ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում 10/12/2017 16:34 | ԼՐԱՀՈՍ
Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում, հանրային իրազեկում. մասնագետները կողմ են ծխելու դեմ պայքարի խստացմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ մարդու առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցությունը վաղուց ապացուցված է, և ոչ ոք դա կասկածի չի ենթարկում:
«Ծխախոտի բացասական ազդեցությունը սկսվում է դեռ այն ժամանակ, երբ երեխան մոր արգանդում է: Հետագայում դա արտահայտվում է երեխայի շնչառական ֆունկցիայի վրա: Եթե գործ ունենք հաճախ հիվանդացող երեխայի հետ, ուրեմն հստակ կարող ենք ասել, որ ծխախոտը նրա վրա ազդեցություն է ունեցել: Էլ չասեմ, որ ապացուցված է` ծխախոտն ասթմայի առաջացման պատճառ է, ուռուցքների առաջացմանը նույնպես նպաստում է: Արդյունքում` մարդկանց կյանքն է կրճատվում, աշխատունակությունն է նվազում»,-ասաց Սերգեյ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ ծխող մարդկանց թվի ավելացմամբ պայմանավորված պետությունների հանրային առողջության ծախսերն են ավելանում: Այսինքն՝ ծխելը, առողջականից բացի, նաև տնտեսական վատ հետևանք ունի:
Խոսելով վիճակագրության մասին` բժիշկը նշեց, որ 16 տարեկան և բարձր տղամարդկանց 52 տոկոսը ծխող է, իսկ աղջիկների շրջանում այդ թիվը կազմում է 2 տոկոս, սակայն նշվում է, որ այն համարվում է թաքնված ցուցանիշ: Ինչ վերաբերում է 15 տարեկաններին, ապա մասնագետը նշեց, որ, ըստ ուսուﬓասիրությունների,18 տոկոսը ծխողներ են, որոնց 4 տոկոսը կանոնավոր ծխողներ են: Այս ցուցանիշը նախորդ տարիների հաﬔմատ նվազել է, այն ցածր է համարվում այլ երկրների հետ հաﬔմատությամբ: Այդ տարիքային խմբում ծխողների միջին եվրոպական ցուցանիշը կազմում է 35 տոկոս:
Առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը կարևոր համարեց Առողջապահության նախարարության նոր նախաձեռնությունը ծխելու դեմ պայքարը խստացնելու ուղղությամբ: Ըստ նրա` կարևոր են վաճառքի սահմանափակումները: Պետք է խստացվի անչափահասներին ծխախոտային որևէ արտադրանք վաճառելը:
«Ինքս եմ ականատես եղել, որ այդ դրույթը ոչ միշտ է օգտագործվում, սակայն պետք է եղածը խստացնել ու հետևողական լինել, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, եթե վաճառողը կասկած է ունենում գնորդի չափահաս լինելու հարցում: Ընդհանրապես, այնպիսի աշխատանք պետք է արվի, որ ծխախոտ գնելը լինի ամոթի նման մի բան»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Նա կարևոր համարեց ընդհանուր վաճառասրահներում ծխախոտի վաճառքն արգելելը: Հիվանդանոցներում, մշակութային կենտրոններում, մարզական համալիրներում գտնվող խանութներում ծխախոտ չպետք է վաճառվի: Խանութներում էլ աչք ծակող գովազդային պաստառները պետք է արգելվեն: Բացի այդ, Արսեն Թորոսյանը գտնում է, որ ծխախոտի գինը պետք է բարձրացնել:
«Ծխախոտը պետք է լինի դժվար հասանելի: Դեռահաս, թե չափահաս՝ պետք է ազդի ծխախոտ գնողի գրպանի պարունակության վրա: Լսում ենք, շատերն ասում են, թե ինչու եք թանկացնում, այս փող չունեցող ժողովուրդը ոչինչ չի հասցնում… Այո, պետք է թանկացնել, որ փող չունեցող ժողովուրդը չգնի ծխախոտ, այլ գնի պետքական իրեր»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ