ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կենտրոն Մաքրություն»-ում շուրջ 250 մլն դրամի հափշտակությունների գործով կայացվեց մեղադրական դատավճիռ 10/05/2017 14:02 | Դատական ռեպորտաժներ
Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն Մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում կեղծ հավաքարարների անվամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների աղմկահարույց գործով կայացվել է մեղադրական դատավճիռ՝ բոլոր 13 ամբաստանյալների վերաբերյալ:
Այսպես, 02.04.2007թ. ապրիլից մինչև 2013թ. սեպտեմբերի ամիսը «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենի, ինչպես նաև ինժեների պաշտոնները զբաղեցրած Արթուր Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, 314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիքը՝ երկու դրվագով:
Արթուր Հովհաննիսյանը դատապարտվել է յոթուկես տարվա ազատազրկման:
Դատարանը նրա եղբորը՝ Սամվել Հովհաննիսյանին, ով նույնպես զբաղեցրել է հիշյալ՝ տնօրենի և ինժեների պաշտոնները, մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով՝ երկու դրվագով և դատապարտել 6 տարվա ազատազրկման:
Նշանակված պատժում հաշվակցվել է Սամվել Հովհաննիսյանի՝ նախաքննության ընթացքում 1 տարի կալանքի տակ գտնվելու ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել պայմանական ազատազրկում` 5 տարի ժամկետով՝ 3 տարվա փորձաշրջանով:
2003-2013 թվականներին ընկերության փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրած Արմեն Խաչատրյանը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել հինգուկես տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով:
2004 թվականից ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել հինգուկես տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով:
Ընկերությունում որպես աշխղեկ պաշտոնավարած Հրայր Հակոբյանը և Ռոբերտ Խաչատրյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ Նույն հոդվածներով մեղավոր են ճանաչվել նաև աշխղեկներ Սամվել Եղոյանն ու Գյուլիզար Շամոյանը՝ առաջինը դատապարտվել է հինգուկես տարվա ազատազրկման, իսկ երկրորդը՝ 5 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով:
Ընկերության պահեստապետ Գարեգին Գասպարյանը և ավագ դիսպետչեր Հունան Տեր-Հովհաննիսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը, և 38-314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիքին օժանդակելը և դատապարտվել չորսուկես տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով:
Ընկերության ավտոհավաքակայանի վարիչ Միսակ Հարությունյանը և կադրերի բաժնի պետ Սամվել Պապոյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել 6 ամսվա ազատազրկման:
Ընկերության գլխավոր ինժեներ Տիգրան Հովհաննիսյանը նույնպես մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել 6 ամսվա պայմանական ազատազրկման ՝ 1 տարվա փորձաշրջանով:
Դատավճռով բավարարվել է Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը: Արթուր Հովհաննիսյանից, Սամվել Հովհաննիսյանից, Արմեն Խաչատրյանից, Գագիկ Հարությունյանից, Գյուլիզար Շամոյանից, Սամվել Եղոյանից, Հրայր Հակոբյանից (վերջինիս համապարտության չափը՝ 101.066.467 ՀՀ դրամ), Ռոբերտ Խաչատրյանից՝ (վերջինիս համապարտության չափը՝ 33.308.442 ՀՀ դրամ), համապարտության կարգով հօգուտ Երևան համայնքի պետք է բռնագանձվի 251.197.450 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում։
Արթուր Հովհաննիսյանից, Սամվել Հովհաննիսյանից, Գարեգին Գասպարյանից և Հունան Տեր-Հովհաննիսյանից՝ համապարտության կարգով, հօգուտ Երևան համայնքի պետք է բռնագանձվի 123.905.805 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում։
Գյուլիզար Շամոյանից և Սամվել Եղոյանից՝ համապարտության կարգով հօգուտ Երևան համայնքի պետք է բռնագանձվի 29.740.991 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2025 23:09 Սյունիքի մարզում մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ» է կողաշրջվել
- 01/27/2025 21:41 Մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել է
- 01/27/2025 21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները
- 01/27/2025 20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում