ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր վարկով ՌԴ-ի կողմից զենք մատակարարելու համաձայնագիրը միտված է ՀՀ անվտանգության ամրապնդմանը. Շարմազանով 10/16/2017 13:28 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունում է Ռուսաստանի կողմից Հայաստանին ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար 100 միլիոն դոլար վարկ ուտրամադրել վերաբերյալ համաձայնագիրը` ընդգծելով, որ դա միտված է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ այդ համաձայնագիրը կնքվել է նույն պայմաններով, ինչ նախորդ՝ 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրն էր:
«Այս համաձայնագրով ևս, ինչպես նախկինով, Հայաստանը հնարավորություն է ստանում արտոնյալ պայմաններով ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերել Ռուսաստանից: Մենք Ռուսաստանից զենքը ձեռք ենք բերում ներքին գներով: Որևէ այլ երկիր ոչ միայն նման պայմաններով զենք ձեռք բերելու հնարավորություն չունի, այլև նույնիսկ մոտ չի այդ պայմաններին»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա վստահեցրեց, որ այդ համաձայնագիրը ևս մեկ անգամ վկայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին` շեշտելով, որ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին արդիական սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների ղեկավարների մակարդակով:
«Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և այս համաձայնագիրը դրա վառ վկայությունն է»,- ընդգծեց Շարմազանովը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ «սա հերթական ռուսական խայծն է», Շարմազանովն ընդգծեց. «Սա բացառապես միտված է մեր ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը, և նրանք, ովքեր դեմ են արտահայտվում այս համաձայնագրին, դեմ են արտահայտվում նաև մեր ազգային անվտանգությանն ու անկախությանը: Եթե նման կարծիքներ են արտահայտում, թող խոսեն փաստերով: Ես խոսում եմ փաստերով. մենք այս համաձայնագրով Ռուսաստանից զենք ենք ձեռք բերում արտոնյալ պայմաններով, ինչպես
դա եղավ նախորդ 200 միլիոն դոլարի համաձայնագրի պարագայում: Այս համաձայնագիրը բխում է մեր շահերից և երկու երկրների դաշնակցային հարաբերություններից»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրին, որով ՀՀ-ն ՌԴ-ից զենք-զինամթերք ձեռք կբերի: Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:
Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10 տոկոսի չափով՝ ավանսային վճարումների տեսքով: Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէքսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի՝ ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարուﬓերի և այլ հարցերի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ