ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհում ամեն օր մահանում է 7000 նորածին. ՅՈՒՆԻՍԵՖ 10/19/2017 17:27 | ԼՐԱՀՈՍ
Նյու Յորք, Ժնև, Վաշինգթոն, 19 հոկտեմբերի, 2017թ.-ն Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, 2016թ.-ին ամեն օր 15000 երեխա է մահացել մինչև 5 տարին լրանալը. այդ մահերի 46 տոկոսը կամ 7000 նորածին մահացել է կյանքի առաջին 28 օրերի ընթացքում:
Մանկական մահացության մակարդակն ու միտումները 2017 զեկույցում ասվում է, որ թեև 2016թ.-ին մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում արձանագրվել է մահացության նոր ցածր ցուցանիշ՝ 5.6 միլիոն երեխա 2000թ.-ի գրեթե 9.9 միլիոնի դիմաց, նույն ժամանակահատվածում մինչև 5 տարեկան մանկական մահերի նորածնային շրջանի մահացության համամասնությունը աճել է 41 տոկոսից՝ հասնելով 46 տոկոսի:
«2000թ.-ից ի վեր 50 միլիոն երեխայի կյանք է փրկվել, ինչը վկայությունն է կառավարությունների և զարգացման ծրագրերի գործընկերների լուրջ հանձնառության՝ լուծել կանխարգելի մանկական մահերի խնդիրը», – նշեց ՅՈՒՆԻԵՖ-ի առողջապահության բաժնի ղեկավար Ստեֆան Սվարթլինգ Փիթերսոնը (Stefan Swartling Peterson): «Բայց եթե մենք չանենք ավելին կանխելու երեխաների մահը ծնվելու առաջին իսկ օրը կամ ծնունդին հաջորդող օրերի ընթացքում, այս առաջընթացն ամբողջական չի լինի: Մենք ունենք անհրաժեշտ գիտելիքներ և տեխնոլոգիաներ, մենք պարզապես պետք է հասցնենք դրանք այնտեղ, որտեղ դրանց կարիքն ամենաշատը կա»:
Ըստ Մանկական մահացության գնահատման միջգերատեսչական խումբը կազմող կազմակերպությունների (ՅՈՒՆԻՍԵֆ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Համաշխարհային բանկ, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի բնակչության բաժին) զեկույցի, ներկայիս միտումներով 2017-ից 2030թթ.-ի միջև ընկած ժամանակահատվածում 60 միլիոն երեխա, որոնց կեսը՝ նորածիններ, կմահանա մինչև 5 տարին լրանալը:
Նորածինների մահվան դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում երկու տարածաշրջաններում՝ Հարավային Ասիայում (39 տոկոս) և Աֆրիկայի ենթասահարյան հատվածում (38 տոկոս): 5 երկրների՝ Հնդկաստան (24 տոկոս), Պակիստան (10 տոկոս), Նիգերիա (9 տոկոս), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (4 տոկոս) և Եթովպիա (3 տոկոս) բաժին է ընկնում արձանագրված բոլոր մահվան դեպքերի կեսը:
«Որպեսզի համընդհանուր առողջապահության ծածկույթ ապահովենք և որպեսզի ավելի շատ երեխաներ ապրեն և բարգավաճեն, մենք պետք է աշխատենք ամենաանբարենպաստ տարածքներում ապրող ընտանիքների համար»,- նշեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընտանիքների, կանանց և երեխաների առողջության բաժնի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆլավիա Բուստրեոն (Dr Blavia Bustreo): «Հիվանդությունները կանխելու համար, ընտնանիքներն հարակավոր է ֆինանսական հզորություն, և պետք է, որ նրանց ձայնը լսելի լինի և որակյալ ծառայությունները մատչելի լինեն: Ծառայությունների բարելավումն ու ժամանակին իրականացվող խնամքը ծննդաբերության ընթացքում և հետո պետք է առաջնահերթ լինեն»:
Զեկույցում նշվում է, որ շատ կյանքեր կարելի է փրկել, եթե աշխարհում նվազի անհավասարությունը: Եթե բոլոր երկրները հասնեն բարձր եկամուտ ունեցող երկրներում արձանագրվող մահերի միջին ցուցանիշին, մինչև 5 տարեկան երեխաների մահերի 87 տոկոսը կարելի էր կանխել և գրեթե 5 միլիոն կյանքեր կարող էին փրկվել 2016թ.-ին:
«Ճիշտ չէ, որ 2017 թ.-ին հղիությունն ու ծննդաբերությունը դեռ կանանց կյանքին սպառնացող պատճառներ են, և որ ամեն օր 7000 նորածին է մահանում»,- նշեց Համաշխարհային բանկի խմբի առողջության, սնուցման և բնակչության բաժնի գլխավոր տնօրեն Թիմ Էվանսը: «Առողջության համընդհանուր ծածկույթի հաջողության լավագույն չափանիշն այն է, որ յուրաքանչյուր մայր պետք է ոչ միայն հնարավորություն ունենա հեշտությամբ օգտվել առողջապահական ծառայություններից, այլև որ այդ ծառայությունները լինեն որակյալ և մատչելի՝ ապահովելով առողջ և որակյալ կյանք երեխաների և ընտանիքների համար: Մենք հանձն ենք առնում ընդլայնել մեր ֆինանսավորումը՝ աջակցելով երկրների պահանջներին այս ոլորտում, այդ թվում առաջարկելով նաև նորարարական մեխանիզմներ, ինչպիսին է Գլոբալ ֆինանսավորման կառույցը»:
Թոքաբորբը և փորլուծությունը գլխավորում են վարակիչ հիվանդությունների ցանկը, որոնք համաշխարհային մասշտաբով խլում են մինչև հինգ տարեկան միլիոնավոր երեխաների կյանքը՝ կազմելով մահացությունների համապատասխանաբար 16 և 8 տոկոսը: 2016 թ.-ին վաղաժամ ծննդի և ծննդաբերության ընթացքում առաջացող բարդությունները նորածինների մահացության 30 տոկոսի պատճառ են դարձել: Բացի մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում արձանագրված մահվան 5.6 միլիոն դեպքերից, ամեն տարի 2.6 միլիոն մեռելածնության դեպք է գրանցվում, որոնց մեծ մասը կարելի էր կանխարգելել:
Երեխաների կանխարգելելի մահացությանը կարելի է վերջ դնել՝ ա) բարելավելով հղիության և ծննդաբերության ընթացքում առողջապահության ոլորտի հմուտ մասնագետների ծառայությունների հասանելիությունը, բ) կենսափրկիչ միջամտությունների միջոցով, ինչպիսիք են պատվաստումները, կրծքով կերակրումը և մատչելի դեղորայքը, գ) մեծացնելով ջրի և սանիտարական պայմանների հասանելիությունը, որոնք ներկայումս անհասանելի են աշխարհի ամենաաղքատ համայնքների համար:
Զեկույցի մեջ առաջին անգամ տեղ են գտել նաև 5-14 տարեկան երեխաների մահացության մասին տվյալներ մահվան այլ պատճառներով, ինչպիսիք են պատահարները և վնասվածքները: 2016 թ.-ին մահացել է մոտավորապես 1 միլիոն 5-14 տարեկան երեխա:
«Այս նոր հաշվետվությունը ընդգծում է մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը նվազեցնելու գործում 2000 թ.-ից սկսած զգալի առաջընթացը»,- ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Լիու Ժենմինը (LIU Zhenmin): Չնայած այս առաջընթացին՝ տարբեր տարածաշրջաններում և երկրներում, հատկապես Աֆրիկայի ենթասահարյան հատվածում երեխաների կյանքի պահպանման գործում նշանակալի անհամաչափություններ դեռ կան: Այդուհանդերձ, այս տարիքում հեշտությամբ կարելի է կանխարգելել մահվան շատ դեպքեր պարզ, ծախսարդյունավետ միջամտությունների միջոցով, որոնք կատարվում են մինչև ծննդաբերությունը, դրա ընթացքում և անմիջապես հետո: Անհավասարությունը նվազեցնելը և ամենախոցելի նորածիններին, երեխաներին և մայրերին հասնելը կարևոր է Կայուն զարգացման նպատակների՝ երեխաների կանխարգելելի մահերին վերջ դնելու թիրախին հասնելու համար և երաշխավորելու, որ ոչ ոք չանտեսվի:
Զեկույցի մեջ նաև ասվում է, որ.
Աֆրիկայի ենթասահարյան հատվածում կատարված մոտավոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 36 երեխայից մեկը մահանում է կյանքի առաջին ամսում, մինչդեռ աշխարհի բարձր եկամուտ ուեցող երկրներում այս հարաբերակցությունը կազմում է 1-ը յուրաքաչյուր 333-ի դիմաց:
Եթե առաջընթացի տեմպը չբարելավվի, ավելի քան 60 երկիր չի հասնի մինչև 2030 թ.-ը նորածինների կանխարգելելի մահացությանը վերջ դնելու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակին, և կեսը չի հասնի մինչև 2050 թ.-ը յուրաքանչյուր 1,000 ծնունդից 12 նորածնային մահացության դեպք գրանցելու նպատակին: Այս երկրները կազմում են 2016 թ.-ին նորածնային մահացության դեպքերի մոտ 80 տոկոսը:
Իրավիճակը Հայաստանում՝
Վերջին 23 տարիների ընթացքում Հայաստանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կիսով չափ կրճատել է մանկական մահացությունը: 2015թ.-ի տվյալներով մանկական մահացության ցուցանիշը կազմել է 8.8՝ յուրաքանչյուր 1000 կենդանածնի հաշվով: Հայաստանում նորածինների 75 տոկոսը մահանում է կյանքի առաջին 28 օրերի ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից