ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱ-2018. Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումը, որը ոչնչի համար է 10/08/2017 13:47 | Մարզական
Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի` հյուրընկալվելով Ղազախստանի ընտրանուն:Այս մասին տեղեկացանք՝ Armsport.am ից:
Երկու թիմերի համար էլ առաջիկա խաղը մրցաշարային աղյուսակի տեսանկյունից ոչինչ չի կարող որոշել, սակայն հեղինակության վերականգնման և սեփական երկրպագուներին այս մրցափուլում վերջին անգամ ուրախացնելու տեսանկյունից բավականին մեծ նշանակություն ունի:
Ավարտվող ցիկլում Հայաստանի հավաքականը ոչ մի հաղթանակ չի տոնել արտագնա խաղերում. արտագնա 4 խաղերում կրել է 4 պարտություն: Իսկ Ալեքսանդր Բորոդյուկի թիմը 4 տնային խաղերից երկուսում ոչ-ոքի է խաղացել (Լեհաստանի հետ` 2:2, Ռումինիայի հետ` 0:0), ևս երկուսում պարտվել է (Դանիայից` 1:3, Մոնտենեգրոյից` 0:3):
Անցկացրած 9 խաղերից հետո Հայաստանի ընտրանին 6 միավոր է վաստակել և զբաղեցնում է նախավերջին` 6-րդ հորիզոնականը: Այս ընտրական փուլի շրջանակում տոնած 2 հաղթանակներից մեկը մեր թիմը գրանցել է հենց Ղազախստանի հետ Երևանում կայացած խաղում (2:0):
Հայաստանի և Ղազախստանի հավաքականների դիմակայության պատմությունը
Ավելի վաղ այս երկու հավաքականները 6 անգամ են մրցել միմյանց հետ: 4 անգամ առավելության է հասել Հայաստանի հավաքականը, երկու անգամ էլ բախտը ժպտացել է ղազախներին: Գնդակների տարբերությունը 11:5 է` հօգուտ Հայաստանի ընտրանու:
Առաջին խաղը կայացել է 2004 թվականի փետրվարի 19-ին Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի Գավաթ միջազգային 8-րդ մրցաշարի շրջանակում: Միջազգային մրցաշարի 5-8-րդ տեղերի համար այդ խաղում մեր ընտրանին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշրով պարտվել է ղազախներին (3:3, 11.մ` 3:2):
2007 թվականի հունիսի 2-ին Եվրո-2008-ի ընտրական փուլի խաղում Հայաստանի հավաքականը Ալմաթիում 2:1 հաշվով հաղթել է Ղազախստանի հավաքականին, իսկ այդ տարվա նոյեմբերի 21-ին մրցակիցը կարողացել է ռևանշի հասնել և նվազագույն հաշվով առավելության հասնել մեր ընտրանու նկատմամբ:
2008 թվականի մարտի 26-ին Հայաստանի և Ղազախստանի հավաքականներն իրենց ուժերն են չափել ընկերական խաղում, որը տեղի է ունեցել հոլանդական Ռոտերդամ քաղաքում: Այս խաղում մերոնք 1:0 հաշվով հաղթանակ են տոնել:
2012 թվականի հունիսի 5-ին երկու երկների հավաքականները ևս մեկ ընկերական խաղ են անցկացրել, որում մեր ընտրանին 3 անպատասխան գնդակ է ուղարկել Ղազախստանի հավաքականի դարպասը: Վերջին անգամ թիմերը միմյանց հանդիպել են մարտի 26-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հաղթել է դարձյալ Հայաստանի հավաքականը (2:0):
Այսօր կայանալիք խաղը 7-րդը կդառնա Հայաստանի և Ղազախստանի հավաքականների դիմակայության պատմության մեջ:
Վնասվածքներ և որակազրկումներ
Ընտական փուլի վերջին խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: Լևոն Հայրապետյանը, Հրայր Մկոյանը և Արթուր Սարկիսովը, հիշեցնենք, հավաքականի այս հավաքը ևս բաց են թողնում վնասվածքների պատճառով:
Վարազդատ Հարոյանն ու Գաել Անդոնյանը, որոնք որակազրկման պատճառով բաց թողեցին Լեհաստանի հետ խաղը, կարող են մասնակցել Ղազախստանի հետ խաղին:
Առաջիկա խաղին կարող են մասնակցել նաև Գագիկ Դաղբաշյանն ու Մարկոս Պիզելին, որոնք հիվանդության պատճառով բաց թողեցին լեհերի հետ օրեր առաջ կայացած խաղը: Արթուր Պետրոսյանն արդեն հայտնել է, որ հանդիպմանը չի մասնակցի նաև դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը:
Ինչ վերաբերում է Ղազախստանի հավաքականին, ապա վնավսածքների և որակազրկումների պատճառով առաջիկա խաղը բաց կթողնեն թիմի առաջատար Բաուրիժան Իսլամխանը, Գեորգի Ժուկովը, Իսլամբեկ Կուատը, Գաֆուրժան Սույումբաևը, Դմիտրի Շոմկոն, Սերիկժան Մուժիկովը, Ալեքսանդր Մոկինը, Թեմիրլան Երլանովը և Ալեքսանդր Մարոչկինը:
Մարզիչների նախախաղային կարծիքները
Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծել է, որ սա երկու թիմերի համար հեղինակության հանդիպում է լինելու.
«Ղազախստանի համար սա վերջին տնային հանդիպումն է, և նրանք պետք է տրամադրված լինեն հաղթանակի: Կարծում եմ, որ սա կողմերի համար հեղինակության խաղ է: Սպասում եմ, որ հանդիպումը լարված է լինելու:
Բոլորն էլ հասկանում են, որ լեհերից կրած այդ ցավալի պարտությունը հեշտ չէ մոռանալ, բայց վստահ եմ, որ տղաները կփորձեն:
Արդյոք Մոուրինյուն խնդրե՞լ է ինձ խնայել Մխիթարյանին. Ոչ, ոչ էլ Մխիթարյանն էլ այդպիսի բան խնդրել: Նա պատրաստ խաղին»,- ասել է Արթուր Պետրոսյանը:
Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկն էլ հետևյալ տեսակետն էր հայտնել ընտրական փուլի վերջին խաղից առաջ.
«Ցավոք ունենք կորուստներ ,բայց այն ֆուտբոլիստները, որոնք գտնվում են իմ տրամադրության տակ, վաղը խաղադաշտ դուրս կգան և կպաշտպանեն իրենց հավաքականի պատիվը:
Կասկած չկա, որ մենք փորձելու ենք հարձակվել: Ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստները կարողանան հաղթել միկրոմենամարտերում և ճիշտ ընտրեն իրենց դիրքերը խաղադաշտում: Կարևոր է նաև անհատական վարպետությունը: Մեր թիմը շատ հնարավորություններ է ստեղծում, սակայն դրանք իրացնելու հարցում խնդիրներ են առաջանում:
Շատ եմ ասել, որ ֆուտբոլը թիմային խաղ է: Կարևոր է, որ մեր ֆուտբոլիստները, որոնք մոտ լինեն Մխիթարյանին, փորձեն պայքարել նրա հետ և հաղթող դուրս գան այդ պայքարում: Համաշխարհային ֆուտբոլում հիմա գրեթե ոչ ոք անհատապես չի խաղում»,- ասել է Բորոդյուկը:
Միջազգային բուքմեյքների կարծիքը
Հայաստանի և Ղազախստանի հավաքականները գրեթե հավասար շանսեր ունեն, ըստ բուքմեյքերների: Ղազախստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 2,61 գործակցով, ոչ-ոքին` 3,42, իսկ Հայաստանի հավաքականը հաղթանակը` 2,795:
Ամենահավանական հաշիվը 1:1-ն է:
Ղազախստան-Հայաստան
Հոկտեմբերի 8, Աստանա, «Աստանա-Արենա» մարզադաշտ, ժամը` 20:00:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից