ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատապարտված և համաներման կիրառմամբ ազատ արձակվածները հանցակազմի բացակայությամբ արդարացվեցին 09/30/2017 13:14 | Արդարացման դատավճիռներ
Երևանի Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արշակ Վարդանյանի, նախօրեին անպարտ է ճանաչել և արդարացրել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող երկու անձի:
Դատարանը Գևորգ Խաչատրյանին և Սամվել Քրմոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Քրեական գործը մեկ անգամ դատական եռաստիճան համակարգով անցել էր, Խաչատրյանը և Քրմոյանը դեռևս 2014 դեկտեմբերի 30-ի դատապարտվել էին 1 տարի 6 ամսի ժամկետով ազատազրկման՝ պատժի կրման սկիզբ հաշվելով 2013 թվականի նոյեմբերի 21-ից: Միևնույն ժամանակ դատարանը նրանց նկատմամբ կիրառել էր ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ ազատելով նշանակված պատժից:
Քրեական գործով անցնող երկու ամբաստանյալներին ովքեր գտնվել էին կալանքի տակ՝ դատական ակտի հրապարակման օրը դատական նիստի դահլիճից ազատ էին արձակվել:
Դատավճռը բողոքարկվել էր վերաքննիչ դատարան դատախազի կողմից՝ պահանջով թույլատրելի ճանաչել առաջին ատյանի դատարանի կողմից անթույլատրելի ճանաչված տուժողներ Հ. Սահակյանի, Լև Բուլատովի, վկաներ Մ.Սահակյանի, Դ.Սարգսյանի ցուցմունքները, լուսանկարով անձանց ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները, առերես հարցաքննությունների մասին արձանագրությունները և Գ.Խաչատրյանին ու Ս.Քրմոյանին մեղավոր ճանաչել առաջադված մեղադրանքում՝ հոդվածի սանկցիայի շրջանակներում վերջիններիս նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով համաչափ պատիժ:
Վերաքննիչ դատարանը դատախազ Ա.Դավթյանի բողոքը մերժել էր:
Այդ ամենից հետո էլ Վճռաբեկ բողոք էր ներկայացվել Գլխավոր դատախազի տեղակալ Հարությունյանի կողմից և Վճռաբեկ բողոքը բավարարվել էր մասնակիորեն՝ գործը բեկանվել էր ուղարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ Գևորգ Խաչատրյանը 2013թ. ընկերոջ` Սամվել Քրմոյանի և ինքնությունը չպարզված երկու անձանց հետ Երևան քաղաքի <Բրիջ> ակումբում, անհիմն վիճաբանել են ակումբի տնօրեն Լև Բուլատովի, մենեջեր` Դավիթ Սարգսյանի և Մարիամ Սահակյանի ու վերջինիս եղբայր Հայկ Սահակյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ աղմկել են և հայհոյել, բռնություն գործադրել` որպես զենք օգտագործվող առարկայով: Սեղանի վրայից վերցրած գարեջրի ապակյա տարրայով Խաչատրյանը և Քրմոյանը հարվածել են Հայկ Սահակյանի գլխի շրջանում ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս:
Այժմ անդրադռանանք նախօրեին դատավոր Արշակ Վարդանյանի կողմից կայացված արդարացման դատավճռին:
Դատարանը փաստել է, որ նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացուցների վերոշարադրյալ զանգվածով չի հիմնավորել այն, որ ամբաստանյալներ Գ.Խաչատրյանը և Ս.Քրմոյանը իրենց գործողություններով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, գործել են խուլիգանական մղումներով և այդ դիտավորությամբ, տնօրեն Լ.Բուլատովի և ամբաստանյալ Գ.Խաչատրյանի միջև ընթացող զրույցի ժամանակ գործով տուժող Հայկ Սահակյանի միջամտության պատճառով նրան մարմնական վնասվածքներ պատճառելը հասարակական կարգի կոպիտ խախտման չի վերաճել, այդ կապակցությամբ պաշտպանական կողմի առաջ քաշած վարկածը նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված հավաստի և բավարար ապացույցներով չի հերքվել, հետևաբար, ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 18-րդ հոդվածի ուժով այդ հանգամանքը պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալների։
Դատական ակտում շարադրված վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցների բովանդակային վերլուծության արդյունքներով դատարանը նաև արձանագրել է, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում Գ.Խաչատրյանին և Ս.Քրմոյանին վերագրված արարքներում խուլիգանության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշների /հանցակազմի/ առկայությունը և որ ապացույցների այդ ամբողջությունը բավարար չէ գործով ամբաստանվող Խաչատրյանին և Քրմոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով վերագրված արարքներում նրանց անմեղության կանխավարկածը հաղթահարելու, անաչառ դիտորդի մոտ ձևավորելու հիմնավոր կասկածի շեմից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան համոզվածություն, որ ամբաստանյալները կատարել են խուլիգանություն:
Դատաքննությամբ հետազոտված վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցների ամբողջությունը թույլ չի տալիս ապացուցման ենթակա այդ հանգամանքը պարզել անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ, այդ հանգամանքի ապացուցվածությունը ողջամտորեն կասկած է հարուցում։
Այսպիսով, Դատարանը փաստել է, որ բացակայում է ամբաստանյալներին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղավոր ճանաչելու համար անհրաժեշտ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությունը, որպիսի պայմաններում սույն դատական ակտով նրանցից յուրաքանչյուրի մեղավորության փաստումը կհանգեցնի անմեղության կանխավարկածի, ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ, 365-րդ հոդ-վածների պահանջների խախտման։
Դատարանն արձանագել է, որ հետազոտված ապացույցների, այդ թվում նաև ամբաստանյալների ցուցմունքների համադրությամբ հնարավոր չէ հանգել նրանց արարքում խուլիգանության հանցակազմի առկայության վերաբերյալ հետևության, քանի որ դրանցով հիմնավորվում է ակումբում ոչ թե խուլիգանության կատարումը, այլ կարճատև ընթացած ծեծկռտուքը։
Նշենք նաև, որ ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանի պաշտպանությունն իրականացրել է Էդուարդ Աղաջանյանը, իսկ Սամվել Քրմոյանինը՝ Մնացական Ղազարյանը:
Պաշտպան Էդուարդ Աղաջանյանից տեղեկացանք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր գործով երկու ամբաստանյալներին դատապարտել 4-ական տարի ժամկետով ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան