ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարմազանովն արհեստական է համարում ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու»՝ Ելք»-ի նախաձեռնությունը 10/03/2017 14:16 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արհեստական է համարում Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը:
Խորհրդարանում Եվրասիական տնտեսական միության կազմից ՀՀ-ն դուրս բերելու մասին «Ելք» խմբակցության հայտարարության նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ Շարմազանովն ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրություններից առաջ ընտրողներին ներկայացնում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և ըստ դրանց ստանում է իր ձայները:
«Խորհրդարանում հայտնված 4 քաղաքական ուժերից առնվազն 3-ը կողմ են արտահայտվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, իսկ «Ելք» դաշինքը, ես չեմ հիշում, որ ընտրությունների ժամանակ բացահայտ խոսել է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին: Դեռ հարց է, եթե նրանք հայտարարեին Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին, կհաղթահարեի՞ն 7 տոկոսի շեմը, թե՞ ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Նա նշեց, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը ևս կողմ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, ինչը հաստատվել է ընտրությունների ժամանակ: «Հայաստանի հասարակության մեծամասնության համար Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու խնդիր դրված չէ: Սա այն եզակի հարցերի մեկն է, որտեղ թե իշխանությունը, թե ընդդիմության մեծամասնությունը գտնում են, որ սա ճիշտ որոշում էր»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը քննարկելու ժամանակ հարկավոր է դիտարկել ոչ թե այն, թե ինչ է ՀՀ-ին տվել ԵԱՏՄ-ն, այլ այն, թե ինչ վնասներ կունենա Հայաստանը այդ կառույցը լքելու դեպքում: «Դուք հաշվել ե՞ք վնասները, եթե մենք դուրս գանք Եվրասիական տնտեսական միությունից: Միայն Հայաստանի արդյունաբերողների համար գազի գինը 30 դոլարից ավելի գումարով պակասել է: Միայն գազի գնի նվազումից Հայաստանի տնտեսության օգուտն ավելի շատ է, քան, եթե մենք ստորագրեինք Եվրոպական Միության հետ ազատ առևտրի համաձայնագիրը: Եվ սրա մասին խոսում են եվրոպացի փորձագետները»,- ընդգծեց էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև ԵԱՏՄ-ից ՀՀ-ն դուրս բերելու հարցը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ ընդգծելով, որ դեմ է ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ ժամանակավոր հանձնաժողովը չունի որևէ լիազորություն, որը չի կարող ունենալ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ