ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դրույթի կիրառման իրավաչափության հարց բարձրացնող դիմումները ենթակա են մերժման. ՍԴ-ն կարճել է Ավետիսյանների իրավահաջորդների դիմումի գործը 10/03/2017 11:07 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 27-ի որոշմամբ կարճել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների դիմումի հիման վրա գործի վարույթը: ՍԴ-ն կարճել է գործի վարույթը՝ քննության առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը:
Տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը, Անդրանիկ Պողոսյանը և Նարինե Պողոսյանը ՍԴ ներկայացրած դիմումով խնդրում էին որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ պրիմ 1 հոդվածի` առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ պրիմ 1 հոդվածն այնքանով, որքանով զրկում է անձին քրեական դատավարության կարգով ներկայացված քաղաքացիական հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ կայացված դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունից, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը) և 63-րդ (Արդար դատաքննության իրավունքը) հոդվածներին հակասող և անվավեր:
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցչի դիմումը
Ըստ դիմողների, Քրեական դատավարության օրենսգրքով քաղաքացիական հայցը վարույթ ընդունելու մասին որոշման՝ վերադասության կարգով բողոքարկման արգելքը կամ նման իրավական հնարավորության չտրամադրումը շահագրգիռ կողմին զրկում է դատարանի մատչելիության, գործի արդար դատաքննության իրավունքից:
Սահմանադրական դատարանը նշում է, որ ըստ ՀՀ ՍԴ 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման, ՍԴ անհատական դիմում ներկայացնելիս, ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով հիմնավորել, թե անձի սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ է ակնկալվում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում:
ՍԴ-ն փաստում է, որ դիմողները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած 2016թ. օգոստոսի 23-ի դատավճռի բողոքարկման շրջանակներում բողոքարկել են նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հունիսի 30-ի որոշումը:
Դրա արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ անդրադարձել է նաև նշված որոշման հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանը, կատարելով այն, ինչին կարող էր ուղղված լինել դիմողների կողմից ՀՀ սահմանադրական դատարանից ակնկալվող որոշման իրավական հետևանքից բխող և ենթադրյալ խախտված հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված ընթացակարգը՝ ապահովելով ՀՀ սահմանադրական դատարանում բարձրացված ենթադրյալ խախտված իրավունքների՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքի իրացումը:
ՍԴ-ն ընդգծում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21, 2012 թվականի նոյեմբերի 13-ի ՍԴԱՈ-80, 2014 թվականի ապրիլի 8-ի ՍԴԱՈ-13, 2015 թվականի ապրիլի 7-ի ՍԴԱՈ-19, 2016 թվականի փետրվարի 5-ի ՍԴԴԿՈ/1-4 և մի շարք այլ որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
«Փաստինֆո»-ն արդեն անդրադարձել է, որ Սահմանադրական դատարանը դեռևս հունիսին որոշում էր կայացրել քննության ընդունել հիշյալ անհատական դիմումի գործը, այն ժամանակ գործով որպես պատասխանող կողմ էր ներգրավվել ՀՀ ազգային ժողովը և գործի քննությունն, ըստ ժամանակացույցի, նախատեսված էր սկսել այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին՝ գրավոր ընթացակարգով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ