ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կարող է դառնալ բանակցային նոր փուլի սկիզբ. «Ժամանակ» 10/04/2017 09:45 | Մամուլ
«Ժամանակ»-ը գրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները պատրաստվում են տարածաշրջան հերթական այցին, որն առաջինը կլինի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի համար: Այցի բուն նպատակը լինելու է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպումը, ինչի մասին հայտարարվել է նախապես:
Հատկանշական է, որ համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են ի հայտ գալիս ռուսական մամուլում այն մասին, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը պետք է քննարկվի «Լավրովի պլանն» ու ապահովվի առաջընթաց, այլապես պատերազմն անխուսափելի է: Իսկ պատերազմը կանխելու համար, ըստ այդ հրապարակումների, Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի:
Ինչպես թերթն է մեկնաբանում, ակնհայտ է, որ գործ ունենք Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ հոգեբանական գրոհի հետ: Ռուսաստանն է իրականացնում այդ գրոհը, թե Ռուսաստանի օգնությամբ փորձում է դա անել Ադրբեջանը: Իհարկե բավական բարդ է ասել, սակայն լիովին պարզ է դրա շարժառիթը:
«Բանն այն է, որ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կարող է դառնալ բանակցային նոր փուլի սկիզբ, որտեղ բուն խնդիրը ոչ թե կարգավորման որևէ պլանն է, այլ, այսպես ասած, իմիտացիոն նոր գործընթաց, որը կլինի ներկայիս թեկուզ հարաբերական կայունությունը շարունակելու նվազագույնը միջնաժամկետ մեխանիզմ, մինչ առավել հուսալի միջազգային մեխանիզմ ձևավորելու հնարավորությունը:
Ըստ էության, համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան փորձում են Սարգսյան-Ալիև բանակցության միջոցով հասնել միջանկյալ մի հանգրվանի, որը թույլ կտա կանխատեսելի ժամանակ շահել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների առավել ինստիտուցիոնալ հարցն առաջ տանելու համար: Ադրբեջանը, ներկայումս հայտնվելով բավականին բարդ վիճակում, անկարող է միայնակ դիմադրել այդ գործընթացին: Եվ այստեղ Բաքուն անկասկած ապավինում է Ռուսաստանի աջակցությանը, որպեսզի Ռուսաստանի օգնությամբ խափանվի Սարգսյան-Ալիև հանդիպմամբ իմիտացիոն նոր փուլ սկզբնավորելու որևէ պայմանավորվածություն:
Ռուսաստանն այստեղ, այսպես ասած, կանգնած է երկընտրանքի առաջ: Մի կողմից իմիտացիոն նոր փուլը ենթադրելու է հակամարտության ռազմական մենեջմենթի հարցում նահանջ, մյուս կողմից այդ նահանջը թույլ չտալու դեպքում Ռուսաստանը կանգնում է Հայաստանի հանրության մոտ խնդիրների առաջ, քանի որ ևս մեկ, այսպես ասած, ապրիլյան ռազմական գործողություն և Ռուսաստանի ոչ դաշնակցային պահվածք, և Մոսկվան կարող է հրաժեշտ տալ Հայաստանին: Կարճաժամկետ իմաստով Ռուսաստանի համար Բաքվի առաջարկը գրավիչ է, սակայն երկարաժամկետ իմաստով այն բերելու է Կովկասում և Հայաստանում Ռուսաստանի ռազմավարական քաղաքականության ճգնաժամի ակնհայտ խորացման և Սարգսյան-Ալիև բանակցությամբ կանխատեսելի ժամանակ շահելու և հարաբերական կայունությունն ապահովելու նվազագույն խնդիրը Մոսկվայի համար էլ առնվազն միջնաժամկետ էֆեկտիվության հարցում կարևոր է:
Սակայն, հաշվի առնելով ռուսական քաղաքականության և քաղաքական որոշումների ձևավորման համակարգի իռացիոնալ բնույթը, ամենևին զարմանալի չի լինի, եթե ի վերջո կայացվի որոշում ոչ թե երկարաժամկետ կամ գոնե միջնաժամկետ, այլ կարճաժամկետ շահի նախապատվությամբ: Իսկ դա առաջացնում է ռիսկեր ոչ միայն արցախյան խնդրում, այլ նաև Հայաստան-ԵՄ գործընթացում, որովհետև այն կարող է դառնալ Երևանի նկատմամբ շանտաժի միջոց՝ Սարգսյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ համապատասխան պահվածք թելադրելու համար, որը կխափանի կանխատեսելի ժամանակ շահելու Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնահերթությունը»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 04.10.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից