ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հողաթափերով և սպորտային հագուստով Իշխան Բարսեղյանին դատարան բերելը պաշտպանական կողմը նվաստացուցիչ է գնահատում և միջոցներ է ձեռնարկում 10/12/2017 18:22 | Դատական ռեպորտաժներ
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը շարունակում է գտնվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և ըստ նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանի՝ առողջական վիճակը ոչ թե վատ է, այլ շատ վատ է:
Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց գործի ապացույցների հետազոտումը:
Մինչ ապացույցների հետազոտմանն անդրադառնալը՝ հիշեցնենք, որ առողջական վիճակով պայմանավորված՝ Բարսեղյանը սեպտեմբերի 15-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ դեղորայքային բուժում է ստանում:
Կատարված հետազոտությունների արդյունքում բժիշկները հանգել են հետևության, որ անհրաժեշտ է կորոնորոգրաֆիա կատարել՝ որոշելու համար՝ սրտի վիրահատության անհրաժեշտություն կա՞, թե՝ ոչ:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ Բարսեղյանը ամեն օր դեղեր է խմում որպեսզի հնարավոր լինի նրան դատարան բերել, գործի ձգձգումը նրա շահերից չի բխում:
Մեր այն հարցին, թե սեպտեմբերի 28-ին նշանակված դատական նիստի օրը, պաշտպանի հայտարարության համաձայն, Բարսեղյանին դատարան են բերել հողաթափերով և սպորտային հագուստով՝ որևէ քայլ ձեռնարկվե՞լ է այդ կապակցությամբ, պաշտպանն ասաց, որ նման ձևով անձին դատարան բերելն իրենք նվաստացուցիչ են գնահատում և համապատասխան մարմնի դեմ հայց կներկայացվի, բացի այդ, Բարսեղյանին այդ օրը ստիպողաբար են նստեցրել մեքենան և բերել դատարան:
Անդրադառնալով գործի ապացույցներին՝ նշենք, որ այսօր դատարանը հետազոտեց նույն դատարանի շենքի 8 տեսախցիկների պատկերները, մասնավորապես՝ դատարանում տեղադրված և դատարանի շենքից դուրս տեղադրված տեսախցիկները, որտեղ երևում էր՝ իգական սեռի մի անձնավորություն մուտք է գործում դատարան, բարձրանում է երկրորդ հարկ, մտնում դատավորի աշխատասենյակ, ապա իջնում է և դուրս գալիս դատարանի շենքից:
Ապացույցը գրեթե հետազոտվեց լռության մեջ, միայն ժամանակ առ ժամանակ նախագահողը դատարան մուտք գործած անձի գործողություններն էր կցկտուր նկարագրում:
Ավելի հստակ դատարան մուտք գործած անձի գործողությունները նկարագրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը. դատավորի աշխատասենյակի դուռը բացվելուց հետո այնտեղից դուրս է գալիս մոխրագույն տաբատով, սպիտակ կոշիկներով և դեղնավուն վերնազգեստով մի աղջիկ: Նրա ձեռքին կան ինչ- որ թղթապանակներ: Իսկ երբ աղջիկը հետո վերադառնում է և մտնում աշխատասենյակ, ձեռքին թղթապանակներ չկային:
Պաշտպանական կողմը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ առհասարակ դատավորի աշխատակազմ մտնում են մեկ դռնից, սակայն դա չի նշանակում, որ նրանք բոլորը նույն այդ սենյակում են նստում, դատավորի օգնականն ունի իր առանձին աշխատասենյակը, դատավորը՝ այլ, սակայն բոլորը մեկ դռնից են ներս մտնում և հետևաբար որևէ մեկը չի կարող ասել, թե այդ աղջիկը դռնից ներս մտնելուց հետո կոնկրետ դատավորի աշխատասենյակ է գնացել:
Նշենք նաև, որ ապացույցի հետազոտման և մեղադրողի կողմից դատարան մուտք գործած աղջկա գործողությունները նկարագրելիս դատախազն այդ աղջկա անունը չհնչեցրեց:
Սակայն, ենթադրաբար, նա գործով ամբաստանյալ Էլզա Զաքարյանն է: Ապացույցների հետազոտումը շարունակվում է, հաջորդիվ հետազոտվելու է մեղադրանքի հիմքում դրված Իշխան Բարսեղյանի հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերծանումները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
- 01/25/2025 23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել