղ են ուտում ճաշը, դաստիարակը ասում է, որ բժիշկ են կանչելու, որ բոլորին սրսկեն։ Եթե ինչ-որ երեխա լաց է լինում, իրենց մամաներն ու պապաները չեն գալու իրենց հետևից և այսպես շարունակ։ Ըստ հոգեբանի` իրեն անձամբ չեն ուղղվել այդ խոսքերը, բայց քանի որ տղաս զգայուն է, իր վրա էլ է վերցրել։ Ես հասկանում եմ, խմբում 56 երեխա, դա արդեն աբսուրդ է։ Բայց մի՞թե կարելի է երեխաներին այդ աստիճան վախեցնել: Ո՞վ է պատասխան տալու երեխայիս հետ պատահածի համար»,- շարունակել է մայրը:
Մեզ հետ զրույցում Հ.Կ.-ն մանրամասնեց, որ ավագ որդին շաբաթ և կիրակի օրերին հաճախում էր ակրոբատիկայի և նկարչության դասերի, որոնցից նույնպես կտրականապես հրաժարվել է: Խանութ գնալու սիրելի զբաղմունքը նրան այլևս չի հետաքրքրում: «Տնից դուրս չի գալիս, նրա մոտ վստահության կորուստ է: Չգիտեմ՝ ինչ արեցին սրանք»,- հուզմունքը դժվարությամբ խեղդելով՝ ասաց 5-ամյա տղայի մայրը:
Հոգեբանը, որն աշխատում է այն մասնավոր մանկապարտեզում, որտեղ Արենը նախկինում հաճախել է, դեռ այնտեղ է արժանացել տղայի վստահությանը, երեխայի հետ արդեն երկու հանդիպում է ունեցել: Մայրը կարծում է, որ առկա հոգեվիճակը հաղթահարելու համար ամիսներ կպահանջվեն, որովհետև առաջընթացը դանդաղ է: Տղան, ըստ նրա, կարծես զրկվել է մանկապարտեզի մասին նախկինում ունեցած դրական պատկերացումներից և միայն վերջին օրերի մանկապարտեզն է հիշում:
Այս դեպքի, առհասարակ խմբերի ծանրաբեռնվածության ու երեխաների հետ աշխատելու հակամանկավարժական կերպի մասին համար 32 մանկապարտեզի տնօրեն Նաիրա Գևորգյանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց: Սկզբում նա ասաց, որ զբաղված է, երեխաների ճաշի ժամն է մոտենում: Հետո արդեն նրան գտնել հնարավոր չեղավ:
ognirmankapartezid.am կայքի տվյալներով, Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող համար 32 մանկապարտեզում գործում է 8 խումբ: Սաների քանակը 385 է: Հասարակ թվաբանության արդյունքում պարզ է դառնում, որ խմբերում երեխաների միջին թիվը 48-ից ավելի է: Առավելագույնը, որ կարող է լինել և թույլատրվում է, 30-նն է: Նշված մանկապարտեզի աշխատակազմում կա ընդամենը 11 հոգի»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 19.10.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից