Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Պաշտոնյաներ, ովքեր բանակում չեն ծառայել. «Ժողովուրդ» 10/14/2017   09:41  |  Մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ օրեր առաջ խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե սահմանադրական պարտավորությունը՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու, պետք է տարածվի բոլորի վրա:

Նախարարը նշել էր, թե այսօր «ակադեմիական տարկետումը դարձել է դուռ դեպի չծառայելն առհասարակ»: «Եթե մենք ունենայինք տարկետում բոլոր սովորող ուսանողների համար, ես պատրաստ կլինեի այդ բանավեճում երկար քննարկել արդյունավետությունը ընդհատման, բայց քանի որ մեզ մոտ տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մնացածը, այսպես թե այդպես, ընդհատում են իրենց կրթությունը, ես կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր: Մենք ունենք պրակտիկա՝ առաջին ակադեմիական տարկետում ստացողներից երբևէ այնուհետև զորակոչվում է ընդամենը 16 տոկոսը, այսինքն՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ դեպի չծառայելն առհասարակ»:

Եվ սա ասվում է այն դեպքում, երբ իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում և ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, հենց սովորելու պատճառով չեն ծառայել բանակում:

Բանակում չծառայած պաշտոնյաների մասին բազմիցս ենք խոսել, սակայն նախարարի հայտարարությունների և նոր ձևավորված կառավարության ֆոնին, թերևս, արժի մեկ անգամ ևս վերհիշել, թե ովքեր են բանակում չծառայած պաշտոնյաները ու հենց կրթվելու «անվան տակ»:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան: 1990-1995թթ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ՝ տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ, 1995-1998թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա, 1997-1998թթ. անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ՝ Մոսկվայում, Վաշինգտոնում և Նյու Յորքում, 1997-2001 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

ՀՀ պետական  եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյան: 1991- 1996 թթ. Երևանի ժողովրդական տնտե­սության ինստիտուտը՝տնտեսագետի որակավորմամբ:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան: 1999-2004թթ. Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության ֆա­կուլտետ, պետական և մունիցիպալ կառա­վարում, 2004-2007 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտու­թյունների ինստիտուտ, տնտեսագիտության թեկնածու, 2011 -2012 թթ. Սինգապուրի ազգային համալսարան, Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրա­գույն դպրոց, հանրային կառավարման մա­գիստրոս (MPA), 2016թ. Սթենֆորդի հա­մալսարանի մասնագիտական զարգաց­ման կենտրոն, «Սթենֆորդ-ԻԱՏԱ» ավիա­ցիայի կառավարում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան: 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրա­տուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան՝ գյուղատնտեսու­թյան մեքենայացում մասնագիտությամբ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյան: 1999թ. ավարտել է Երև­անի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2001թ.՝  ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան: 2001- 2004թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրա­յում, 2003-2004թթ.՝ Ա. Հումբոլտի անվան համալսարանի ասպիրանտուրայում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան. 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատ­մության ֆակուլտետը: 2001 թ.՝ ԵՊՀ պատմու­թյան ֆակուլտետի մագիստրատուրան: 2003թ՝ Լունդի համալսարանի մագիստրա­տուրան (Շվեդիա): 2004թ. ավարտել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան. 1998թ. ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2000 թ.՝ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վահան  Հարո ւթյունյան. 2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը: 2011 թ՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մագիստրատուրան:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Անդրանիկ Հարությունյան: 2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյան:  2004թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը. 2005թ. մագիստրատուրան, 2009թ.՝ ասպիրանտուրան:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյան: 1994թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ՝ ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Հակոբ Նազարյան: 2001թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: 2003 թ. Երևանի պետական համալսարանի պատ­մության ֆակուլտետի մագիստրատուրան: 2006թ. ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագ­րության ինստիտուտի ասպիրանտուրան»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 14.10.17թ. համարում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:01 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍ«Ես եմ» ծրագրով առաջարկվում է վերացնել բնակության և ծառայության վայրերի միջև տարածքային սահմանափակումները
17:56 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Սարգսյանը հետեւողական է լինելու բանակում կրոնական խտրականությունը բացառելու հարցում
13:55 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Սարգսյանն անիմաստ է համարում զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելու համար պետբյուջեից հսկայական գումարներ ծախսելը
12:56 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍ150 կմ-ի սահմանափակումը հանվելու է. Վիգեն Սարգսյանը՝ զինծառայության վայրի ընտրության մասին
12:52 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ զինված ուժերում ծառայող սպաների սահմանային տարիքը չի երկարացվելու
11:43 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտն ի մի բերելու կարիք կա. Վիգեն Սարգսյան
18:25 12/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
11:05 08/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովի նստաշրջանի մեկնարկին ընդառաջ պատգամավորները հանդես են եկել հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություններով
14:52 05/09/2017  |  ԼՐԱՀՈՍՊայմանագրի ժամկետից շուտ զորացրվելու դեպքում չծառայած յուրաքանչյուր տարվա դիմաց պարտավոր են վճարել 1 միլիոն ՀՀ դրամ տուգանք

Արխիվ

[]