ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որոշ մարդկանց պետք է եղել հայտարարությունը համատեքստից կտրել և կենտրոնանալ հենց տարածքների հարցի վրա. «Ժամանակ» 09/28/2017 09:41 | Մամուլ
«Այդ հայտարարությունը համատեքստից կտրված էր, և երևի թե ինչ-որ մարդկանց անհրաժեշտ էր ուշադրություն սևեռել հենց այդ հանգամանքի վրա, նախօրեին լրագրողների հարցին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը համատեղ ասուլիս էր ունեցել Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի ու Եվրոպայի հարցերով նախարար Ալեն Դանքընի հետ: Այս մասին է գրում «Ժամանակ»-ը:
Ինչպես թերթն է մեկնաբանում, Դանքընի այցն, իհարկե, իր հերթին բավականին ուշագրավ այց էր մի քանի առումներով: Նախ ինքնին անհրաժեշտություն կա սերտացնել հայ-բրիտանական հարաբերությունը՝ հաշվի առնելով այդ երկրի միջազգային տնտեսաքաղաքական և ռազմաքաղաքական դերակատարությունը: Այդ դերակատարությանը համարժեք, Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունը, թերևս, ունի սերտացման մեծ տեղ: Այստեղ հատկանշական է նաև այն, որ Մեծ Բրիտանիան բավականին մեծ տնտեսական և քաղաքական հետաքրքրություններ ունի Ադրբեջանում, այնտեղ նավթային ոլորտում ներկայացված բրիտանական կապիտալի տեսքով: Իսկ բրիտանական արտաքին քաղաքականության հարցում կապիտալի հանգամանքն ունի առանցքային, առաջնահերթ նշանակություններից մեկը:
Եվ ահա, այդ համատեքստում էլ Մեծ Բրիտանիան Հայաստանի համար պետք է ներկայացնի հետաքրքրություն, և Երևանն ու Լոնդոնը անկասկած կարող են գտնել գործակցության եզրեր: Եվ այստեղ, իհարկե, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ ընդամենը շաբաթներ առաջ հենց բրիտանական մամուլը սկսեց Ալիևի հետ կապված հերթական կոռուպցիոն միջազգային աղմուկը՝ բացահայտելով, որ Ադրբեջանի իշխանությունը գործնականում դարձել է համաշխարհային մասշտաբով կոռուպցիա սնող համակարգերից մեկը:
Այդպիսով, այս համատեքստում բրիտանացի նախարարի հայաստանյան այցն իսկապես ուշագրավ է դառնում և թերևս կարող է անուղղակիորեն վկայել Երևան-Լոնդոն երկխոսության նոր բովանդակության կամ նոր իմպուլսի մասին, որը կունենա տարածաշրջանային նշանակություն:
Վերադառնալով Նալբանդյանի հայտարարությանը, հատկապես այդ տարածաշրջանային հեռանկարի ֆոնին, հիշեցնենք, որ խոսքը Հայաստան-Սփյուռք համաժողովի առաջ նրա ելույթի մասին էր և դրա ընթացքում հայտարարության, թե Երևանը բանակցում է Բաքվի հետ տարածք վերադարձնելու հարցով, բայց այն տարածքները, որոնք նշանակություն չունեն Արցախի անվտանգության տեսանկյունից:
«Եվ ահա, Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է, որ իր խոսքը համատեքստից կտրված է, և ինքը տարածքների մասին խոսել է ընդամենը Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների համատեղ հինգ հայտնի հայտարարությունները հիշատակելու համատեքստում, քանի որ տարածքների հարցը շոշափվում է հենց այդ սկզբունքներում՝ այսպես կոչված, Մադրիդյան, որոնք էլ հիշատակվել են նախագահների այդ հայտարարություններում: Նալբանդյանը հայտարարել է, որ առանցքայինը, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել ՄԱԿ-ում, կարգավիճակի և Արցախի անվտանգության հարցն է: Նալբանդյանի խոսքով՝ ինքը Հայաստան-Սփյուռք համաժողովում էլ հիմնականում խոսել է հենց այդ գերակայության մասին, սակայն որոշ մարդկանց պետք է եղել համատեքստից հանել և կենտրոնանալ հենց տարածքների հարցի վրա: Ահա այս իմաստով Նալբանդյանի հայտարարությունն իսկապես ուշագրավ է և հատկապես՝ բրիտանացի նախարարի հետ համատեղ ասուլիսի ենթատեքստում:
Բանն այն է, որ տարածքների մասին նրա հայտարարությունների վերաբերյալ հայաստանյան հանրությունը տեղեկացավ ռուսական լրատվամիջոցներից: Որովհետև հենց նրանք տիրաժավորեցին հայտարարությունը, իսկ հայկական մամուլը ընդամենն արձագանքել է արդեն նրանց հարուցած, այսպես ասած, աղմուկին: Հետևաբար, եթե Էդվարդ Նալբանդյանը համարում է, որ ինչ-որ մարդկանց պետք էր հենց դա, ապա նշանակում է, որ այդ մարդկանց պետք է փնտրել ռուսական մամուլի տիրույթում, Նալբանդյանի խոսքը համատեքստից կտրելու և աղմկոտ մատուցելու ռուսական մեդիայի քայլերում, հրապարակումների հետևում կամ ներքևում, այսպես ասած՝ տողատակում:
Ի դեպ, հետաքրքրական է, որ նախօրեին էլ Սերժ Սարգսյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում է եղել նաև տեղեկատվական անվտանգության հարցը: Ուշագրավ զուգադիպություն է»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 28.09.17թ. համարում:
Լուսանկարը՝ Sputnik-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան