ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել պարզել Ռամիլ Սաֆարովին վաճառելու Հունգարիա-Ադրբեջան կոռուպցիոն գործարքը 10/09/2017 17:37 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ է արել պարզել իրենց պատգամավորների ներգրավվածությունը վեհաժողովի հետ կապված վերջին կոռուպցիոն սկանդալներում:
Պատգամավորը ԵԽԽՎ Հունգարիայի պատվիրակության ներկայացուցիչներին կոչ է արել նաև պարզել, թե ինչպես է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Բաքվին վաճառել մարդասպան Ռամիլ Սաֆարովին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել հոկտեմբերի 9-ին մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, որում անդրադարձել է Պեդրո Ագրամունտի հրաժարականին և եվրոպացի պատգամավորների մասնակցությամբ վերջին կոռուպցիոն սկանդալներին ու դրանց բացահայտման անհրաժեշտությանը:
«Քաղաքական իր բժիշկների հորդորով «Դոն Կոռուպցիա» անունով հայտնի Պեդրո Ագրամունտը հոկտեմբերի 6-ին հրաժարական տվեց։ Ես շնորհավորում եմ Վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր թույլ չտվեցին, որ ԵԽԽՎ անունը նույնացվի կոռուպցիայի և ամենաթողության հետ, որտեղ ինչ-որ մեկը կարող է պատգամավոր գնել, վաճառել, վերավաճառել և պարտադրել սպասարկել իր երկրի ավտորիտար օրակարգը։
Բայց արդյոք Պեդրո Ագրամունտի վրա վերջակետ դնելը բավարա՞ր է մեր Վեհաժողովի դեմքից կոռուպցիայի սարդոստայնը մաքրելու համար։ Պարզվում է, կոռուպցիոն հայտնի մեծ լվացքի մեջ ներգրավված են եվրոպացի տարբեր գործիչներ, ովքեր տարիներ շարունակ դանիական Danske Bank-ի էստոնական մասնաճյուղից հսկայական գումարներ են ստացել։
Ես հույս ունեմ, որ հունգարական պատվիրակության մեր գործընկերները իրենց երկրի քաղաքական ղեկավարությանը հարց կուղղեն՝ կապված սկանդալային այն բացահայտման հետ, որ Հունգարիան 7.6 միլիոն դոլարով վաճառել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս եղել է քնած։
Կարծում եմ, հունգարացի մեր գործընկերներին պետք է հետաքրքրի, եթ ինչպե՞ս են Metastar Invest ընկերության կողմից հունգարական MKB բանկում բացված մի հաշվեհամարի վրա փոխանցվել միլիոնավոր դոլարներ և թե ի՞նչ կապ ունեն այդ հաշվեհամարները Հունգարիայի քաղաքական իշխանության հետ։
Ի դեպ, հիշեցնեմ, որ Metastar Invest-ն այն ընկերությունն է, որը պարբերաբար գումարներ է փոխանցել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեին, որն այս պահին, ամենայն հավանականությամբ, իտալական դատախազությանը պատմում է իր և իր տոտալիտար ընկերոջ ջերմ հարաբերությունների մասին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ Վեհաժողովի հունիսյան նստաշրջանում իրենք պաշտպանել են անկախ հետաքննող մարմիի ստեղծումը, որը անաչառորեն հետաքննում է կոռուպցիոն բոլոր փաստերը, որոնք վերաբերում են Վեհաժողովի գործունեությանը։
«Իսկ նման փաստեր, որոնք վերջերս միջազգային մամուլի թոփ թեման էին, բազմաթիվ են։ Ես միանում եմ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության նախագահի այն հայտարարությանը, ով ասում է՝ «ուղղակի շոկային է տեսնել, թե ինչպես այնպիսի հարգված կառույցում, ինչպիսին ԵԽԽՎ-ն է, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի են հանվում, և փակում իրենց աչքերը կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների վրա»:
Լիտվայի Սեյմը օրերս դիմել է Լիտվայի ֆինանսական հանցագործությունները հետաքննող մարմնին, պահանջելով ուսուﬓասիրել ԵԽԽՎ-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալներում լիտվացի գործիչների հնարավոր ներգրավվածությունը։ Ես հույս ունեմ, որ Լիտվայի օրինակին կհետեւեն ԵԽ անդամ բազմաթիվ երկրներ և վստահեցնում եմ, որ Դոն Պեդրոյի աղանդի բազմաթիվ հետևորդներ ստիպված կլինեն քաղաքական ապաստան խնդրել իրենց կերակրող երկրից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ