ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին 09/29/2017 15:30 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստան ժամանած Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին, որի կազմում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը, ՌԴ Յարոսլավլի մարզային դումայի պատգամավոր Միխայիլ Խալաթյանը, Սիրիայի եզդիների միության ղեկավար Հիմադ Յուսիվը եւ այլք: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Ռուստամ Մախմուդյանը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Ողջունելով հյուրերի այցը Հայաստանի խորհրդարան՝ Էդուարդ Շարմազանովը եղբայրական է գնահատել հայ-եզդիական դարավոր հարաբերությունները եւ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններին եւ նշել, որ այսուհետ խորհրդարանում իրենց տեղերն ունեն եւ իրենց խնդիրների մասին կարող են բարձրաձայնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Անդրադառնալով երկու ժողովուրդների անցած ճանապարհին` ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է մարդկության դեմ կատարված եւ կատարվող հանցագործությունների դեմ միասնական պայքարն ու այլ, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերի շուրջ համախմբումը:
Խոսելով եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների վերաբերյալ` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դեռեւս 2014 թվականին դատապարտել է Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ իրականացված անմարդկային բռնություններն ու հանցագործությունները:
Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ գալիք տարի լրանում է ՄԱԿ-ի կողմից 1948 թվականին ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 70-ամյակը, եւ Հայաստանն այս շրջանակներում հանդես է գալու նոր նախաձեռնություններով՝ ընդդեմ ցեղասպան քաղաքականության:
Հանդիպման ընթացքում հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստանի խորհրդարանում հյուրընկալվելու համար եւ ընդգծել հայ եւ եզդի ժողովուրդների՝ պատմության քառուղիներում ունեցած ընդհանրություններն ու անցած ճանապարհը, կարեւորել ապագային ուղղված նրանց միասնական քայլերը:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը կարեւորել է ընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված՝ երկու ժողովուրդների ջանքերի համախմբումը, անհրաժեշտ համարել եզդիների նկատմամբ իրականացված հանցագործությունների դատապարտումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ