ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շենավանի համայնքապետը անգղերի որսի դեպքով ընդամենը բացատրություն է տվել. որևէ մեկի մեղադրանք չի առաջադրվել 10/11/2017 13:46 | ԼՐԱՀՈՍ
Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որս կատարելու կասկածանքով, գործով վարույթն իրականացրած մարմնի հրավերով, Շենավանի համայնքապետ Արթուր Մկրտչյանը բացատրություն է տվել՝ հայտնելով, որ նկարները կատարվել են 2007 թվականին, իսկ համացանցում տեղադրվել է 6-7 տարի առաջ:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Մկրտչյանը՝ պնդելով, որ սպիտակագլուխ անգղերին ինքը չի որսացել, ավելին դեպքը բացահայտվել է և իրավապահներին հայտնի է, թե ով է որսի հեղինակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել հայտնելով, որ 2007թ. Արմավիրի մարզում անգղերի ապօրինի որսը կատարել է 1972 թ. ծնված Յուրա Պողոսյանը: Միևնույն ժամանակ ոստիկանությունից նաև հայտնել են, որ կատարվում է հետաքննություն:
Ներկայացնելով տեղի ունեցածըч Մկրտչյանը հայտնեց, որ ճանապարհով գնալիս են եղել նկատել են կանգնած մեքենաներ, իսկ երբ մոտեցել են՝ գետնին սպանված անգղերին են տեսել: Ըստ Մկրտչյանի՝ հավաքվածները նկարվել են անգղերի հետ՝ իրենք ևս: Այդ օրվանից հետո մի քանի տարի անց այդ նկարները տեղադրել են համացանցում:
Հարցին, թե ինչո՞ւ այդքան տարի որևէ հետաքրքրություն չառաջացրած լուսանկարներն ու որսի փաստը այսօր մեծ աղմուկ բարձրացրեցին՝ Մկրտչյանը դժվարացավ անուն նշել, սակայն պնդեց, որ անգղերին ինքը չի որսացել:
Ըստ նրա՝ Արմավիրի մարզում չկան այդպիսի թռչուններ, իսկ այն որ լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Թուրքիայի սարերի վրա է նկատել այդպիսի թռչուններ՝ ներկայացվել է ուռճացված, թեև որևէ կապ չունի, թե որ կողմից են եկել անգղերը:
Նկարներում երևացող ավտոմեքենան էլ 2007թ. վաճառել է, գնորդն անգամ այդ մասին ցուցմունք է տվել գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին:
Ոստիկանության լրատվական ծառայությունն էլ տեղեկացրել էր, որ պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան: Այս հրապարակումից հետո էլ պաշտոնապես հայտնի դարձավ, որ որսը կատարել է 1972 թ. ծնված Յ. Պողոսյանը:
Անձի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով ընդամենը նշենք, որ Յ.Պողոսյանի կողմից հանցագործության կատարումը որպես հաստատված փաստ ներկայացրել էր Ոստիկանությունը:
Ըստ մեր տեղեկությունների՝ որևէ մեկի մեղադրանք չի առաջադրվել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ