ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԿ ներկայացուցիչները ցանկանում են եկամտային հարկի վերաբերյալ խնդիրները քննարկել ՊԵԿ ներկայացուցիչների հետ 10/11/2017 15:25 | ԼՐԱՀՈՍ
Քաղհասարակության կազմակերպությունները «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով սահմանված փոփոխությունների վերաբերյալ սեպտեմբերին քննարկում-դասընթացներ են կազմակերպել Գյումրիում, Գավառում, Վանաձորում, Կապանում և Երևանում։ Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Քննարկումները կազմակերպվել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի շրջանակում, որի նպատակը կառավարության և քաղհասարակության միջև տարբեր խնդիրների շուրջ հանրային քննարկումների հարթակ ունենալն է։
«Օրենսդրական դաշտի փոփոխությունների վերաբերյալ գիտելիքների պակասի դեպքում հասարակական ոլորտում դժվար թե կարողանանք աշխատել։ Խորքային փոփոխություններ են կատարվել և դասընթացից արդյունավետ գիտելիքներ ստացանք»,- նշում է «Փիլադելփիա» հաշամանդություն ունեցող երեխաների ՀԿ նախագահ Հովիկ Իսրաելյանը։
«Կին գիտնականների միավորում» ՀԿ նախագահ Արմինե Ավագյանը նշում է, որ դասընթացի արդյունքում իր համար պարզ է դարձել, որ պետք է ՀԿ-ի կանոնադրությունը համապատասխանեցնել նոր օրենքին և գրանցել պետական ռեգիստրում․ «Դա անվճար կարող ենք անել մինչև փետրվարի 4-ը։ Սա կարևոր տեղեկություն է բոլոր ՀԿ ներկայացուցիչների համար»։
Սեպտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպված հինգ դասընթացին մասնակցել է քաղհասարակության կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչ, որից 40-ը (80 տոկոսը) կանայք էին: Դասընթացներին մասնակցելու մեծ հետաքրքրվածություն ունեին նաև երիտասարդները։
«Դպրոցներում Ծնողխորհուրդների ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Հակոբյանի խոսքով, այսօր կա անհրաժեշտություն ստանալու մի շարք հարցերի պատասխաններ, որոնք վերաբերում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում հարկման կարգին։
«Դեռևս չկա պատասխան, թե, օրինակ, դրամաշնորհները, անդամավճարները եկամուտներ համարվու՞մ են, և արդյո՞ք հարկվելու են։ Պետք է քաղհասարակության կազմակերպությունների և ՊԵԿ ներկայացուցիչների համատեղ քննարկումներ լինեն՝ այս հարցերը պարզելու պետք է համատեղ քննարկեն այս հարցը»,- ասաց Ռ․ Հակոբյանը։
Այս տարվա մայիսից ի վեր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում 408 քաղհասարակության ներկայացուցիչ՝ 328 կազմակերպությունից մասնակցել է դասընթացներին։ Արդյունքում շուրջ 300 հոգի դիմել է Իրավաբանների հայկական ասոցիացիային՝ նոր օրենքի և իրենց կանոնադրությունն անվճար գրանցելու վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։
Դուք նույնպես քաղաքացիական ակտիվիստ ե՞ք և հետաքրքրված ե՞ք այս դասընթացներին մասնակցությամբ։ Եթե այո, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամաբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը Հայաստանում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (որոնք արդեն իսկ աշխատում են ոլորտային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետների նոր խմբերին միավորվել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները՝ հանրային քաղաքականություններ մշակելու համար, և դիմել կառավարությանը կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կհանգեցնեն շոշափելի արդյունքների ծրագրի 9 թիրախային ոլորտում, որոնց թվում են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից