Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Նախագահը Գյումրիում հետաքրքրվել է փողոցների վերականգնման աշխատանքներով 10/01/2017   22:59  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում այցելել է քաղաքի մի շարք մշակութային օջախներ, դիտել գյումրեցիների ավանդական կենցաղը, արհեստներն ու ավանդույթները ներկայացնող «Հացի փառատոնը», մասնակցել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը:

Նախագահն այցելել է նաև Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: «Թումո»-ի ընդլայնման` նոր կենտրոնի ստեղծման վերաբերյալ Նախագահ Սարգսյանը հանձնարարական էր տվել դեռևս 2015 թվականին` Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզային գերակայությունների քննարկման նպատակով մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրած խորհրդակցության ժամանակ: Նույն խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահը հետաքրքրվել էր Գյումրու փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքով:

Այսօր Նախագահին տեղում զեկուցել են նաև այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին. Գյումրու թվով տասը փողոցների հիմնանորոգման և քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ` «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի արդյունքում քաղաքը կունենա անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։ Հանրապետության Նախագահին Գյումրիում ներկայացրել են նաև Ռուսթավելի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:

Նախագահի շրջայցը տոնական Գյումրիում մեկնարկել է «Սև ամրոց» համալիրից, որը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան է և գտնվում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի պահպանման գոտում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է նախկինում որպես ռազմական կառույց ծառայած և այժմ մշակութային կենտրոն դարձած համալիրի պայմաններին, «Սև ամրոցի» տարածքում բացված թանգարանի ցուցանմուշներին, որոնք պատմում են «Ալեքսանդրապոլ» ամրոցի կառուցման, քաղաքի հիմնման և ռուս-թուրքական պատերազմներին մասնակցած հայ գեներալների մասին:

Հանրապետության Նախագահը Գյումրու մեկ այլ մշակութային օջախում՝ «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում», ծանոթացել է ցուցասրահներում ներկայացված ցուցանմուշներին, որոնք այցելուներին պատմում են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարության, առավել տարածում գտած արհեստների, հասարակական կենցաղի ու հոգևոր մշակույթի մասին։ Նախագահի հանձնարարությամբ ֆինանսական աջակցություն կցուցաբերվի վերանորոգման կարիք ունեցող թանգարանին:

Գյումրու նորաբաց մանկապատանեկան արվեստի պալատում Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված պայմանները: Պատասխանատուների հավաստմամբ, այստեղ կտեղափոխվեն և իրենց գործունեությունը կիրականացնեն քաղաքի մանկապատանեկան՝ երգի, պարի, նկարչության, ասմունքի, զգեստների մոդելավորման, օտար լեզվի ուսուցման և այլ խմբակներ, հնարավորություններ կստեղծվեն նաև նոր խմբակների գործունեության համար: Հանրապետության Նախագահը հետաքրքրվել է արվեստի պալատի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներով և խոստացել աջակցել դրանց հնարավորին շուտ լուծմանը` կարևորելով երեխաների կրթության ու բազմակողմանի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը:

«Թումո Գյումրի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակում Հանրապետության Նախագահին ներկայացվել է 2017թ. հունիսի 10-ից մեկնարկած Գյումրու առաջին թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը, որոնց ավարտին «Թումո» կենտրոնը կտեղափոխվի թատրոնի շենք և կկարողանա սպասարկել շուրջ 4000 ուսանողի։ Կենտրոնը կունենա դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակներ, ինչպես նաև կգործի որպես մշակութային օջախ, որտեղ կգործեն մեծ բեմ և կինոթատրոն, կանցկացվեն հասարակության համար բաց միջոցառումներ։

«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցում Նախագահ Սարգսյանին զեկուցել են փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին: Նշվել է, որ մինչ այսօր փոխվել են արտաքին ջրամատակարարման, գազամատակարարման և հաղորդակցության, կապի գծերը, տեղադրվել է հեղեղատար կոյուղի և դրենաժային համակարգ, անցկացվել են բարձր լարման հզորության մալուխային գծեր, ցածր լարման օդային գծերը փոխարինվել են ստորգետնյա մալուխային գծերով: Իրականացվել են փողոցի վերևի շերտի բետոնային աշխատանքները, և տեղադրվել են գրանիտե սալահատակ քարեր, բազալտե եզրաքարեր, իսկ մայթերին՝ բազալտե սալեր: Ի թիվս իրականացված աշխատանքների, փողոցում տեղադրվել են նաև արտաքին լուսավորության սյուներ, նստարաններ:

Տոնական միջոցառումների շրջանակներում Նախագահն այցելել է Գյումրու «Երիտասարդական պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որտեղ կյանքի են կոչվում բազմաթիվ երիտասարդական նախաձեռնություններ: Համայնքային ենթակայության այս կազմակերպությունը միտված է համախմբելու Հայաստանի մշակութային մայրաքաղաքի երիտասարդությանը՝ դառնալով ժամանցի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության լավագույն վայր քաղաքում: Գյումրու օրվա առթիվ «Երիտասարդական պալատում» կազմակերպվել է Արհեստների փառատոն, որին մասնակցել են Գյումրի, Վանաձոր, Իջևան և Արթիկ քաղաքները՝ ներկայացնելով իրենց արհեստավորների աշխատանքները: 

Այցի ավարտին Սերժ Սարգսյանը Սուրբ Աստվածածին (Սուրբ Յոթ վերք) եկեղեցում մոմ է վառել:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:32 01/10/2017Նախագահն այցելել է Շիրակ եւ մասնակցել Բավրայի սահմանային նոր անցման կետի բացմանը
20:53 29/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին
20:25 29/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Եգիպտոսի ներդրումների և միջազգային համագործակցության նախարարին
20:03 29/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին
20:27 27/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին
20:01 27/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին
19:11 25/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին
20:12 24/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ներկա է գտնվել մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը
20:17 23/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին
18:59 23/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին

Արխիվ

[]