ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը լուրջ սթրես է առաջացրել. «Հայկական ժամանակ» 10/11/2017 09:21 | Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը լուրջ սթրես է առաջացրել Հայաստանում: Այս սթրեսը գրեթե չարտահայտվեց նախօրեին տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ: Քննարկումը, ճիշտ է, բուռն անցավ, ներկաները բաժանվել էին երկու մասի՝ օրենքի ընդունման կողմնակիցների եւ դեմ արտահայտվողների, սակայն նրանց խոսքում այդպես էլ չերեւաց այն իրականությունը, որ գոյություն ունի Հայաստանում, եւ այն սթրեսը, որ ապրում է միջին վիճակագրական հայ մարդը սույն թեմային առնչվելիս:
Օրենքի ընդունման ջատագովները կառավարության ներկայացուցիչներն են, ովքեր իրենք էլ խոստովանում են, որ նման օրենքի անհրաժեշտություն առաջացել է Միջազգային կառույցների առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում:
Կոնկրետ այս օրենքի համատեքստում սույն խումբը արեւմտյան այլասերման կրկնօրինակում է համարում այն, որ, օրինակ, երեխային ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական բռնության ենթարկելու դեպքում պետական լիազորություն ունեցող մարմինը կարող է միջամտել, բնություն կիրառողի հանդեպ նախազգուշական միջոցառումներ իրականացնել եւ այլն: Սա համարվում է ներխուժում ընտանիք, որը, ինչպես հայտնի է,Հայաստանում համարվում է անառիկ ամրոց: Քննարկումներում հաճախ բարձրացվող հարցերից է, թե ինչպես է որոշվելու՝ որն է հոգեբանական բռնությունը, կամ տնտեսական բռնությունը, կամ սոցիալական ծայրահեղ մեկուսացումը:
Միջին վիճակագրական հայ ընտանիքում երեխայի նկատմամբ այս բոլոր «պատժամիջոցները» դաստիարակչական նկատառումներով են կիրառվում, միայն նրա լավի համար, որովհետեւ հայերը, ասում են, երեխաներին պաշտում են եւ երբեք նրանց չեն վնասի: Կամ կնոջ նկատմամբ բռնությունը համարվում է սիրո արտահայտչամիջոց, որովհետեւ հայ տղամարդու համար կինը նույնպես սրբություն է, եւ նա երբեք իր կնոջը չի վնասի, եւ եթե նույնիսկ նրան ծեծում կամ այլ բռնությունների է ենթարկում, ապա դա պետության գործը չէ, կինն էլ իրավունք ունի իր ամուսնու դեմ ցուցմունք չտալ, հատկապես որ մեծ տարածում ունի նաեւ այն համոզմունքը, որ կանանց դուր է գալիս իրենց հանդեպ բռնությունների այդ դրսեւորումը:
Եթե հանրությունը մեծ սթրեսի մեջ չընկներ սույն օրենքի կապակցությամբ, կողմնակիցների եւ հակառակորդների բանակները չէին ձեւավորվի ելնելով աշխարհաքաղաքական բեւեռների նախընտրություններից:
Ընտանեկան բռնությունների կանխարգելման օրենքի ջատագովները կլինեին կանայք՝ անկախ նրանց սոցիալական դիրքից, մասնագիտությունից, տարիքից եւ կրթությունից, իսկ օրենքի ընդունման դեմ արտահայտվողները կլինեին տղամարդիկ՝ կրկին անկախ տարիքից, սոցիալական դիրքից, մասնագիտությունից, աշխատանքից եւ կրթությունից:
Եվ այդ ժամանակ շատ ավելի անկեղծ քննարկում կծավալվեր, թե պե՞տք է արդյոք Հայաստանում այդպիսի օրենք ընդունել, թե՞ ոչ, կամ ո՞րն է հոգեբանական բռնությունը, որը՝ սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, կամ՝ ի վերջո կանայք հաճույք ստանո՞ւմ են նվաստանալիս եւ ծեծվելիս, թե՞ ոչ: Հարցի էությունը բացահայտելու համար շատ օգտակար կլիներ նաեւ լսել երեխաների կարծիքը իրենց ընտանիքներում՝ իրենց կամ իրենց մայրերի եւ տատիկների նկատմամբ կիրառվող բռնության մասին:
Սա կլիներ այն քննարկումը, որ պետք է Հայաստանում: Բայց նման քննարկում, իհարկե, չի ծավալվի, որովհետեւ «ընտանիքը անառիկ ամրոց է» հավատամքից ելնելով, հայ կանայք բռնություններից հոգեկան եւ ֆիզիկական խեղումներ ստանալու պարագայում անգամ չեն բարձրաձայնում դրա մասին: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա երեխաները մեր իրականության մեջ չեն ընկալվում որպես անհատներ, ովքեր կարող են իրենց ասելիքն ունենալ նման կարեւոր հարցերի վերաբերյալ: Երեխաները ծնողների սեփականությունն են, եւ ծնողն է որոշում՝ իր երեխայի համար ծե՞ծն է լավ մեթոդ, նվաստացո՞ւմը, անկյուն կանգնեցնե՞լը, թե՞ սենյակում փակելը:
Շատ կանայք ի վերջո կբացեին գաղտնիքը, թե արդյո՞ք ամուսնու կողմից ծեծի ենթարկվելուց հետո նրանց նկատմամբ ավելի մեծ տենչանք են զգում, թե՞ ոչ: Համարո՞ւմ են արդյոք, որ եթե ծեծում է, ուրեմն սիրում է, թե՞ ամեն դեպքում գտնում են, որ մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի եւ կնախընտրեին, որ իրենց տղամարդիկ իրենց իսկապես սիրեին, ոչ թե ծեծեին եւ նվաստացնեին: Մի քանի օրից օրենքի նախագիծը քննարկվելու է նաեւ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում, հնարավոր է՝ հետագայում կրկին հանրային քննարկումներ կամ խորհրդարանական լսումներ կազմակերպվեն: Բայց հավանականությունը, թե քննարկումը դուրս կգա Ռուսաստան, Եվրոպա, ՀՀ-ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրում թնջուկից եւ վեր կհանի հայկական անառիկ եւ սուրբ ընտանիքներում գոյություն ունեցող իրական պրոբլեմը, ոչ թե չնչին է, այլ՝ զրո»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 11.10.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից