ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մի անգամ էլ շրջվես քեզ կդնեմ Հայկազի կողքին. Գնել Թևոսյանը՝ կուրսանտին, ով շրջվել է տեսնելու պտտաձողից կախված Հայկազին 10/16/2017 22:35 | Դատական ռեպորտաժներ
2015 թ. հունվարի 29 -ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի դատաքննությունը շարունակվում է: Այսօր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հարցաքննվեց երկու վկա:
Դատարան հրավիրված վկաներն առաջի իսկ պահից պնդում էին, որ դեպքի մանրամասները չեն հիշում՝ խնդրելով հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները:
Դատարանը պարզաբանեց նրանց, թե որ դեպքում կարող են հիմք ընդունվել նախաքննական ցուցմունքները, ինչից հետմ նրանց հիշողությունը փոքր-ինչ վերականգվեց:
Վկա Վոլոդյա Ավետիսյանն ասաց՝ սպանություն է տեղի ունեցել. այդ օրը գիշերն ինքը քնած է եղել, իսկ հաջորդող առավոտյան օրվա պատասխանատուն հրահանգել է փնտրել Հայկազ Բարսեղյանին:
Ըստ վկայի՝ գործով ամբաստանվող երիտասարդներն էլ ինստիտուտում գերիշխող դիրք չեն ունեցել, նրանց մասնակցությամբ էլ վիճաբանություններ չի նկատել, ապա հավելեց՝ չի հիշում: Վկան ամբաստանյալներին դրական նկարագրեց՝ նրանց համարելով ընկերասեր: Իսկ սպանված Հայկազ Բարսեղյանին բնութագրեց որպես ֆիզիկապես ամուր երիտասարդ, ով լավ գիտելիքներ ուներ, սիրում էր մասնագիտությունը և պատրաստվում էր ծառայությունը շարունակել:
Վկայի ցուցմունքներում էական հակասություններ նկատեց մեղադրող կողմը՝ թե տուժողը, թե մեղադրող դատախազը եւ նախաքննական ցուցմունքը հրապարակելու մասին միջնորդությունը դատարանը բավարարեց:
Ի տարբերության դատարանում վկայի կողմից ամբաստանյալների դրական բնութագրին՝ նախաքննական ցուցմունքում պատկերը լրիվ այլ էր, Վաչե Սահակյանը հիշաչար, դյուրագրգիռ անձնավորություն է, Գնել Թևոսյանը՝ կամակոր, մեծամիտ, իր մեծամտության պատճառով դժվար թե մեկը գտնվեր, որ նրան սիրեր, նա իրեն բարձր էր դասում մյուսներից, ամբաստանյալ Նորիկ Սահակյանն էլ Գնելի հետ շփվելու արդյունքում ևս մեծամտացել էր։ Ինչ վերաբերում է գործով ամբաստանյալ Մոսվսես Ազարյանին, ապա անիմաստ կատակել է, խորամանկ եղել և նրան չեն սիրել:
Նախաքննական ցուցմունքում վկան Հայկազ Բարսեղյանին բնութագրել էր որպես ընկերասեր, կատակասեր, լավ տղա:
Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ Հայկազը հաճախակի վիճաբանել է կուրսանտ Կարեն Բաղրամյանի հետ՝ վերջինիս փնթիության պատճառով:
Անդրադառնալով դրվագին, թե ամբաստանյալների կողմից ինստիտուտում այլ կուրսանտների նկատմամբ բռնություն է կիրառվել՝ վկան թեև դատարանում այդ մասին ոչինչ չէր ասել, սակայն նախաքննության ընթացքում հայտնել էր, որ կուրսանտ Տիգրան Մանասերյանի վրա վնասվաք է տեսել եւ հասկացել, որ Վաչեն է նրան հարվածել, իսկ երբ հարցրել է Մանասերյանին, թե ինչ է պատահել, վերջինս ասել է, որ «լավ, անցած լինի»:
Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ Հայկազն ինքնասպանության մասին մտքեր չի արտահայտել, նա ուրախ անձնավորություն էր:
Անդրադառնալով այն դրվագին, որ Մովսես Ազարյանը կուրսանտներից գումար է հավաքել Վաչեի ծննդյան կապակցությամբ նվեր գելու համար՝ վկան ասաց, որ Մովսեսը չի ստիպել, որ գումար տան, սակայն վախեցել են և բոլորը տվել են՝ հետագայում խնդիրներ չունենալու համար:
Վկան նաև նշեց, որ երբ դեպքից հետո շարահրապարակում շարքով կանգնած լինելու ժամանակ կուրսանտ Գոռ Ասլանյանը պտտվել է, որպեսզի Հայկազին տեսնի կախված վիճակում, իսկ Գնել Թևոսյանը դիտողություն է արել մի քանի անգամ՝ ասելով, որ եթե չի ուզում Հայկազի կողքը հայտնի՝ չպտտվի:
Վկան իր նախաքննական ցուցմունքը լսելուց հետո պնդեց այն, իսկ Մովսես Ազարյանի հարցին, թե ինքը իրենից վախենալո՞վ է գումարը տվել է՝ վկան վախենալը չհաստատեց, բայց նշեց, որ գումարը տվել է:
Վկա Գոռ Ասլանյանն էլ դատարանում հայտնեց, որ Հայկազի անկողինն արյունոտ տեսել է դեպքի օրն առավոտյան՝ միջանցքից, ննջարան չի մտել, իսկ երբ գնացել են Հայկազին փնտրելու մարախուղ է եղել, վատ տեսանելիություն, Հայկազին տեսել է 100-150 մետր հեռավորության վրա և չի մոտեցել պտտաձողին:
Իսկ երբ շարահրապարակում շարքի մեջ կանգնած է եղել, պտտվել է դեպի Հայկազի կողմը, որտեղ նա կախված է եղել եւ Գնել Թևոսյանը դիտողություն է արել՝ ասելով եթե ես ուզում այնտեղ հայտնվես մի շրջվի:
Վկան հայտնեց , որ սպանված Հայկազ Բարսեղյանի հետ շփում չի եղել, սակայն հեռվից նկատել է, որ խելացի, հանգիստ տղա է:
Այս վկայի նախաքննական ցուցմունքները ևս հրապարակվեցին, ու նախաքննական ցուցմունքում ևս վկան հայտնել է, որ Գնելը իրեն դիտողություն է արել, ասելով «եթե մի անգամ էլ շրջվես քեզ կդնեմ Հայկազի կողքին»:
Նկարագրելով ամբաստանյալներին՝ վկան հայտնել էր, որ Վաչեն իրեն առաջնորդ էր պատկերացնում, Գնելը դաստիարակության պակաս ուներ, լկստված էր, Մովսեսը չար, Նորիկն ավելի հասուն էր, իսկ Հայկազը՝ ընկերասեր:
Նախաքննության ընթացքում վկան տեղեկություններ չէր հայտնել այն մասին, որ տեսել է Հայկազի անկողինն արյունոտ, իսկ պտտաձողի վրա Հայկազին կախված վիճակում տեսել է երեք մետրից:
Այս հեռավորության վերաբերյալ դատարանում վկան ասաց, որ այդքան մոտ չի գնացել Հայկազին, ինչ-որ բան սխալ է:
Երկու վկաներն էլ պնդեցին, որ նախաքննության ընթացքում իրենց վրա ճնշում չի գործադրվել և պնդեցին նախաքննական ցուցմունքը:
Հաջորդ՝ հոկտեմբերի 23-ին կայանալիք նիստին, կհարցաքննվեն գործով դատակոչված մյուս վկաները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից