ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին. Դավիթ Հարությունյան 10/17/2017 16:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր մասնակցել է «Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով շնորհանդեսին, որին ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են արդարադատության նախարարության կողմից Եվրոպական միության աջակցությամբ էլեկտրոնային արդարադատության ոլորտում ներդրված էլեկտրոնային կառավարման ծրագրերը, որոնք ուղղված են պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիության, որակի և արդյունավետության բարձրացմանը:
Նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը և բոլոր գործընկերներին՝ ՀՀ-ի պետական կառավարման համակարգում առանցքային բարեփոխումների իրականացմանը շարունակաբար աջակցելու համար: «Պետական կառավարման համակարգի թվայնացումը, կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին՝ պետական կառավարման համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը, հասարակական կյանքին, կրթությանը, անվտանգությանը և Հայաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի պետական համակարգի արդիականացումը Կառավարության առաջնահերթություններից է:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին դրական է գնահատել ծրագրի արդյունքները և կարևորել էլ-կառավարման կիրառումը՝ կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարում: ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով, ծրագրի շնորհիվ Հայաստանում ներդրվում է աշխարհի լավագույն փորձն ու ժամանակակից կառավարումը, որի արդյունքում Հայաստանն առաջատար է դառնում մյուս երկրների՝ անգամ Եվրամիության երկրների նկատմամբ:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը վստահեցրել է, որ Նախարարությունը շարունակելու է ջանքեր գործադրել էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառմամբ պետական կառավարման համակարգը արդիականացնելու և թափանցիկ, մասնակցային ու արդյունավետ կառավարման համակարգ ձևավորելու ուղղությամբ:
«Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով շնորհանդեսին ներկայացվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը, Էլեկտրոնային նոտարի համակարգը, որի արդյունքում ստեղծվել է բոլոր նոտարական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով գեներացնելու հնարավորություն, զարգացել է նոտարական ծառայությունների համար նախապես առցանց դիմելու համակարգը, ստեղծվել է առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու հնարավորություն:
Համակցման աշխատանքներ են իրականացվել նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի, ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ:
Արդարադատության նախարարությունը ներդրել է նաև էլեկտրոնային ապոստիլի www.e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունել էլեկտրոնային եղանակով, իսկ ստացված ապոստիլների վավերականությունը ստացող պետության իրավասու մարմինը կարող է ստուգել առցանց:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ