ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտոնյաներ, ովքեր բանակում չեն ծառայել. «Ժողովուրդ» 10/14/2017 09:41 | Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ օրեր առաջ խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե սահմանադրական պարտավորությունը՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու, պետք է տարածվի բոլորի վրա:
Նախարարը նշել էր, թե այսօր «ակադեմիական տարկետումը դարձել է դուռ դեպի չծառայելն առհասարակ»: «Եթե մենք ունենայինք տարկետում բոլոր սովորող ուսանողների համար, ես պատրաստ կլինեի այդ բանավեճում երկար քննարկել արդյունավետությունը ընդհատման, բայց քանի որ մեզ մոտ տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մնացածը, այսպես թե այդպես, ընդհատում են իրենց կրթությունը, ես կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր: Մենք ունենք պրակտիկա՝ առաջին ակադեմիական տարկետում ստացողներից երբևէ այնուհետև զորակոչվում է ընդամենը 16 տոկոսը, այսինքն՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ դեպի չծառայելն առհասարակ»:
Եվ սա ասվում է այն դեպքում, երբ իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում և ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, հենց սովորելու պատճառով չեն ծառայել բանակում:
Բանակում չծառայած պաշտոնյաների մասին բազմիցս ենք խոսել, սակայն նախարարի հայտարարությունների և նոր ձևավորված կառավարության ֆոնին, թերևս, արժի մեկ անգամ ևս վերհիշել, թե ովքեր են բանակում չծառայած պաշտոնյաները ու հենց կրթվելու «անվան տակ»:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան: 1990-1995թթ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ՝ տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ, 1995-1998թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա, 1997-1998թթ. անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ՝ Մոսկվայում, Վաշինգտոնում և Նյու Յորքում, 1997-2001 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյան: 1991- 1996 թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝տնտեսագետի որակավորմամբ:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան: 1999-2004թթ. Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, պետական և մունիցիպալ կառավարում, 2004-2007 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, տնտեսագիտության թեկնածու, 2011 -2012 թթ. Սինգապուրի ազգային համալսարան, Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրագույն դպրոց, հանրային կառավարման մագիստրոս (MPA), 2016թ. Սթենֆորդի համալսարանի մասնագիտական զարգացման կենտրոն, «Սթենֆորդ-ԻԱՏԱ» ավիացիայի կառավարում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան: 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան՝ գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյան: 1999թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2001թ.՝ ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան: 2001- 2004թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրայում, 2003-2004թթ.՝ Ա. Հումբոլտի անվան համալսարանի ասպիրանտուրայում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան. 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2001 թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2003թ՝ Լունդի համալսարանի մագիստրատուրան (Շվեդիա): 2004թ. ավարտել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան. 1998թ. ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2000 թ.՝ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վահան Հարո ւթյունյան. 2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը: 2011 թ՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մագիստրատուրան:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Անդրանիկ Հարությունյան: 2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյան: 2004թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը. 2005թ. մագիստրատուրան, 2009թ.՝ ասպիրանտուրան:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյան: 1994թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ՝ ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հակոբ Նազարյան: 2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: 2003 թ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2006թ. ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 14.10.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից