ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դոխոյան. Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց երբ ամբողջ թիմը չի խաղում, նա էլ չի երևում 10/08/2017 18:15 | Մարզական
Հայ անվանի ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանը ղազախական «Sports.kz»-ին տված հարցազրույցում կիսվել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Ղազախստան-Հայաստան խաղից ունեցած սպասելիքներով:
Ժամանակին Դոխոյանը Հայաստանի հավաքականի կազմում գրեթե 50 հանդիպում է անցկացրել, այդ թվում` Ղազախստանի ընտրանու դեմ, իսկ այսօր հանդիսանում է ֆուտբոլային «Legal Sport» գործակալության գործադիր տնօրենը:
- Հայաստանի հավաքականի համար առաջիկա խաղը որքանո՞վ է սկզբունքային:
- Ըստ իս, այն, իհարկե, սկզբունքային կլինի, քանի որ ընտրական փուլի վերջին խաղն է: Ես հասկանում եմ, թե մեր թիմի համար հիմա որքան դժվար է, բայց պետք է հավաքվել և արժանի խաղ ցուցադրել:
- Ըստ Ձեր մասնագիտական կարծիքի` ի՞նչ տեղի ունեցավ հայկական թիմի հետ Լեհաստանի հետ վերջին խաղում:
- Դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ չեմ գտնվում թիմի ներսում, բայց խաղը ցույց տվեց, որ Լեհաստանի հավաքականն այս պահին ավելի ուժեղ է Հայաստանի հավաքականից:
- Արթուր Պետրոսյանն արդեն 4 անընդմեջ պարտություն է կրել: Ի՞նչ եք կարծում նրան հրաժարական չի՞ սպառնում:
- Որքանով` ես տեղյակ եմ, Արթուր Պետրոսյանի պայմանագիրն ավարտվում է այս շրջափուլի հետ, և ես կարծում եմ, դրանից հետո ֆուտբոլի ֆեդերացիան կորոշի շարունակե՞լ այս մասնագետի հետ աշխատանքը, թե՞` ոչ:
- Հայաստանում ի՞նչ կանեին հավաքականի գլխավոր մարզչի հետ, որը 6 խաղից 6-ում էլ պարտություն կրեր, ինչպես` Բորոդյուկը Ղազախստանում:
- Կարծում եմ` այդ հարցին պետք է պատասխանի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
- Արթուր Պետրոսյանը վերջերս իր դժգոհությունը հայտնեց իր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների որակական մակարդակից: Կարելի՞ է ասել, որ հայկական ֆուտբոլն այժմ ճգնաժամ ու անկում է ապրում:
- Կարծում եմ` այո, քանի որ եթե նայես նրան, թե ինչպես են խաղում հայկական ակումբները, ինչպես է խաղում ազգային հավաքականը, ակնհայտ է, որ կա որոշակի անկում, բայց կարծում եմ, որ սա ժամանակավոր երևույթ է:
- Կարելի է՞ Հայաստանի հավաքականին համարել «մեկ դերասանի` Մխիթարյանի, թատրոն»:
- Ոչ, համաձայն չեմ այդ տեսակետի հետ: Ֆուտբոլը թիմային խաղ է, իսկ Հենրիխը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մեկն է: Մխիթարյանը շատ բարձրակարգ խաղացող է, որն ունի հիանալի որակներ, սակայն երբ չի խաղում ամբողջ թիմը, նա էլ չի երևում:
- Աշխարհի առաջնության ընտրական փուլում նախավերջին հորիզոնականը Հայաստանի հավաքականի համար ընդունելի՞ արդյունք է:
- Այս պահին, կարծում եմ, այո:
- Ի՞նչ եք կարծում, Հայաստանի հավաքականի համար «Աստանա-Արենայի» արհեստական խոտածածկը կարո՞ղ է խնդիրներ ստեղծել:
- Կարծում եմ` ոչ, բայց իմ անձնական փորձով կարող եմ ասել, որ արհեստական խոտածածկի վրա խաղալը շատ բարդ է, իսկ վնասվածքների վտանգը` մեծ:
- Այս թիմերի միջև գարնանը կայացած խաղում 1:0 հաշիվ էիք կանխատեսել տանտերերի օգտին, բայց ստացվեց` 2:0: Աստանայում կայանալիք խաղին ի՞նչ կանխատեսում կանեք:
- Կարծում եմ` կգրանցվի 1:1 հաշիվը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից