Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/27/2025   20:29 Իսպանիայում ձերբակալել են իր պատուհանից թմրանյութ վաճառող 87-ամյա կնոջը 01/27/2025   20:14 Եթե ուզում ես կռվել՝ քեզ զենք տվող միշտ էլ լինելու է. Արկադի Կարապետյան 01/27/2025   19:53 Փաշինյանը և «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 01/27/2025   19:40 Բժիշկը բացահայտել է հակասեպտիկների հաճախակի օգտագործման անսպասելի վտանգը 01/27/2025   19:10 Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել բելառուսական ընկերությունների դեմ 01/27/2025   18:58 Պատմական հիշողությունը շարունակում է մնալ սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ 01/27/2025   18:35 Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ռուս նախկին դատավորին, որը հայտնի «ոսկե» մականվամբ 01/27/2025   18:30 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ժամկետային զինծառայողների 01/27/2025   18:27 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 01/27/2025   18:22 Իրաքի դեսպանատունը հրդեհվել է 01/27/2025   18:00 Նորավանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել 01/27/2025   17:59 Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի առաջին բաժինը 01/27/2025   17:50 Ադրբեջանում տղամարդը ձերբակալվել է մզկիթում հրազենով խուլիգանության համար 01/27/2025   17:42 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի դպրոցների աշակերտական խորհրդի աշակերտներին 01/27/2025   17:37 Հրդեհ Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում 01/27/2025   17:33 Վարչապետը ներկա է գտնվել «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը 01/27/2025   17:27 Փաշինյանը պատվեր է կատարում՝ Ցեղասպանության պատասխանատվությունը մեր ժողովրդի վրա դնելով, ստացվում է՝ ոչ թե ցեղասպան թուրքն է մեղավոր, այլ ցեղասպանված հայը. պատմաբան 01/27/2025   17:20 Վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց հարթակը հնարավորություն է տալիս ընտրել քննության օրն ու ժամը 01/27/2025   17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից 01/27/2025   17:13 Դատախազությունն ուսումնասիրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի օրինականությունը 01/27/2025   17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան 01/27/2025   17:06 Ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Արուսյակ Ջուլհակյան 01/27/2025   17:04 «Պետությունից թաքցված գույքի գողը գո՞ղ չէ»․ գողացված ոսկյա զարդերը Հրաչյա Հակոբյանի կողմից հայտարարագրումից թաքցնելու դեպքը քննության առարկա կդառնա՞ 01/27/2025   16:57 ԱԺ հանձնաժողովին են ներկայացվել ՌԱԿ 2024թ. գործունեության ցուցանիշները. քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր 01/27/2025   16:54 ՊԵԿ նախագահը ՀՀ Հարկային օրենսգրքով լիազորված է սահմանել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները 01/27/2025   16:50 Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը 01/27/2025   16:24 Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության. Լեբեդև 01/27/2025   16:24 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 01/27/2025   15:56 ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփել է անցած տարվա գործունեության արդյունքները 01/27/2025   15:48 Ի հակազդումն տգիտության 01/27/2025   15:45 Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում 01/27/2025   15:40 Մահացել է քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը 01/27/2025   15:19 Լեհաստանի ածխահանքերից մեկում հզոր ցնցում է տեղի ունեցել. կան վիրավորներ ու զոհ 01/27/2025   15:07 Գլխավոր հարկադիր կատարողն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 01/27/2025   14:54 Իսրայելի վարչապետը կայցելի ԱՄՆ. Jerusalem Post 01/27/2025   14:49 «Երևան», «Ռոսիա» և «Մալաթիա» տոնավաճառների տերերը սպառնացել են առևտրականներին և արգելել մասնակցել բողոքի ակցիաների. ահազանգ 01/27/2025   14:44 Կոպիրկինը հուսով է, որ Երևանը կմասնակցի Մոսկվայում հաղթանակի 80-րդ տարեդարձի միջոցառումներին 01/27/2025   14:38 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով նախատեսված չէ, որ Միացյալ Նահանգները պետք է զենք մատակարարի ՀՀ-ին, սա մի փաստաթուղթ է առ ան, որ մտնում ենք հայ-ամերինկյան հարաբերությունների հաջորդ փու. Սարգսյան 01/27/2025   14:32 Վահան Կոստանյանի հանդիպումը Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարարի հետ 01/27/2025   14:31 Թրամփից դեռ հանդիպման ազդակ չի եղել՝ նշել են Կրեմլից 01/27/2025   14:25 Սրբուհի Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ 01/27/2025   14:21 Իրանում շուրջ 100 ուսանող է թունավորվել 01/27/2025   14:02 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 01/27/2025   13:55 Դատախազությունը աչք է փակում նաեւ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնող Փաշինյանի հայտարարությունների վրա 01/27/2025   13:55 Ավելի լավ չի՞ էս 3 միլիոնիս փոխարեն իրենք գնան երկրից, տեղը մի հայրենասեր գա, մի օր էլ մենք ծաղկենք. քաղաքացու առաջարկը վարչապետի ընտանիքին 01/27/2025   13:44 Նաեւ այսպիսի հրաշք է լինում՝ տարեց կինը հղիացել է 76 տարեկանում 01/27/2025   13:32 ԲԴԽ շենքի մոտ ավտոմեքենայի գազի բալոնի պայթյունի հետևանքով տուժած քաղաքացին հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում 01/27/2025   13:29 Անմեղ քաղաքացուն բաժնում ծեծել են, ապա արձակել․ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալության որոշումը. ՀՔԱՎ 01/27/2025   13:20 Telcell-ից գնած մեկ QR կոդով կարելի է մի քանի անգամ վճարել՝ համակարգը չի մերժում, դրա պատասխանն ո՞վ է տալու. Մանուկ Սուքիասյան 01/27/2025   13:18 Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում
01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/27/2025   18:35 Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ռուս նախկին դատավորին, որը հայտնի «ոսկե» մականվամբ 01/27/2025   15:40 Մահացել է քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում 01/25/2025   20:59 Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե հատվածին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը տեղում մահացել է 01/27/2025   14:49 «Երևան», «Ռոսիա» և «Մալաթիա» տոնավաճառների տերերը սպառնացել են առևտրականներին և արգելել մասնակցել բողոքի ակցիաների. ահազանգ 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան

Ծառայությունը չափից ավելի բարեխիղճ է կատարել, այդ է պատճառը, որ հայտնվել է ամբաստանյալի աթոռին. պաշտպանը միջնորդում է արդարացնել 10/04/2017   23:24  |  Դատական ռեպորտաժներ

2012 թվականի դեկտեմբերի 23-ին ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործով ամբաստանյալ Մհեր Դավիդյանցի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդում է իր պաշտպանյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 376-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնել:

Պաշտպան Երեմ Սարգսյանը գտնում է, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում անհերքելիորեն հաստատվել է, որ Դավիդյանցին առաջադրված մեղադրանքներն ակնհայտ անհիմն են և շինծու:

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Դավիդյանցը հանդիսանալով ինֆեկցիոն բաժանմունքի պետ, պարտավոր լինելով վերահսկելու հիվանդության պատմագրի լիարժեք, ճշտգրիտ և ընթեռնելի վարումը, 2012 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 00:50-ին գտնվելով Ստեփանակերտ քաղաքում, անձնական այլ դրդումներով, այն է՝ հոսպիտալում չգտնվելու և Նորայր Սահակյանին չզննելու հանգամանքը թաքցնելու նպատակով, ակնհայտ կեղծ տեղեկություններ և թվագրական գրառումներ է մտցրել Սահակյանի հիվանդության պատմագրում: Իբրև նշված օրը և ժամին Իվանյանի զինվորական հոսպիտալում զննել է Նորայր Սահակյանի առողջական վիճակը, որի վերաբերյալ կատարել է «վարակաբանի գրառում»:

Բացի այդ, նա, հանդիսանալով ինֆեկցիոն բաժանմունքի պետ և նշանակված լինելով որպես բուժող բժիշկ, պարտավոր լինելով կազմակերպելու հիվանդների պատեհաժամ և որակյալ հետազոտումն ու բուժումը, անձամբ զննելու բաժանմունք ընդունված հիվանդներին, 2012 թվականի դեկտեմբերի 22-ին` ժամը 14:10-ին ինֆեկցիոն բաժանմունք ստացիոնար բուժման ընդունված, 39.60 ջերմություն ունեցող նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի առողջական վիճակի նախնական զննում կատարելիս վերջինիս օբյեկտիվ վիճակը ճիշտ չգնահատելով, Նորայր Սահակյանի վիճակը «ծանր» գնահատելու փոխարեն գնահատել է «մոտ բավարարին», նրա մոտ զարգացող «շճա-թարախա-ֆիբրինային թոքաբորբ» հիվանդության պայմաններում Նորայր Սահակյանի թոքերի լսման ժամանակ նորմայից շեղումներ հայտնաբերելու փոխարեն նկարագրել է նորմայի սահմաններ, թոքաբորբի առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով չի կատարել Նորայր Սահակյանի թոքերի ռենտգեն հետազոտություն, վերջինիս բուժման նպատակով նշանակել է ծավալով ոչ բավարար և ոչ արդյունավետ դեղամիջոցներ, հաշվի չի առել Սահակյանի մոտ բարձր ջերմության առկայությունը, հիվանդության նախնական ախտորոշումը և առողջական վիճակի վերաբերյալ դինամիկայում փոփոխությունների մասին պատկերացում կազմելու համար չի հանձնարարել, որպեսզի հերթապահ բժշկի կողմից սահմանվի դինամիկ՝ հնարավորինս հաճախակի այցերով հսկողություն, որի հետևանքով 2012 թվականի դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ ժամը 24:20-ի սահմաններում, Սահակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, վերջինս տեղափոխվել է նույն հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ժամը 08:30-ին գրանցվել է Նորայր Սահակյանի կենսաբանական մահ»:

Այսպես, Սարգսյանն իր պաշտպանական ճառում նշել է, որ մեղադրանքի կողմը հաստատված համարել այն, որ Դավիդյանցը Իվանյանի զինհոսպիտալ է հասել 23.12.2012թ. ժամը 02:20-ից հետո և հիվանդության պատմագրում կատարել է «վարակաբանի գրառում», ակնհայտ կեղծ տեղեկություններ ու թվագրական գրառումներ է մտցրել այն մասին, թե իբրև 23.12.2012թ. ժամը 00:50-ին Իվանյանի հոսպիտալում զննել է Ն.Սահակյանին, նպատակ ունենալով թաքցնել հոսպիտալում չգտնվելու և Ն.Սահակյանին չզննելու հանգամանքը:

Ակնհայտ է, որ մեղադրանքի կողմը հաստատված է համարել, որ Մհեր Դավիդյանցը վերը նշված «վարակաբանի գրառումը» կատարել է 23.12.2012թ.` ժամը 02:20-ից հետո Իվանյանի զինհոսպիտալ գալուց հետո և այն չէր կարող կատարել 22.12.2012թ.` ժամը 00:50-ին, քանի որ այդ ժամանակ զինհոսպիտալում չի եղել:

Պաշտպանը նշել է, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ողջ ընթացքում պաշտպանության կողմը չի էլ հերքել, որ Դավիդյանցը այդ օրը՝ ժամը 00:50-ին Իվանյանի զինհոսպիտալում չի եղել, բացի այդ ներկայումս էլ իրենք չեն վիճարկում այն հանգամանքը, որ Դավիդյանցը մյուս բժիշկների հետ միասին այդտեղ է հասել ժամը 02:20-ից հետո, որից հետո էլ կատարել է այդ «վարակաբանի գրառումը»:

Այս կապակցությամբ մեղադրանքի կողմը երկակի մոտեցումներ է ցուցաբերել, իսկ գնահատականներն էլ խիստ միակողմանի և սուբյեկտիվ են կատարվել:

Պաշտպանը գտնում է, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով անհերքելիորեն հաստատվել է, որ 2012 թվականի դեկտեմբերի 22-23-ը եղել են շաբաթ և կիրակի օրեր՝ այսինքն ոչ աշխատանքային, Դավիդյանցն այդ օրերին ընդգրկված չի եղել Իվանյանի զինհոսպիտալի հերթապահության գրաֆիկում, առավել ևս` չի հանդիսացել հերթապահ բժիշկ կամ զորամասի հերթապահ, ուստի որևէ պարտավորություն չի ունեցել 23.12.2012թ. ժամը 00:50-ին գտնվելու Իվանյանի հոսպիտալում, հետևաբար որևէ պարտավորություն չի ունեցել նաև այդ պահին զննելու Ն.Սահակյանին, ինչն էլ ակնհայտորեն հաստատում է, որ նա նաև կարիք չի ունեցել թաքցնելու այդ օրը և այդ ժամին հոսպիտալում չգտնվելու և Ն.Սահակյանին չզննելու փաստը:

Ընդ որում՝ Դավիդյանը հանդիսացել է ամբողջ Պաշտպանության բանակը սպասարկող միակ ինֆեկցիոն բաժանմունքի միակ բժիշկը և շաբաթ օրը` աշխատանքային օրվա ավարտից հետո նա չպետք է գնար տուն, այլ պետք է գիշերը՝ ժամը 00:50-ին գտնվե՞ր հոսպիտալում:

Բացի այդ գործով վկաների և ամբաստանյալների ցուցմունքներով ևս հաստատվել է, որ երբ Սահակյանին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով զորամասի հրամանատարը ցուցում է տվել այդ ժամանակ Մհեր Դավիդյանցը իր հանգստի ժամին գնացել է հոսպիտալ և այդտեղ գտնվել մինչև հաջորդ օրը: Այդ հանգամանքը հաստատված է համարել նաև մեղադրանքի կողմը և նշում է կատարված նաև առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ:

Նման պայմաններում, երբ Դավիդյանցը պարտավորություն չի ունեցել այդ ժամին գտնվել Իվանյանի զինվորական հոսպիտալում, ուստիև նա որևէ անձնական դրդում և նպատակ էլ չէր կարող ունենալ հիվանդության պատմագրում դիտավորությամբ ակնհայտ կեղծ գրառումներ կատարելով փորձեր թաքցնել, որ այդ ժամանակ զինվորական հոսպիտալում չի եղել:

Ուստիև պաշտպանը գտնում է, որ միայն վերը նշված` հանցակազմի պարտադիր հատկանիշի բացակայության հիմքով արդեն իսկ պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում Մհեր Դավիդյանցի անմեղությունը հռչակվի և նա պետք է արդարացվի:

Բացի այդ պաշտպանական կողմը նաև այլ ապացույցներով է հիմնավորել, որ այդ գրառումը կատարվել է ոչ թե ուղղակի դիտավորությամբ, այլ դա շփոթմունքի արդյունք է, ինչն առաջին հերթին հաստատվում է հենց այն փաստով, որ հիվանդության պատմագրում որպես գրառումը կատարելու ժամանակ նշված է 22.12.2012թ. ժամը 00:50:

Դավիդյանցին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ էլ պաշտպանը նշում է, որ ըստ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության՝ «Սահակյանի մահը վրա է հասել թրոմբոէմբոլով խցանվելուց, պատվաստումից հետո զարգացած շճաթարախաֆիբրինային կանգային բրոնխոպնևմոնիայից ...»:

Եթե մի պահ պայմանականորեն ընդունենք, որ վերը նշվածը համապատասխանում է իրականությանը, ապա այստեղ պետք է ուսումնասիրվի և վերլուծվի հենց նույն հանձնաժողովային դատաբշժշկական փորձաքննության եզրակացության հետևությունների 12-րդ կետը, որի համաձայն. «Իվանյանի՝ հոսպիտալ ընդունվելիս ինֆեկցիոն բաժանմունքում նախնական ախտորոշումը «Հետպատվաստումային ռեակցիա» կատարվել է ճիշտ, նշանակվել են հետազոտություններ, որոնք հիմնականում եղել են ճիշտ, սակայն ջերմության առկայությունը, հիվանդության նախնական ախտորոշումը և դինամիկան հաշվի առնելով, հարկավոր էր սահմանել դինամիկ՝ բժշկական հնարավորինս հաճախակի այցերով հսկողություն, ինչպես նաև կատարել կրծքավանդակի ռենտգեն նկարահանում, որոնք կատարվելու դեպքում, այդպիսիք կարող էին հնարավորություն տալ ճշտելու, հաստատելու ախտորոշումը, ժամանակին գնահատելու հիվանդի օբյեկտիվ վիճակը և դրան համապատասխան կատարելու նպատակասլաց բուժումներ: Ինֆեկցիոն բաժանմունքում չնայած նշանակվել են բուժումներ, սակայն այդպիսիք եղել են անբավարար, ինչն արտահայտվել է հիվանդի հետագա վիճակի ծանրացումով»:

Պաշտպանը գտնում է, որ այս կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից տրված գրության, դրանց կից ներկայացված փաստաթղթերի և գործում առկա այլ ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Դավիդյանցը 22.12.2012թ. ժամը 14:00-ից սկսած այլևս որևէ պարտավորություն չի ունեցել գտնվել Իվանյանի հոսպիտալում, հետևաբար նաև` անձամբ զննել այդտեղ ընդունված հիվանդներին, սակայն այդքանով հանդերձ, նա ոչ թե անփույթ վերաբերմունք է ցուցաբերել իր ծառայության նկատմամբ, ինչպես նշված է մեղադրանքուն, այլ` իր ծառայությունը չափից ավելի բարեխիղճ է կատարել, քանզի իր ծառայողական պարտականությունների ավարտից հետո, որևէ նման պարտավորություն չունենալով, ժամը 14:10-ին անձամբ զննել է Նորայր Սահակյանին, կատարել է նախնական ախտորոշում և դրան համապատասխան բուժում է նշանակել, որից հետո միայն հեռացել է հոսպիտալից:

Ընդ որում, տեղին է արձանագրել, որ եթե Դավիդյանցն այդքան բարեխիղճ չգտնվեր և իր ծառայողական պարտականությունների ավարտից հետո անձամբ չզններ Նորայր Սահակյանին, ապա այսօր նրան նման անհիմն մեղադրանք չէր առաջադրվի և ամբաստանյալի կարգավիճակում չէր լինի:

Այսպիսով պաշտպանը միջնորդել է Դավիդյանցին առաջադրված մեղադրանքներում ճռչակել նրա անմեղությունը և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել:

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:30 09/06/2017  |  Դատական ռեպորտաժներԶինհոսպիտալում մահացած նորակոչիկի գործով այսօրվա նիստը ևս տեղի չունեցավ
17:43 05/04/2017  |  Դատական ռեպորտաժներԶորավարժությունների մասնակցելու պատճառով ամբաստանյալը չէր ներկայացել դատարան
16:32 10/03/2017  |  Դատական ռեպորտաժներԱմբաստանյալը մեկնել էր Ղարաբաղ՝ զորավարժությունների
17:41 15/02/2017  |  Քրեական խրոնիկոնԴատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար պաշտպաններին նախազգուշացում հայտարարվեց
20:18 25/01/2017  |  Դատական ռեպորտաժներՆորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան գործով քննությունը կատարվել է մակերեսորեն. պաշտպանները միջնորդում են արդարացնել
13:11 24/09/2016  |  Դատական ռեպորտաժներՆորակոչիկի մահվան գործով կրկին կհարցաքննվի փորձագետը
17:36 21/01/2016  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողի ինքնասպանության գործով ամբաստանյալը դատարան չէր ներկայացվել. նրա մոտ ախտորոշվել է սուր շնչառական ռեսպիրատոր ինֆեկցիա
13:48 07/10/2015  |  Քրեական խրոնիկոնՄեկ ամբաստանյալի մեղավորության հարցում կասկածներ ունեմ. մահացած նորակոչիկի հայր
15:25 13/06/2015  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանվող բժիշկը պնդում է, որ նորակոչիկի մահվան մեջ մեղավոր չէ
20:15 27/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄահացած նորակոչիկը եղել է ոչ պիտանի՞ զինվորական ծառայությանը

Արխիվ

[]