ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կնոջը՝ չէ, բայց երեխային կարելի ապտակե՞լ. «Հայկական ժամանակ» 10/13/2017 09:54 | Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Կառավարության հեղինակած «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի քննարկումները հասարակական մեծ աղմուկ են բարձրացրել: Այն դեռ Ազգային ժողովում չի քննարկվել, թեեւ նախատեսվում է, որ հոկտեմբերի 17-ին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության մշակած նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ հրավիրել:
Armtimes.com-ը խորհրդարանական խմբակցությունների որոշ ներկայացուցիչներից հետաքրրվեց, թե ինչ կարծիք ունեն «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի մասին, արդյո՞ք օրակարգային է դարձել նման օրենք ունենալը:
Պատգամավորները հիմնականում նախագծին անդրադառնում էին ընդհանրական, այն որակելով ոչ հարիր մեր ազգային արժեհամակարգին:
Մասնավորապես, երբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե օրենքը սահմանում է, որ բռնության դեպքում ընտանիքի ցանկացած անդամ կարող է դիմել ոստիկանություն, եւ ստեղծված իրավիճակը տեղափոխել իրավական դաշտ, վերջինս ասաց.
«Ես որպես մարդ եւ որպես իրավաբան դեմ եմ բռնությանը, պետք է ամեն ինչ իր հունով ընթանա: Այստեղ, թեեւ պետք է հասկանանք, թե բռնության անվան տակ ինչ ենք հասկանում: Պետք է կարողանանք միմյանցից զատել, թե չէ բռնություն ասելով կհասկանանք երեխայի վրա բղավելուց մինչեւ նրան մահամերձ վիճակի հասցնելով ծեծելը: Եթե ընտանեկան քննարկման ժամանակ հայրը դաստիրակչական նկատառումներից ելնելով՝ բարձր ձայնով է խոսում երեխայի վրա, սա չի կարելի դիտարկել ընտանեկան բռնություն, եւ սրա հետ կապել ինչ-որ իրավական գործողություններ: Դեմ լինելով բռնությանը, բայց միեւնույն ժամանակ հաշվի եմ առնում մեր ազգային հոգեվիճակը, մտածելակերպը, ավանդական բարքերը: Վերցնելով ամեն մի կոպիտ խոսք, չնչին վարմուք, դիտարկել ընտանեկան բռնություն, չեմ ընդունում:
Երեխային դաստիրակչական ապտակ տալը ուրիշ է, կնոջը`ուրիշ, երեւի, թե կնոջը չի կարելի ապտակել, բայց երեխային կարելի է: Ինչքան մենք հեռանանք մեր ակունքներից դա մեզ տանելու է փակուղի: Ժողովրդական ասածվածք կա, չէ՞, որ ասում է` ծնողի ապտակով մեծացած տղան համարվում է լավ տղա, պիտանի մարդ: Կարող է հայրը մի հատ ապտակի, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց լրիվ ուրիշ բան է, որ հայրը երեխային ապտակելը դարձնում է սովորություն: Եթե այդ ապտակը երեխային դարձնելու է հասարակության համար պիտանի քաղաքացի, ինչու՞ չապտակել: Ես չեմ քննադատի այդ ապտակը, եթե այն չի դառնա մշտական, այլ կարվի հանուն նրա պայծառ ապագայի»,- ասում է Գեւորգ Պետրոսյանը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նախօրեին իր դիտարկումներն էր ներկայացել օրենքի նախագծի վերաբերյալ, որտեղ ասվում էր. «ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
Այս սահմանադրական նորմը հստակ ցույց է տալիս պետության վերաբերմունքը ընտանեկան հարաբերությունների նկատմամբ։ Ստացվում է, որ պետությունը հանցագործությունների բացահայտման շահը ստորադասել է ընտանեկան շահին։ Ընդ որում, որևէ բացառություն չի սահմանել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Հետեւաբար՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի հեղինակներն առնվազն պետք է հիմնավորեն, թե ընտանեկան հարաբերությունների շահից առավել ինչ շահ պետք է պաշտպանել՝ առանց վնաս հասցնելու ընտանիք ինստիտուտին»։
Այս դիտարկման վերաբերյալ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ օրենքի շատ հոդվածներ դեռ լրացման կարիք ունեն, թեեւ չի հստակեցնում, թե հատկապես որ գլխի, որ հոդվածն ունի լրացման կարիք:
«Ես ծանոթ եմ օրենքի նախագծին եւ նախնական տարբերակներին: Կարծում եմ, որ կա դեռ աշխատելու տեղ, հասարակական կազմակերպությունների համար մինչեւ Ազգային ժողով մտնելը պետք է լայն քննարկումներ կազմակերպել: Դեմ եմ նաեւ տեղի ունեցող քննադատություններին, քանի որ առանց կարդալու՝ մեկնաբանություններով են հանդես գալիս: Յուրաքանչյուր ազգ իր առանձնահատկություններն ունի, չեմ կարծում, որ մեր երկրում գտնվի մեկը, ով բռնությանը կողմ լինի: Պետք է այնպես անենք, որ օրենքն աշխատի, քանի որ քրեական օրենսգիրքը մեզ հնարավորույթուն տալիս է բռնարարին պատժելու համար կամ գործողությունը կանխելու համար»,- ասաց Կարինե Աճեմյանը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ»-ի՝ 13.10.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից