ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տղաներ, որ ելան մարտի». Ռուբեն Առաքելյանը ցանկանում է շուտ բուժվել և վերադառնալ Հայաստան 10/18/2017 10:30 | ԼՐԱՀՈՍ
«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ռուբեն Առաքելյանի պատմությունը։
Ռուբենի հետ «հանդիպեցինք» համացանցում, քանի որ նա ժամանակավորապես հաստատվել է Գերմանիայում։ Շատ անմիջական, բարի և պարզ, ինչպես նաև քչախոս երիտասարդ է։ Հարցերիս շատ լակոնիկ պատասխաններ էր տալիս, բայց դրանցում երևում էին նրա նպատակասլացությունն ու զսպվածությունը։
Ունի բազմաթիվ նախասիրություններ՝ սիրում է երգեր լսել, կինո դիտել, կարդալ, ընկերների և հարազատների հետ շփվել ինտերնետի միջոցով։ Դպրոց է հաճախել մինչև 9-րդ դասարան, ապա ընդունվել է արհեստագործական ուսումնարան. «Դպրոցից հետո սովորել եմ արհեստագործական ուսուﬓարանում՝ փայտամշակման բաժնում։ 3 տարի սովորել եմ այնտեղ և ավարտելուց հետո
զորակոչվել բանակ։ Դեռ ուսումս շարունակելու պլաններ չունեմ»։
Բանակ գնալուց առաջ՝ սիրողական մակարդակով, զբաղվել է հունահռոﬔական ըմբշամարտով։ Ինչպես բոլոր մարդիկ, Ռուբենն էլ հեռանկարային նպատակներ ուներ իր առջև դրած, բայց ինչպես ինքն է ասում, ապրիլյան պատերազմն իր կյանքի ընթացքն ամբողջությամբ փոխեց։
«2016 թվականի ապրիլ ամսվա դեպքերն իմ կյանքը լիովին փոխեցին։ Հիմա երազանքներս ու նպատակներս այլ են՝ ցանկանում եմ շուտ բուժվել, ոտքի կանգնել և վերադառնալ Հայաստան»,- պատմում էր Ռուբենն, ով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ողնուղեղային վիրավորում էր ստացել։ Նա այդքան էլ շատ չի սիրում պատմել այդ դեպքերի մասին, ուղղակի ցանկանում է, որպեսզի խաղաղություն լինի և հայ ազգն այլևս պատերազմ չտեսնի։
Ապրիլի 7-ին շարքային Ռուբեն Առաքելյանը, ով դեռ 9 ամսվա զինծառայող էր, Թալիշում ստացել էր ողնուղեղային վիրավորում և դիրքերից տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այսօր Ռուբենը բուժում է ստանում Գերմանիայի Բոն քաղաքում։
«Ներկա պահին միայն ձախ ձեռքս եմ շարժում։ Վիրահատություն դեռ չեմ ունեցել և դեռ պարզ չէ կլինի՞ ընդհանրապես վիրահատություն, թե ոչ։ Բժիշկներն էլ ասում են, որ ժամանակ է հարկավոր լիարժեք վերականգնվելու համար»,- ասում է մեր պատմության հերոսն ու ավելացնում, որ Հայաստան կվերադառնա, երբ ինքնուրույն լինի։
Լիլիթ Դեմուրյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ