ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահին ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի մասին 10/19/2017 17:05 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Կոմիտեի նախագահը նախ ներկայացրել է կառուցապատման ընթացակարգերի պարզեցման, էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման, հանրապետության համայնքները տեղական մակարդակի պլանավորման փաստաթղթերով ապահովման (համայնքների խոշորացման հանգամանքի դիտարկմամբ) գործընթացի, շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման, քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման, լիցենզավորման գործընթացներում ներգրավված մասնագետներին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման ուղղությամբ կոմիտեի կատարած աշխատանքները:
Նարեկ Սարգսյանը ներկայացրել է նաև քաղաքաշինության բնագավառի օրենսդրական և նորմատիվային դաշտի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ շինարարական աշխատանքների գնագոյացման մեթոդաբանության արդիականացման և շինարարական աշխատանքի արժեքի հաշվարկման սկզբունքների ձևավորման, քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման և արդիականացման, գոյություն ունեցող շենքերի և շինությունների սեյսմիկ ռիսկի նվազեցման, ինչպես նաև դրանց սեյսմակայունության և հուսալիության բարձրացման ռազմավարության մշակման, բազմաբնակարան բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման վերաբերյալ հարցերի կանոնակարգման մասով:
Կոմիտեի նախագահը ներկայացրել է մի շարք խնդիրների կանոնակարգման ուղղությամբ կոմիտեի նախաձեռնությունները, մասնավորապես՝ բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքին ներկայացվող պահանջների ամրագրման, հանրապետության մարզերում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրի, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին հարող տարածքներում առկա կիսակառույց օբյեկտների քաղաքաշինական կանոնակարգման, շինարարական օբյեկտների՝ ՀՀ տարեկան պետական բյուջեի նախագծում ընդգրկելու չափորոշիչների կիրառման վերաբերյալ:
Զեկուցվել է նաև կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման մարզային ծրագրերի, պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման ծրագրի, ինչպես նաև կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող այլ շինարարական ծրագրերի շրջանակներում կատարված և ընթացիկ աշխատանքների, հետագա անելիքների և կարգավորման ենթակա խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը: Ընդգծվել են նաև շինարարական այն ուղղությունները, որոնք առնչվում են կրթական, մշակութային և սպորտային ենթակառուցվածքների ստեղծմանը: Քաղաքաշինության ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման և քաղաքաշինական գործընթացների խթանման տեսանկյունից հատկապես կարևորվել են կոմիտեի կողմից համակարգվող կառուցապատման ներդրումային ծրագրերը, որոնց իրագործումը նախատեսվում է ինչպես Երևանում, այնպես էլ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների և առանձին համայնքների տարածքներում:
Դրանցից իրենց ծավալներով առանձնացվել են Հանրապետության Նախագահի՝ նախկինում տված հանձնարարականների համաձայն իրականացվող՝ օրեր առաջ մեկնարկած «Հին Երևան»-ի, ինչպես նաև Երևան քաղաքի 33-րդ թաղամասի, Գյումրիում, Ջերմուկում, Ծաղկաձորում և Դիլիջանում իրականացվելիք կառուցապատման ներդրումային ծրագրերը: Զեկուցվել է նաև մայրաքաղաքում «Նոյ» հայկական ազգագրական թաղամասի ներդրումային ծրագրի, պետական և մասնավոր միջոցների հաշվին իրականացվող խոշոր կառուցապատման ծրագրերի ընթացքի ու «Սևան» ազգային պարկի առանձին հատվածներում քաղաքաշինական նոր մոտեցումների մշակման աշխատանքների մասին:
Հանրապետության Նախագահը հանձնարարել է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով շարունակել հետևողական աշխատանքը կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու և համապատասխան ցուցանիշներով արձանագրվող համեմատական առավելություններ ամրագրելու ուղղությամբ: Կոմիտեի ղեկավարին հանձնարարվել է նաև ուշադրության կենտրոնում պահել քաղաքաշինական հատուկ կարգավորման բնակավայրերում տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ նրանք, որոնք նախատեսված են առաջին հերթին Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Դիլիջանում և Ծաղկաձորում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից