ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սննդի շղթայում տնտեսվարողներին ներկայացվել են HACCP-ի ներդրման առավելությունները 10/14/2017 16:30 | ԼՐԱՀՈՍ
Մինչև 2023 թվականի հունվարի մեկը Հայաստանում սննդամթերք արտադրող ընկերությունները պետք է փուլային՝ ըստ ոլորտների, ներդնեն վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը՝ HACCP. այս որոշումը կառավարությունն ընդունել է դեռևս 2015 թվականին: Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը քայլեր է ձեռնարկում՝ մեր տնտեսվարողներին ներկայացնելու սննդամթերքի արտադրության ոլորտում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ուղղված այս համակարգի ներդրման անհրաժեշտությունն ու ընթացակարգերը՝ ապահովելով նաև մասնագիտական խորհրդատվություն:
Այդ նպատակով՝ Ծառայության հրավերով Հայաստանում է «HACCP project» խորհրդատվական ընկերության տնօրեն Նիկիտա Չապայկինը, ով սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ հանդիպում-քննարկում է անցկացրել: 2018-ի հունվարի մեկից հայ տնտեսվարողների համար Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի 11-րդ հոդվածն արդեն պարտադիր կլինի, իսկ դրա 12 կետերից 7-ը HACCP համակարգի հիմնական սկզբունքներն են: Հաշվի առնելով այս փաստը՝ Նիկիտա Չապայկինը ներկայացրել է օրենսդրական պահանջները, բացատրել համակարգի ներդրման գործընթացն ու դրա կարևորությունը:
«Իրականում բարդ բան չկա, ոչ մի նոր պահանջ չի ավելացել. պետք է կատարել սանիտարահիգիենիկ նորմերով սահմանված պահանջները, ինչպես օրինակ՝ պայքարել կրծողների, միջատների դեմ և հետևել HACCP 7 հիմնական սկզբունքներին (վտանգի աղբյուրների վերլուծություն, հսկման կրիտիկական կետերի հատկորոշում, կրիտիկական յուրաքանչյուր կետի համար կրիտիկական սահմանի որոշում, մոնիտորինգի համակարգի մշակում, ուղղիչ գործողությունների սահմանում, ստուգման ընթացակարգի սահմանում և փաստաթղթավորման և գրանցումների համակարգի ստեղծում)»,-ասում է Նիկիտա Չապայկինը:
Նիկիտա Չապայկինը նաև Ռուսաստանի փորձն է ներկայացրել. այնտեղ հաջողվել է գործընթացն իրականացնել երկու տարում: Բիզնեսի գործը չբարդացնելու համար, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Հայաստանում, համակարգի սերտիֆիկացումը կլինի կամավոր կերպով. կարևոր է միայն որ տնտեսվարողը պահպանի որակի և անվտանգության բոլոր կանոնները:
HACCP համակարգն ապահովում է վերահսկողություն սննդամթերքի արտադրության բոլոր փուլերում, արտադրության գործընթացի ցանկացած կետում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը համակարգի ներդրումը համարում է ոլորտի առաջնահերթությոններից մեկը, քանի որ այն հնարավորություն կտա շուկայում ունենալ առավել անվտանգ ու որակյալ սննունդ, ինչպես նաև՝ կմեծացնի հայկական արտադրանքի նկատմամբ վստահությունը միջազգային շուկայում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից