ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրանքը դատարանում չի ապացուցվել. կայացվել է արդարացման դատավճիռ 10/14/2017 14:22 | Արդարացման դատավճիռներ
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ա.Թադևոսյանի նախագահությամբ, արդարացրել է 19-ամյա Ալբերտ Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, առաջադրված մեղադրանքում: Դատարանը ճանաչել ու հռչակել է Ա.Մկրտչյանի անմեղությունն այդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Արդարացվածի նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացվել է:
Գործով իրեղեն ապացույց ճանաչված 0.41 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, կաթոցիչը և կանաչ պլաստմասե դետալը պետք է ոչնչացվեն՝ դատավճռի օրինական ուժ ստանալուց հետո:
Ալբերտ Մկրտչյանին պարզաբանվել է արդարացվածի և նրան պատճառված /հնարավոր/ վնասի հատուցման իրավունքներն ու հատուցման կարգը` այդ մասին ուղարկելով համապատասխան ծանուցում։
Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալ Ալբերտ Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը դատարանում չի ապացուցվել, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, որպիսի պայմաններում նրա նկատմամբ անհրաժեշտ է կայացնել արդարացման դատավճիռ:
Դատարանն արձանագրել է, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետևություն անել մեղադրանքի հիմնավորվածության և օրինականության վերաբերյալ, քանի որ սույն գործով Ա.Մկրտչյանի մոտից հայտնաբերվել է 0.52 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից օգտագործվել է 0.1 գրամը և մնացել է 0.42 գրամ: 2017 թվականի հունիսի 2-ի կրկնակի նյութագիտական և դատաբուսաբանական եզրակացության համաձայն՝ ներկայացված 0.42 գրամ բուսական զանգվածը կազմել է 0.44 գրամ և իր մեջ պարունակել է 6.82 % խոնավություն, որը հանդիսանում է 0.41 գրամ վերջնական քաշով, տնայնագործական եղանակով պատրաստված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի» հավելվածում «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափ է համարվում 0.5-5.0 գրամը:
Ուստի դատարանը գտել է, որ կշեռքների հնարավոր շեղումները պետք է մեկնաբանել հօգուտ ամբաստանյալի, որի դեպքում 0.475 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցակազմ չի պարունակում, քանի որ այն զգալի չափ չի համարվում:
Այնուամենայնիվ, եթե վերցնենք սկզբնական զանգվածի քաշը՝ 0.52 գրամը և դրանից հանենք կշեռքի հնարավոր շեղումը, այն չի գերազանցում 0.5 գրամը և կազմում է 0.49 գրամ, որը նույնպես զգալի չափ չի համարվում, նշվում է դատարանի իրավական վերլուծության մեջ:
Քրեադատավարական նորմերի, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում գնահատելով քրեական գործով ձեռք բերված և դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները՝ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ այդպիսիք բավարար չեն ամբաստանյալ Ալբերտ Մկրտչյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա կատարել է իրեն վերագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք:
Այսպիսով, ստուգելով ամբաստանյալ Ալբերտ Մկրտչյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցները դրանց վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով` դատարանը գտել է, որ Ալբերտ Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ առկա չեն, ինչի կապակցությամբ պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցանքի կատարման մեջ՝ հանցակազմի բացակայության հիմքով և կայացնել արդարացման դատավճիռ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից