ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծառայությունը չափից ավելի բարեխիղճ է կատարել, այդ է պատճառը, որ հայտնվել է ամբաստանյալի աթոռին. պաշտպանը միջնորդում է արդարացնել 10/04/2017 23:24 | Դատական ռեպորտաժներ
2012 թվականի դեկտեմբերի 23-ին ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործով ամբաստանյալ Մհեր Դավիդյանցի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդում է իր պաշտպանյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 376-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնել:
Պաշտպան Երեմ Սարգսյանը գտնում է, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում անհերքելիորեն հաստատվել է, որ Դավիդյանցին առաջադրված մեղադրանքներն ակնհայտ անհիմն են և շինծու:
Ըստ մեղադրանքի՝ Մհեր Դավիդյանցը հանդիսանալով ինֆեկցիոն բաժանմունքի պետ, պարտավոր լինելով վերահսկելու հիվանդության պատմագրի լիարժեք, ճշտգրիտ և ընթեռնելի վարումը, 2012 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 00:50-ին գտնվելով Ստեփանակերտ քաղաքում, անձնական այլ դրդումներով, այն է՝ հոսպիտալում չգտնվելու և Նորայր Սահակյանին չզննելու հանգամանքը թաքցնելու նպատակով, ակնհայտ կեղծ տեղեկություններ և թվագրական գրառումներ է մտցրել Սահակյանի հիվանդության պատմագրում: Իբրև նշված օրը և ժամին Իվանյանի զինվորական հոսպիտալում զննել է Նորայր Սահակյանի առողջական վիճակը, որի վերաբերյալ կատարել է «վարակաբանի գրառում»:
Բացի այդ, նա, հանդիսանալով ինֆեկցիոն բաժանմունքի պետ և նշանակված լինելով որպես բուժող բժիշկ, պարտավոր լինելով կազմակերպելու հիվանդների պատեհաժամ և որակյալ հետազոտումն ու բուժումը, անձամբ զննելու բաժանմունք ընդունված հիվանդներին, 2012 թվականի դեկտեմբերի 22-ին` ժամը 14:10-ին ինֆեկցիոն բաժանմունք ստացիոնար բուժման ընդունված, 39.60 ջերմություն ունեցող նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի առողջական վիճակի նախնական զննում կատարելիս վերջինիս օբյեկտիվ վիճակը ճիշտ չգնահատելով, Նորայր Սահակյանի վիճակը «ծանր» գնահատելու փոխարեն գնահատել է «մոտ բավարարին», նրա մոտ զարգացող «շճա-թարախա-ֆիբրինային թոքաբորբ» հիվանդության պայմաններում Նորայր Սահակյանի թոքերի լսման ժամանակ նորմայից շեղումներ հայտնաբերելու փոխարեն նկարագրել է նորմայի սահմաններ, թոքաբորբի առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով չի կատարել Նորայր Սահակյանի թոքերի ռենտգեն հետազոտություն, վերջինիս բուժման նպատակով նշանակել է ծավալով ոչ բավարար և ոչ արդյունավետ դեղամիջոցներ, հաշվի չի առել Սահակյանի մոտ բարձր ջերմության առկայությունը, հիվանդության նախնական ախտորոշումը և առողջական վիճակի վերաբերյալ դինամիկայում փոփոխությունների մասին պատկերացում կազմելու համար չի հանձնարարել, որպեսզի հերթապահ բժշկի կողմից սահմանվի դինամիկ՝ հնարավորինս հաճախակի այցերով հսկողություն, որի հետևանքով 2012 թվականի դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ ժամը 24:20-ի սահմաններում, Սահակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, վերջինս տեղափոխվել է նույն հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ժամը 08:30-ին գրանցվել է Նորայր Սահակյանի կենսաբանական մահ»:
Այսպես, Սարգսյանն իր պաշտպանական ճառում նշել է, որ մեղադրանքի կողմը հաստատված համարել այն, որ Դավիդյանցը Իվանյանի զինհոսպիտալ է հասել 23.12.2012թ. ժամը 02:20-ից հետո և հիվանդության պատմագրում կատարել է «վարակաբանի գրառում», ակնհայտ կեղծ տեղեկություններ ու թվագրական գրառումներ է մտցրել այն մասին, թե իբրև 23.12.2012թ. ժամը 00:50-ին Իվանյանի հոսպիտալում զննել է Ն.Սահակյանին, նպատակ ունենալով թաքցնել հոսպիտալում չգտնվելու և Ն.Սահակյանին չզննելու հանգամանքը:
Ակնհայտ է, որ մեղադրանքի կողմը հաստատված է համարել, որ Մհեր Դավիդյանցը վերը նշված «վարակաբանի գրառումը» կատարել է 23.12.2012թ.` ժամը 02:20-ից հետո Իվանյանի զինհոսպիտալ գալուց հետո և այն չէր կարող կատարել 22.12.2012թ.` ժամը 00:50-ին, քանի որ այդ ժամանակ զինհոսպիտալում չի եղել:
Պաշտպանը նշել է, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ողջ ընթացքում պաշտպանության կողմը չի էլ հերքել, որ Դավիդյանցը այդ օրը՝ ժամը 00:50-ին Իվանյանի զինհոսպիտալում չի եղել, բացի այդ ներկայումս էլ իրենք չեն վիճարկում այն հանգամանքը, որ Դավիդյանցը մյուս բժիշկների հետ միասին այդտեղ է հասել ժամը 02:20-ից հետո, որից հետո էլ կատարել է այդ «վարակաբանի գրառումը»:
Այս կապակցությամբ մեղադրանքի կողմը երկակի մոտեցումներ է ցուցաբերել, իսկ գնահատականներն էլ խիստ միակողմանի և սուբյեկտիվ են կատարվել:
Պաշտպանը գտնում է, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով անհերքելիորեն հաստատվել է, որ 2012 թվականի դեկտեմբերի 22-23-ը եղել են շաբաթ և կիրակի օրեր՝ այսինքն ոչ աշխատանքային, Դավիդյանցն այդ օրերին ընդգրկված չի եղել Իվանյանի զինհոսպիտալի հերթապահության գրաֆիկում, առավել ևս` չի հանդիսացել հերթապահ բժիշկ կամ զորամասի հերթապահ, ուստի որևէ պարտավորություն չի ունեցել 23.12.2012թ. ժամը 00:50-ին գտնվելու Իվանյանի հոսպիտալում, հետևաբար որևէ պարտավորություն չի ունեցել նաև այդ պահին զննելու Ն.Սահակյանին, ինչն էլ ակնհայտորեն հաստատում է, որ նա նաև կարիք չի ունեցել թաքցնելու այդ օրը և այդ ժամին հոսպիտալում չգտնվելու և Ն.Սահակյանին չզննելու փաստը:
Ընդ որում՝ Դավիդյանը հանդիսացել է ամբողջ Պաշտպանության բանակը սպասարկող միակ ինֆեկցիոն բաժանմունքի միակ բժիշկը և շաբաթ օրը` աշխատանքային օրվա ավարտից հետո նա չպետք է գնար տուն, այլ պետք է գիշերը՝ ժամը 00:50-ին գտնվե՞ր հոսպիտալում:
Բացի այդ գործով վկաների և ամբաստանյալների ցուցմունքներով ևս հաստատվել է, որ երբ Սահակյանին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով զորամասի հրամանատարը ցուցում է տվել այդ ժամանակ Մհեր Դավիդյանցը իր հանգստի ժամին գնացել է հոսպիտալ և այդտեղ գտնվել մինչև հաջորդ օրը: Այդ հանգամանքը հաստատված է համարել նաև մեղադրանքի կողմը և նշում է կատարված նաև առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ:
Նման պայմաններում, երբ Դավիդյանցը պարտավորություն չի ունեցել այդ ժամին գտնվել Իվանյանի զինվորական հոսպիտալում, ուստիև նա որևէ անձնական դրդում և նպատակ էլ չէր կարող ունենալ հիվանդության պատմագրում դիտավորությամբ ակնհայտ կեղծ գրառումներ կատարելով փորձեր թաքցնել, որ այդ ժամանակ զինվորական հոսպիտալում չի եղել:
Ուստիև պաշտպանը գտնում է, որ միայն վերը նշված` հանցակազմի պարտադիր հատկանիշի բացակայության հիմքով արդեն իսկ պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում Մհեր Դավիդյանցի անմեղությունը հռչակվի և նա պետք է արդարացվի:
Բացի այդ պաշտպանական կողմը նաև այլ ապացույցներով է հիմնավորել, որ այդ գրառումը կատարվել է ոչ թե ուղղակի դիտավորությամբ, այլ դա շփոթմունքի արդյունք է, ինչն առաջին հերթին հաստատվում է հենց այն փաստով, որ հիվանդության պատմագրում որպես գրառումը կատարելու ժամանակ նշված է 22.12.2012թ. ժամը 00:50:
Դավիդյանցին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ էլ պաշտպանը նշում է, որ ըստ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության՝ «Սահակյանի մահը վրա է հասել թրոմբոէմբոլով խցանվելուց, պատվաստումից հետո զարգացած շճաթարախաֆիբրինային կանգային բրոնխոպնևմոնիայից ...»:
Եթե մի պահ պայմանականորեն ընդունենք, որ վերը նշվածը համապատասխանում է իրականությանը, ապա այստեղ պետք է ուսումնասիրվի և վերլուծվի հենց նույն հանձնաժողովային դատաբշժշկական փորձաքննության եզրակացության հետևությունների 12-րդ կետը, որի համաձայն. «Իվանյանի՝ հոսպիտալ ընդունվելիս ինֆեկցիոն բաժանմունքում նախնական ախտորոշումը «Հետպատվաստումային ռեակցիա» կատարվել է ճիշտ, նշանակվել են հետազոտություններ, որոնք հիմնականում եղել են ճիշտ, սակայն ջերմության առկայությունը, հիվանդության նախնական ախտորոշումը և դինամիկան հաշվի առնելով, հարկավոր էր սահմանել դինամիկ՝ բժշկական հնարավորինս հաճախակի այցերով հսկողություն, ինչպես նաև կատարել կրծքավանդակի ռենտգեն նկարահանում, որոնք կատարվելու դեպքում, այդպիսիք կարող էին հնարավորություն տալ ճշտելու, հաստատելու ախտորոշումը, ժամանակին գնահատելու հիվանդի օբյեկտիվ վիճակը և դրան համապատասխան կատարելու նպատակասլաց բուժումներ: Ինֆեկցիոն բաժանմունքում չնայած նշանակվել են բուժումներ, սակայն այդպիսիք եղել են անբավարար, ինչն արտահայտվել է հիվանդի հետագա վիճակի ծանրացումով»:
Պաշտպանը գտնում է, որ այս կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից տրված գրության, դրանց կից ներկայացված փաստաթղթերի և գործում առկա այլ ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Դավիդյանցը 22.12.2012թ. ժամը 14:00-ից սկսած այլևս որևէ պարտավորություն չի ունեցել գտնվել Իվանյանի հոսպիտալում, հետևաբար նաև` անձամբ զննել այդտեղ ընդունված հիվանդներին, սակայն այդքանով հանդերձ, նա ոչ թե անփույթ վերաբերմունք է ցուցաբերել իր ծառայության նկատմամբ, ինչպես նշված է մեղադրանքուն, այլ` իր ծառայությունը չափից ավելի բարեխիղճ է կատարել, քանզի իր ծառայողական պարտականությունների ավարտից հետո, որևէ նման պարտավորություն չունենալով, ժամը 14:10-ին անձամբ զննել է Նորայր Սահակյանին, կատարել է նախնական ախտորոշում և դրան համապատասխան բուժում է նշանակել, որից հետո միայն հեռացել է հոսպիտալից:
Ընդ որում, տեղին է արձանագրել, որ եթե Դավիդյանցն այդքան բարեխիղճ չգտնվեր և իր ծառայողական պարտականությունների ավարտից հետո անձամբ չզններ Նորայր Սահակյանին, ապա այսօր նրան նման անհիմն մեղադրանք չէր առաջադրվի և ամբաստանյալի կարգավիճակում չէր լինի:
Այսպիսով պաշտպանը միջնորդել է Դավիդյանցին առաջադրված մեղադրանքներում ճռչակել նրա անմեղությունը և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը