ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի և մյուսների վերաբերյալ կաշառքի գործը դատարանում է 10/06/2017 14:04 | Քրեական խրոնիկոն
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության պետի և ևս 12 անձի վերաբերյալ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել և գործն արդեն դատարանում է:
Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին:
Ձերբակալվել են Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը և վերափորձաքննության բաժնի պետը
Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետև, ապօրինի և համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:
Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2.547.000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։
Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երևան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև վերափորձաքննության բաժնի պետը:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):
Քրեական գործով անցնում են 13 ամբաստանյալ, այսպիսով ըստ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին առաջադրված մեղադրանքի՝ Երևանի Կոմիտասում և Արմենակյան փողոցում գտնվող աշխատասենյակներում ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին և իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին և մեկ միասնական դիտավորությամբ նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժաննա Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի՝ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 22-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 200.000 ՀՀ դրամ, որի դիմաց Արմեն Սողոյանը պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով համապատասխան պաշտոնատար անձանց տեղեկացնել իր ենթակայի կատարած կոռուպցիոն բնույթի իրավախախտումների մասին, ի պաշտոնե միջոցներ չի ձեռնարկել նրա ապօրինությունները կասեցնելու ու բացահայտելու ուղղությամբ:
Գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արոնա Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք 288.600 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար տալու համար,
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության նախագահ Զորիկ Մկրտչյանն մեղադրվում է Արմեն Սողոյանին մեկ միասնական դիտավորությամբ 2016թ. նոյեմբերի 24-ին և 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք համապատասխանաբար 40.000 և 100.000 ՀՀ դրամ տալու համար,
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Երեմ Մարգարյանին՝ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին 100 000 ՀՀ դրամ կաշառք տալու համար,
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Լիլիա Մանուցյանին՝ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին 100.000 ՀՀ դրամ կաշառք տալու համար,
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք 100.000 ՀՀ դրամ տալու համար,
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց Ձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ցիալա Խուդինյանին՝ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում 150.000 ՀՀ դրամ կաշառք տալու համար,
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժիրայր Պետրոսյանին՝ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին 100.000 ՀՀ դրամ կաշառք տալու համար,
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արշավիր Հմայակյանին՝ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք 100.000 ՀՀ դրամ տալու համար,
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ալլա Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք 100.000 ՀՀ դրամ տալու համար,
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի Բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանին՝ Արմեն Սողոյանին 2016թ. հոկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում իրենց հատկացված աշխատասենյակում մեկ միասնական դիտավորությամբ որպես խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 265.000 ՀՀ դրամ:
Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Ժաննա Հովհաննիսյանին՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով, Արամ Պետրոսյանին՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով, Արոնա Սիմոնյանին՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով, Զորիկ Մկրտչյանին, Երեմ Մարգարյանին, Լիլիա Մանուցյանին, Արմեն Ավետյանին, Ցիալա Խուդինյանին, Ժիրայր Պետրոսյանին, Արշավիր Հմայակյանին, Ալլա Թովմասյանին Մեղադրանք է առաջադրվել 312 –րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Շողիկ Ավետիսյանին՝ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով երկու անձի՝ Արմեն Սողոյանի և Արամ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել