ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին 09/29/2017 20:17 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:Այս մասին տեղեկացնում է ՝ ՀՀ ազգային ժողովի կապերի վարչությունից:
Ողջունելով եվրոպացի խորհրդարանականին՝ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպումները տեղի կունենան Ստեփանակերտում, ինչը ավելի մեծ հնարավորություններ կտա Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին ծանոթանալու հակամարտության գոտում առկա իրավիճակին և Արցախի պաշտոնական ու հանրային տեսակետին:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Քրիստիան Վիգենինը նշել է, որ տեղյակ լինելով տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին՝ այնուամենայնիվ, ուզում է վերահաստատել իր համոզմունքը, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ առաջնորդվում է վերջին տարիներին ձևավորված ԵԱՀԿ պաշտոնական մոտեցումներով և ցանկություն ունի խորհրդարանական վեհաժողովի հնարավորությունները ի սպաս դնելու հանուն հակամարտության խաղաղ կարգավորման:
Աշոտ Ղուլյանը եվրոպական կազմակերպության ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ չնայած անկախության 26 տարիների ընթացքում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային անվտանգության ուղղությամբ Արցախի գրանցած հաջողություններին, այն միակ տարածաշրջանն է, որը Ադրբեջանի քմահաճույքների և մերժողական քաղաքականության պատճառով դուրս է մնում եվրոպական ընտանիքի ծրագրային աջակցության շրջանակներից: Այդուհանդերձ, Արցախի Հանրապետությունը շարունակում է սեփական միջոցներով ապահովել եվրոպական արժեհամակարգի զարգացումը և իր ապագան տեսնում է միայն ազատության և անկախության պայմաններում:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ տարածաշրջանային անվտանգության հեռանկարների, վստահության մթնոլորտի կառուցման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և դրանցում խորհրդարանական դիվանագիտության դերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ