ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԽԽՎ-ն միացավ Ադրբեջանին ԵԽ-ից հեռացնելու գործընթացին. Panorama.am 10/14/2017 15:03 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 13-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն կոչ է արել Ադրբեջանի քաղբանտարկյալ Իլգար Մամմադովի գործը հնարավորինս շուտ հետ ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հարցով, թե արդյոք Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ դատավճիռը: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
Բյուրոն, Ադրբեջանի կողմից «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի շարունակական չկատարման պատճառով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմերին՝ ԵԽ անդամ երկրներին, կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանի նկատմամբ կիրառել Կոնվենցիայի 46.4 հոդվածը:
Այսպիսով ԵԽԽՎ իր աջակցությունն է հայտնում Եվրոպայի խորհրդի մյուս կանոնանդրական մարմնի՝ Նախարարների կոմիտեի որոշմանը, ով մինչև հոկտեմբերի 25-ը ժամանակ է տվել Ադրբեջանին, նախքան Կոնվենցիայի նշված հոդվածով ընթացակարգը սկսելը: Իսկ այդ ընթացակարգի մեկնարկը կարող է նշանակել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցման սկիզբ: Ճիշտ է, այս փուլում քիչ հավանական է, որ Ադրբեջանի անդամակցության հարցը դրվի, բայց ԵԽ երկու հիմնական մարմինների կողմից նման հեռանկարի քննարկումն անգամ արդեն իսկ աննախադեպ է:
Տպավորությունն այն է, որ ԵԽ-ում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալների ֆոնին այդ երկրի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները բերել են մի իրավիճակի, երբ հասունացել է կտրուկ որոշումների ընդունման պահը:
Հետաքրքրականն այն է, որ ԵԽ խորհդարանական վեհաժողովը, որը նախկինում ավելի մեղմ էր վերաբերվում Ադրբեջանին, սկսել է հանդես գալ ավելի արմատական դիրքերից: Հիշենք միայն 2013թ. Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Շտրասերի հայտնի զեկույցը, որը քվեարկությամբ մերժվեց ԵԽԽՎ-ում կամ Ադրբեջանի տարատեսակ ընտրություններին ԵԽԽՎ տված դրական գնահատականները, որոնց անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժավում էր դիտորդական առաքելություն ուղարկել: Ի հակադրություն սրա, այս տարվա աշնանային նստաշրջանում ընդունվեց երկու քննադատական բանաձև և Բյուրոյի նշված հայտարարությունը:
Դիրքորոշման նման փոփոխությունը մասամբ կարող է բացատրվել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբբիզմի կատաստրոֆիկ ձախողմամբ: Հրաժարական տվեցին ադրբեջանամետ մոտեցումներով հայտնի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ալան Դեստեքսը, ԵԺԿ խմբակցության ղեկավար Աքսել Ֆիշերը: Վեհաժողովում ստեղծվել է կոռուպցիան հետքննող հանձնաժողով, որի եզրակացությունները սպասվում են մինչև այս տարվա վերջը: Ադրբեջանական շահերի վերջին բաստիոն է դարձել վերջերս ստեղծված քաղաքական նոր՝ Ազատ դեմոկրատների խմբակցությունը, որում միավորված են ադրբեջանցի ու թուրք պատգամավորները և մի քանի իտալացիներ, ինչպես նաև տխրահռչակ Միլիցա Մարկովիչը:
Պարզամիտ թվալու ռիսկով հանդես՝ կարելի է ենթադրել, որ ԵԽԽՎ-ում սկսվել է ինքնամաքրման գործընթաց, որով փորձ է արվում ազատվել «ադրբեջանական քաղցկեղից», որը քանի տարի է ԵԽԽՎ-ին վերածել էր անմեղսունակ մի կառույցի, որի ընդունած կողմնակալ փաստաթղթերը ծառայում էին ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր ներքին ու արտաքին քաղաքականության արդարացմանը:
Մանրամասները՝ սկազբնաղբյուր-կայքում
Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ