ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում կայացել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը 10/05/2017 10:47 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 4-ին Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը։ Այս մասին հայտնում է Նախարարության լրատվական ծառայությունը:
Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, լիտվական կողմի համանախագահն է ԼՀ էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկյավիչուսը:
Նիստին մասնակցել են Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։
Նիստի բացմանը իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Կարայանը նշել է. «Կցանկանայի ընդգծել, որ միջկառավարական հանձնաժողովի այս ձևաչափը առաջնահերթ նշանակություն ունի առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-լիտվական համագործակցության ընդլայնման համար: Նման հանդիպումները լավ հնարավորություն են զարգացնելու առկա տնտեսական կապերը, ինչպես նաև ուղենշելու համագործակցության նոր ոլորտները:
Արդեն կայացել են երկու կողմի փորձագետների հանդիպումները, որոնց շրջանակներում մեր երկու երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել տեղեկատվություն փոխանակել տնտեսական ծրագրերի մասին, ինչպես նաև քննարկել և արդյունավետ պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ տնտեսական և գործարար կապերի կայացման և խորացման համար, որոնք ժամանակի ընթացքում, անկասկած, կվերածվեն երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության»:
Մինդաուգաս Սինկյավիչուսը իր հերթին շեշտել է, որ կարևոր է ակտիվորեն օգտագործել այս ձևաչափը երկու երկրներն ավելի մտերմացնելու համար: «Մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Կոչ եմ անում ուսումնասիրել և օգտագործել բոլոր հնարավորությունները տնտեսական կապերի հետագա զարգացման համար», - ասել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարը:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները:
Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահներ Սուրեն Կարայանը և Մինդաուգաս Սինկյավիչուսը ստորագրել են նիստի Արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները:
Նիստի շրջանակում ստորագրվել է նաև երեք փաստաթուղթ. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ԼՀ սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Լինաս Կուկուռայտիսը, «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառներում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և ԼՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դարիուս Ուռբոնասը, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2018-2019 թթ. գործողությունների պլանը» ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և ԼՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոլանդաս Տառաշկյավիչուսը:
Համառոտ տեղեկանք Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության վերաբերյալ
Հայաստանի առևտրաշրջանառությունը Լիտվայի հետ 2016 թվականին կազմել է 7.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.7 %-ով (2015 թվականին կազմել է 6.2 մլն ԱՄՆ դոլար): Այդ թվում` 2016 թվականին արտահանումը Հայաստանից Լիտվա կազմել է 3.0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36.4 %-ով (2015 թվականին կազմել է 2.2 մլն ԱՄՆ դոլար)։ Լիտվայից Հայաստան ներմուծումն, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 4.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8 %-ով (2015 թվականին կազմել է 3.99 մլն ԱՄՆ դոլար), ըստ առևտուր անող երկրի հատկանիշի ներմուծումը կազմել է 9.6 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.2 %-ով (2015 թվականին կազմել է 9.3 մլն ԱՄՆ դոլար):
Հայաստանի առևտրաշրջանառությունը Լիտվայի հետ 2017 թվականի հունվար-հուլիսին կազմել է 4.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.6 %-ով (2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 3.7 մլն ԱՄՆ դոլար): Այդ թվում` 2017 թվականի հունվար-հուլիսին արտահանումը Հայաստանից Լիտվա կազմել է 1.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 38.9 %-ով (2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1.8 մլն ԱՄՆ դոլար), իսկ Լիտվայից Հայաստան ներմուծումն, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 3.4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 78.9 %-ով (2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1.9 մլն ԱՄՆ դոլար), ըստ առևտուր անող երկրի հատկանիշի ներմուծումը կազմել է 6.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.4 անգամ (2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1.9 մլն.ԱՄՆ դոլար):
2016-2017թթ․ հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանից Լիտվա գրանցվել է արտահանման ծավալների զգալի աճ, մասնավորապես հետևյալ ապրանքատեսակների մասով` խաղողի գինի (2.4 անգամ), պահածոյացված միրգ, ընկուզեղեն, հատապտուղ (2.3 անգամ), բանջարեղեն պահածոյացված առանց քացախի (4.7 անգամ), սիգարետ (2 անգամ), ալկոհոլային խմիչքներ (17.7%-ով):
2016-2017թթ. հունվար-հուլիս ժամանակահատվածում Լիտվայից Հայաստան հիմնականում ներմուծվել են՝ բամբակ մանածագործ նյութերից և իրեր դրանից, նավթ և նավթամթերք, հեռախոսային ապարատ բջջային ցանցի կամ այլ կապի, կանացի հագուստ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից