ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտանեկան բռնության դեմ օրենքի նոր նախագիծն ընտանիքի ավանդական արժեքների համար որեւէ վտանգ չի ներկայացնում. Վիգեն Քոչարյան 10/17/2017 16:37 | ԼՐԱՀՈՍ
Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը վստահ է, որ Կառավարության նախաձեռնությամբ ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագիծն ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը եւ ներառում է հավասարակշռված, ընտանիքը խնայող մոտեցումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում:
«Քաղաքական որոշումը՝ ունենալ նման օրենսդրական կարգավորում, երեկ չէ, որ առաջացել է: Համապատասխան որոշումն ընդունվել է դեռեւս 2004 թվականին, երբ Կառավարությունն ընդունեց մարդու իրավունքների ոլորտում համապատասխան գործողությունների ազգային ծրագիրը, ինչը նախատեսում էր համապատասխան կարգավորումներ:
Դրան ի պատասխան՝ 2006 թվականին ստեղծվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ: Իրականում, որեւէ արտառոց օրենսդրական կարգավորում այստեղ առաջարկված չէ, եւ նման օրենսդրություն ունեն աշխարհի 120 երկրներում: Այս օրենսդրական կարգավորումը որեւէ վտանգ չի ներկայացնում մեր ավանդական ընտանեկան արժեքներին, այլ լրիվ հակառակը՝ կարող ենք ասել, որ այն ուղղված է այդ արժեքների ամրապնդմանը»-ասաց նա:
Վիգեն Քոչարյանը հստակեցրեց, որ այս օրինագիծը միտված է ընտանեկան բռնությունների կանխարգելմանը եւ որեւէ կապ չունի ՀՀ քրեական օրենսգրքի հետ:
«Շատերը գնահատական են տալիս, որ համապատասխան հանրային պահանջ գոյություն չունի, մի քիչ տարօրինակ է դա լսել այնպիսի մարդկանցից, ովքեր համապատասխան ոլորտում գործունեության որեւէ փորձ չունեն եւ աշխատանքներ այս խնդրահարույց ոլորտում, փաստորեն, չեն կատարել: Այս պահանջի մասին կարող են հնչեցնել այն կառույցները, որոնք ամենօրյա աշխատանք են տանում այս ոլորտում, խնդիրներն են տեսնում: Նախեւառաջ, խոսքը գնում է մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասին, ովքեր մատնանշում են այն ﬔխանիզﬓերի բացակայության մասին, որոնք նախատեսված են սույն օրինագծով»,-ասաց Արդարադատության փոխնախարարը:
Նա նաեւ խոսեց վիճակագրական ﬕ քանի տվյալների մասին, որոնք, ըստ փոխնախարարի, բավականին մտահոգիչ են:
«Որոշ մարդկանց թվում է, որ այդ վիճակագրությունն աննշան է եւ ոչ մտահոգիչ, սակայն այդպես չէ: Ոչ մասնագիտական հաշվարկներով՝ օրական երկու անգամ դիմում են ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնության դեպքերի հետ: Ընդհանուր սպանությունների տասնյոթ տոկոսն ուղղակիորեն կապված է ընտանեկան բռնության հետ: Մտահոգիչ է նաեւ այն, որ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերի 47 տոկոսը հենց կատարվում է ընտանեկան միջավայրում: Սահմանադրական կարգավորումները հստակ նախատեսում են, որ հասարակության բնական եւ հիմնական բջիջը ընտանիքն է, որը պետք է գտնվի պետության հոգածության ներքո: Սա նմանատիպ հոգածության նշան է»,- եզրափակեց Վիգեն Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից