ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տհաճ էր, երբ իմանալով, որ Լևոնի և իմ հարսանիքն է, սովորականից կրկնակի անգամ ավել էին պահանջում. Արիանա. Champord.am 10/04/2017 16:03 | Անցուդարձ
Champord.am-ը հրապարակել է Արիանա Կաոիլիի տպավորությունները՝ իր և Լևոն Արոնյանի հարսանեկան արարողության պատրաստությունների և դրանից ստացած տպավորությունների վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք հրապարակումը կրճատումներով.
Երբեմն մեծ առաջընթացները երևում են դետալների ու սեփական փորձի վրա։ Հարսանյաց արարողություն կազմակերպելը նմանատիպ մի փորձ էր, որը ցույց տվեց, որ առողջ մրցակցությունը՝ զարգացած տնտեսություն ունենալու առաջնահերթ բաղադրիչը, արդեն գոյություն ունի մեզ մոտ և կներթափանցի նաև այն ոլորտները, որտեղ այն դեռ չկա:
Գաղտնիք չէ, որ հարսանիքի կազմակերպման մեջ ներգրավվում են տարատեսակ ընկերություններ՝ սկսած հարսանյաց սրահից ու ծաղիկներից, մինչև հարսանյաց մեքենայի վարձույթ, խմիչքներ և սնունդ: Սկզբում տարօրինակ էր հնչում, երբ ծանոթներիցս լսում էի, թե հաճախ այս կամ այն ընտանիքը վարկ է վերցրել՝ հարսանյաց տոնը կազմակերպելու համար, բայց իսկապես, եթե ուզում ես սրտիդ ուզած տոնը կազմակերպել, ապա միջին աշխատավարձով ապրող մարդու ծախսվելիքը շատ է։ Վերջին մի քանի շաբաթները ցույց տվեցին ինձ, թե ուր կարող է հասնել որոշ բիզնեսների ագահությունը, և միևնույն ժամանակ որքան մեծահոգի կարող են գտնվել այլ մատակարարները: Ինձ անակնկալ կերպով զարմացրեց մեր հայկական գինեգործական ընկերությունների սրտաբացությունը և խելամիտ կերպով համագործակցելու պատրաստակամությունը:
Այնուամենայնիվ, այլ ոլորտների մատակարարների մեծ մասի վարքը անընդունելի կոպիտ էր և տրամագծորեն հակառակ լավ կազմակերպության գործելակերպին:
Բայց այս ամենից զատ, անգամ սրա մեջ դրական նորություն կա Հայաստանի տնտեսության համար: Ես մրցակցություն եմ տեսնում: Անհիմն կերպով իրենց միօրինակ ծառայությունների և ապրանքների համար անտրամաբանական գներ սահմանաող անբարեխիղճ ընկերություններն այսօր մրցակցություն ունեն: Եվ սա 20 տարի առաջվա Հայաստանի համեմատ մեծ առաջընթաց է: Մրցակցությունը աշխատող տնտեսության նշան է: Իսկ մրցակիցները հրաշալի ծառայություն մատուցող ընկերություններն են։
Պետք չէ վախենալ անգամ, եթե մատակարարը միակն է: Սեփական օրինակ բերեմ․իմ դեպքում հարսանյաց հանդիսության վրանների մատակարարը միակն էր և աստղաբաշխական գումար էր պահանաջում: Միջոց գտա նաև այդ դեպքում: Ես իմ վրանները պատրաստեցի ներկրված կտորով: Արդյունքում դա զգալիորեն ավելի մատչելի էր, քան մեկ օրով այդ վրանները վարձելը: Իսկ իմ վրաններն արդեն ես կառաջարկեմ իվենթ մենեջերներին՝ նման առիթների ժամանակ՝ վարձակալության համար շատ ավելի խելամիտ վարձավճարով:Այդ նախկին միակ մատակարարն էլ հիմա մրցակից ունի, փաստորեն:
Կարծում եմ անբարոյական է հուսահատ հարսանեկան զույգերից, ովքեր հաճախ սուղ միջոցներ են ունենում ծաղիկների, հարսանեկան մեքենայի վարձույթի համար նման գումարներ զավթելը: Ի՞նչ է պետք անել նման պարագայում: Պետք է դիմել մրցակիցներին:
Եթե մենք զարգացած տնտեսություն ենք ցանկանում ունենալ, ապա ընկերությունները պետք է է հաշվի նստեն մրցակիցների և հանրային կարծիքի հետ:
Այսպիսով միանգամից մի վստահեք միակ մատակարարներին: Փնտրեք, փորձեք գտնել այլ տարբերակներ: Շատ հավանական է, որ Դուք ավելի լավ և առավել մատչելի տարբերակներ կգտնեք:
Մրցակցությունը առողջարար է: Մի փոքրիկ դիտարկում էլ այն ընկերություններին, որ դեռ հին տնտեսական օրենքներով են շարժվում.
Մի եղեք երեսպաշտ՝ ձևացնելով, թե ցանկանում եք զարգացնել Հայաստանը, քանի որ Ձեր գործերը տրմագծորեն հակառակն են ցույց տալիս:
Զգուշացեք մրցակցությունից։ Հայերը ստեղծագործ և աշխատասեր ժողովուրդ են: Դու երբեք միակը չես լինի: Մրցակիցներն ամեն օր դառնում են Ձեզնից լավը:
Ուշադիր եղեք հանրային կարծիքի նկատմամբ։ Որքան շատ մարդիկ են դժգոհում ձեզանից, որքան հանրային կարծիքը ձեր ընկերության նկատմամբ վատանա, այնքան ավելի շատ ձեր բիզնեսը կմոտենա իր վախճանին: Կարծիքը ձեր ընկերության մասին երկարաժամկետ հատվածում շատ ավելի կարևոր է, քան կապերը, որ կարծում եք, թե ունեք:
Տնտեսությունը ավելի ուժեղ է, քան մի ընկերությունը: Իսկ այն իր կուռ օրենքներն ունի։ Մրցակից հայկական ընկերություններն էլ միասին ավելի ուժեղ են, քան մեկ ընկերությունը: Սկսեք մրցակցել և գործեք իրական բիզնեսի տրամաբանությամբ: Հակառակ դեպքում մրցակցությունը և հանրային կարծիքը ձեզ ողջ-ողջ կուտեն:
Սիրով ձեր՝ Արիանա
Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից