ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լուրջ բան չի, մի երկու րոպեով գնում ենք խոսենք ու գանք». սպանության գործով ամբաստանյալը՝ վկային 10/06/2017 17:57 | Դատական ռեպորտաժներ
«Դոդիկ» արտահայտության համար ուսանողի սպանության, մեկ այլ ուսանողին միջին ծանրության վնասվածք պատճառելու գործով հարցաքննվեցին ամբաստանյալի համակուրսեցի վկաները:
Մասնավորապես, վկա Լիլիթը հայտնեց, որ տուժող Ռաֆֆին (նրան միջադեպի ժամանակ միջին ծանրության վնասվածք է պատճառվել) ասել է, որ բուկինիստի նվեր-քարտ է շահել և հարցրել, թե իրենց ծանոթներից ով կարող էր այն գնել: Վկան «դոդիկ»-ի խոսակցությունը չի լսել:
Վկան նույն օրը ժամեր անց իմացել է դեպքի մասին. լուրերից իմացել է, որ Վահե Մուրադյանը սպանված է, իսկ մյուս երիտասարդը՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը, վիրավորված է՝ ամբաստանյալի կողմից:
Մյուս վկան՝ Քաջիկը, հայտնեց, որ ամբաստանյալը՝ Կարեն Չատիկյանը, ասել է, որ «պետք է գնանք, տղաներին տեսնենք» այդ արտահայտության հետ կապված:
Վկան ներկա է եղել կողմերի հանդիպմանը, խոսակցության ժամանակ ուշադիր չի եղել, մտածել է՝ երբ է այս ամեն ինչն ավարտվելու: Այդ ժամանակ տեսնելով, որ մի տղա՝ հակառակ թիմից իր կողմն է գալիս բնազդաբար դուրս է եկել տաղավարից, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը, և գնացել է տղայի կողմը:
Վկան հայտնեց, որ «ինչ-որ բան զգացել է, որ եղավ, սակայն այդ պահին չեմ իմացել»:
Ըստ վկայի, ինքը դանակով կամ փայտով հարված չի տեսել, տեսել է, որ Կարենը և ևս մեկ տղա փախչում են, ինքն էլ նրանց հետևից է վազել: Ըստ վկայի, Կարենն ասաց, որ ինչ-որ մեկի ոտքին է խփել դանակով:
Ինչու է այդ արտահայտությունն արել՝ Կարենի հարցին, ըստ վկայի, պատասխանել է Անրին, սակայն նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր, մասնավորապես, որ Կարենի և Ռաֆֆիի միջև վեճ է սկսվել, նրանք երկուսն էլ խոսում էին:
Վկա Լևոնն իր ցուցմունքում նշեց, որ Ռաֆֆին ասել է, որ նվեր քարտը ցանկանում է վաճառել կես գնով՝ հինգ հազար դրամով: Իրենց էր առաջարկում, իրենք հրաժարվել են, հետո Հասմիկին ասել է՝ ձեր խմբի դոդիկներին հարցրու, Հասմիկն էլ կեսկատակ-կեսլուրջ ասել է՝ Քաջիկին կառաջարկես: Վկան հայտնեց, որ երբ քեֆի փող էին հավաքում, ինքը չի համաձայնել վճարել Հասմիկի փոխարեն, քանի որ Քաջիկի մասին այդպիսի բան է ասել:
Ըստ վկայի, Կարենն այդ օրն իրեն ասել է, որ մոտը դանակ կա, խնդրել է, որ իրեն տա, սակայն Կարենն ասել է, որ «լուրջ բան չի, մի երկու րոպեով գնում ենք խոսենք ու գանք»: Վկան դանակը Կարենի մոտ չի տեսել:
Վկան իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ Կարենն՝ ի պատասխան Գևորգի հարցի՝ ասել է «դանակով եմ խփել»:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ 18-ամյա երիտասարդի սպանության մասին ահազանգն ստացվել է 2017թ. հունվարի 11-ին։ «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է Վահե Մուրադյանի (ծնված՝1998 թվականի դեկտեմբերին) դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը (ծնված՝ 1999 թ. մարտին), «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:
Ըստ նախաքննական մարմնի, ուսանողների միջև վիճաբանությունն առաջացել է «դոդիկ» արտահայտության պատճառով, որի շուրջ պարզաբանումներ տալու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, կողմերը հանդիպել են Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է Ռ.Մարտիրոսյանին և Վ.Մուրադյանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է, իսկ նրա համակուրսեցին՝ Ռ.Մարտիրոսյանը, ստացել միջին ծանրության մարմնական վնասվածքներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ»
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը