Թեմաներ
Շաբաթ 01 / 25 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   23:58 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/24/2025   23:45 ՄԻՊ-ը պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները 01/24/2025   23:35 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներում 01/24/2025   23:23 Դանիան համաձայն է ԱՄՆ-ի հետ քննարկել Գրենլանդիայի հարցը 01/24/2025   23:08 ԱՄՆ-ում ավելի քան 700 հազար դպրոցականներ հայտնվել են արտաքսման վտանգի առաջ 01/24/2025   22:55 Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել 01/24/2025   22:54 ՄԱԿ-ը աջակցում է Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հնարավորությանը 01/24/2025   22:48 Ստամբուլ-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում 01/24/2025   22:36 Տղամարդկանց մատնանշել են առողջության համար ամենավտանգավոր ալկոհոլը 01/24/2025   22:22 Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին․ Քոչարյան 01/24/2025   22:11 Թրամփը Կանադային հարկային մեղմացում է խոստացել, եթե վերջինս մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ 01/24/2025   21:59 Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել 01/24/2025   21:49 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 01/24/2025   21:37 Թուրքիայում կալանավորել են հյուրանոցի տիրոջը, որտեղ հրդեհի հետևանքով 78 մարդ Է զոհվել 01/24/2025   21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը 01/24/2025   21:12 Թրամփը նշել Է Ուկրաինայի հակամարտության լուծման խոչընդոտը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/24/2025   20:46 Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսները, որն այս իշխանությունը վատնում է մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսը. Տիգրան Աբրահամյան 01/24/2025   20:31 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 01/24/2025   20:19 Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 01/24/2025   20:06 Նվեր Ծառուկյանը գործուղման է, կվերադառնա ու կմասնակցի քննությանը. փաստաբան 01/24/2025   19:56 «Հոգեբանական խնդիր ունե՞ք», «Ոչ», «Վստա՞հ եք»․ Լևոն Քոչարյանի գործով Ասատուրովը բարձրացրեց տուժող ոստիկանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու հարց 01/24/2025   19:53 Իրավիճակը՝ Լարսում 01/24/2025   19:43 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը. Ալեն Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին 01/24/2025   19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա 01/24/2025   19:19 Ռուսաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները 01/24/2025   19:11 Իսրայելը կհետաձգի Լիբանանից զորքերի դուրսբերումը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/24/2025   18:45 Մոսկվան Կիևին է փոխանցել 757 զինծառայողի մարմին 01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:27 Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ապարատներն «անցել են» ցուցարարների կողմը 01/24/2025   16:23 Բռնություն գործադրած ոստիկանը դարձել է տուժող. շարունակվում է Լեւոն Քոչարյանի գործով նիստը. ուղիղ միացում 01/24/2025   16:21 Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները. ԳԹԿ 01/24/2025   16:19 Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը 01/24/2025   16:07 Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան 01/24/2025   15:55 Հասկացա, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել ու անգամ հավանություն տվել.Գևորգյանը՝ Հովհաննիսյանին 01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան
01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել

Թարգմանչական կազմակերպությունն անգործության է մատնվել. Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով հիվանդության պատմագրերը պատշաճ չի թարգմանվել 10/03/2017   16:03

«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով երկար ընդմիջումից հետո այսօր նշանակված դատական նիստում պարզ դարձավ, որ դատարանի կողմից թարգմանության հանձնված օտարալեզու փաստաթղթերը պատշաճ կերպով չի թարգմանվել:

Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը ներկաներին հիշեցրեց, որ գործին կցված ռուսերեն լեզվով փաստաթղթերը որոնք չեն հետազոտվել, դատարանի որոշմամբ ուղարկվել էր թարգմանության, միևնույն ժամանակ առաջարկել էր թարգմանությանը ներգրավվել բժիշկ մասնագետների, իսկ նաև անհրաժեշտության դեպքում նաև փաստաթղթերը կազմող անձանց:
Սակայն նախագահողի կարծիքով թարգմանչական կազմակերպությունը անգործության է մատնվել, դատարանին չի տեղեկացրել, որ անհրաժեշտ է փաստաթղթերը կազմող անձանց ներգրավվել և դրանք թարգմանվել են ոչ ամբողջությամբ:

Բացի այդ դատարանը հրապարակեց սեպտեմբերի 14-ին Դատական դեպարտամենտ մուտք եղել նշված թարգմանչական կազմակերպության գրությունը, որտեղ նշվում էր, որ օգոստոսի 3-ին Դատական դեպարտամենտից իրենց բժշկական ոլորտից նյութեր են ուղարկվել ռուսերենից հայերեն թարգմանելու համար, թարգմանության ներկայացված տեքստերում բավական մեծ ծավալ են կազմում բժիշկների կողմից ձեռագրով գրված տեքստերը, որոնք գործնականում անընթեռնելի են: Տրամադրված փաստաթղթերի տպագիր մասերը ինչպես նաև ձեռագիր տեքստերի ընթեռնելի մասը կազմակերպության թարգմանչի կողմից պատշաճ կերպով թարգմանվել է: Նաև տեղեկացրել են, որ անընթեռնելիության պատճառով իրենց տրամադրված փաստաթղթերի բավականին մեծ հատված հնարավոր չի եղել թարգմանել:

Հարցի վերաբերյալ մեղադրողը կարծիք հայտնեց, որ պատշաճ չի կատարվել դատարանի որոշումը և անհրաժեշտ այդ փաստաթղթերը նորից ուղարկել թարգմանության:Պաշ

տպանական կողմն էլ՝ մասնավորապես Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը գտնում է, որ դրանք այդպես էլ պետք է թողնել, գործին կցված ապացույցը թերի է՝ ինչը ըստ պաշտպանի՝ մեղադրողի խնդիրն է:

Ամբաստանյալ Անի Բաբելյանի պաշտպան Գեղամ Հակոբյանն էլ հարցի վերաբերյալ դիրքորոշում չարտահայտեց՝ թողնելով դատարանի հայեցողությանը:

Դատարանը որոշեց այդ նյութերը հետ ուղարկել նույն կազմակերպությանը որոշման մեջ նշելով, որ չի կատարվել դատարանի պահանջը, ավելին որոշ փաստաթղթեր որոնք էլ թարգմանվել են դրանց չի կցվել ռուսերեն տեքստը: Այս և այլ հարցերի ինչպես նաև լիարժեք թարգմանություն ապահովելու նպատակով դատարանը փաստաթղթերը հետ կուղարկի:

Դատական նիստն անորոշ ժամանակ հետաձգվեց՝ մինչև կստացվեն պատշաճ թարգմանությունները:

Հիշեցնենք, որ փաստաթղթերի հետազոտման ժամանակ դատարանը չէր հետազոտվել ելակետային տվյալները, որոնց հիման վրա նշանակվել է փորձաքննությունը: Եվ դատարանը որոշել էր հիվանդության պատմությունները թարգմանել տալ:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Շուշանիկ Բախշյանը աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը:

Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Գործով մեղադրանք ՝ առաջադրվել նաև Նույն ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին, վերջինս 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատաբժշկական հանձնաժողովը պարզել է, որ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ, եթե նրան շուտ ծննդալուծեին՝ կեսարյան հատման միջոցով:

Սակայն Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը, ով եղել է հղիի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկուհին, պարտավոր լինելով նրան հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները. այս պայմաններում հղիին չհոսպիտալացնելը չի հիմնավորվել:

Բժշկի կողմից ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մերի Մարգարյանը ծննդալուծումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ 2015թ-ի հուլիսի 29-ին մահացել է, կնոջ մահվան հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:

Իսկ ներկայումս արդեն ամբաստանվող մյուս բժշկուհին՝ Անի Բաբելյանն էլ 2015 թվականի հուլիսի 25-ին առավոտյան եղել է հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը, սակայն նա նույն օրը բարձր ջերմությամբ ԲԿ դիմած Մերի Մարգարյանին չի հոսպիտալացրել, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից Մ.Մարգարյանն օրեր անց՝ հուլիսի 29-ին, մահացել է:

Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:35 25/07/2017  |  Դատական ռեպորտաժներԾննդկանի մահվան գործով ամբաստնվող բժշկուհին հրաժարվում է պատասխանել հարցերին
15:44 11/07/2017  |  Դատական ռեպորտաժներՇուշանիկ Բախշյանը գտնում է, որ ինքը թերացում չի ունեցել եւ կրկին նույն գործողությունները կաներ
19:08 27/06/2017  |  Դատական ռեպորտաժներHELLP-ի մասին ընդհանարապես չեն մտածել, իսկ կեսարյան հատման ցուցում չի եղել. պնդում է ամբաստանվող բժիշկը
10:50 13/06/2017  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով մեղադրողը արձակուրդում է. դատական նիստը չկայացավ
17:39 23/05/2017  |  Դատական ռեպորտաժներ«Շենգավիթ» ԲԿ-ում Մերի Մարգարյանին ցանկացել են փրկել, սակայն առանց հիմնավորման չեն հոսպիտալացրել
14:04 25/04/2017  |  Դատական ռեպորտաժներԵթե ես լինեի, կեսարյան հատում կկատարեի. հնարավոր էր պտուղը փրկվեր. Ռազմիկ Աբրահամյան
11:32 07/03/2017  |  Դատական ռեպորտաժներԾննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան գործով մեղադրողը դատարան չէր ներկայացել
11:44 17/01/2017  |  Դատական ռեպորտաժներՀանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը չէր ներկայացել Մերի Մարգարյանի գործով նիստին
15:30 10/01/2017  |  Քրեական խրոնիկոնՄինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Մերի Մարգարյանի մոտ 100 տոկոսով ինտոքսիկացիան և HELP սինդրոմն սկսված է եղել. Անդրանիկ Պողոսյան
11:33 20/12/2016  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով այսօրվա նիստը հետաձգվեց

Արխիվ

[]